հայ բանասեր, թատերագիր, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Հակոբ Կարենյան (Կարինյան) 1818, Կարին, Օսմանյան կայսրություն - մարտի 30, 1872[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ բանասեր, մանկավարժ, թատերագիր, թարգմանիչ։
Հակոբ Կարենյան | |
---|---|
Ծնվել է | 1818 |
Ծննդավայր | Կարին, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 30, 1872[1] |
Մահվան վայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանասեր, մանկավարժ, դրամատուրգ և թարգմանիչ |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց և Կովկաս |
Հակոբ Կարենյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում։ Սովորել է Էրզրումի (Կարին) Կարապետյան վարժարանում։ 1830 թվականին գաղթել է Ախալցխա, ապա հաստատվել Թիֆլիսում։ Երկար տարիներ հայոց լեզու, ճարտասանություն, կրոն է դասավանդել Ներսիսյան դպրոցում։ 1846-1847 թվականին նախ Հ. Արզանյանի, այնուհետև Միքայել Պատկանյանի հետ խմբագրել է «Կովկաս» թերթը[2][3]։ Կարենյանի առաջին տպագիր գործը աշխարհաբարով գրված «Ճառ վասն փրկագործ չարչարանաց» (1841) կրոնական բովանդակությամբ երկն է։ Նույն թվականին Մոսկվայում նրա գրաբար թարգմանությամբ լույս է տեսել իտալացի թատերագիր Մետաստազիոյի «Եղերգութիւնք...» պիեսների ժողովածուն, իսկ 1854 թվականին՝ Լ. Գալուայի «Ինկվիզիցիայի պատմությունը» (Մ. Պատկանյանի հետ)։ Կարենյանի արժեքավոր գործերից են «Բաղդատութիւն Պատմութեան Մովսիսի Խորենացւոյ...» (1858) պատմա-բանասիրական աշխատությունը և «Վարդան Մամիկոնեան» (անտիպ), «Շուշանիկ» (1860) ողբերգությունները, որոնք երկար ժամանակ ներկայացվել են հայկական բեմում։ 1863 թվականին Կարենյանը հրատարակել է Դ. Շահնազարյանցի «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի «Ս. աթոռոյն Էջմիածնի» գիրքը[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.