հայ դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Սերեվբեի Պատկանյան (հոկտեմբերի 2, 1814, Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 1, 1895, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ։
Միքայել Պատկանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1814 |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 1, 1895 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Աղաբաբյան դպրոց[1] և Լազարյան ճեմարան (1834)[1] |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց[1] |
Սերովբե Պատկանյանի որդին է, Գաբրիել Պատկանյանի եղբայրը։
Նախնական կրթությունն ստացել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։ 1834 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, երեք տարի սովորել Մոսկվայի բժշկավիրաբուժական ակադեմիայում։ 1840 թվականին տեղափոխվել է Կովկաս, պաշտոնավարել Ստավրոպոլում, Էջմիածնում, ապա հաստատվել Թիֆլիսում, ռուսաց լեզու և պատմություն դասավանդել Ներսիսյան դպրոցում։ 1846-1847 թվականներին մասնակցել է «Կովկաս» շաբաթաթերթի խմբագրման աշխատանքներին[2][3]։ 1851 թվականին լույս է տեսել նրա «Պարգև մանկանց» դասագիրքը։ 1850-ականներին մասնակցել է արևելահայ թատրոնի կազմակերպման և ստեղծման գործին, դարձել թատրոնի սկզբնավորողներից մեկը Թիֆլիսում։ Թե՛ իր ստեղծած և թե՛ փոխադրած պիեսներում շոշափել է այն հարցերը, որոնք հետագայում արծարծվել են հայ ռեալիստական դրամատուրգիայում։
1853 թվականին գրել է առաջին պիեսը՝ «Միջի մարդ կամ մոցիքուլ» (բեմադրվել՝ 1853 թվականին, հրատարակվել՝ 1859 թվականին) կատակերգությունը, որի նյութը թիֆլիսահայ կյանքն է՝ 1850-ականներին բնորոշ արտահայտություններով։ «Մեկը նշանած, մյուսը կին», «Սատանի փայ», «Շուշանիկ» (պատմական դրամա) պիեսները, որոնք ժամանակին կրքերի բախումներ են առաջ բերել, միայն հատվածաբար պահպանվել են քննադատների հոդվածներում։ Հանդես է եկել կատակերգության կատարելիք դերի և ընդհանրապես թատերական քննադատության մասին հոդվածներով և, լայնորեն օգտագործելով Վ. Բելինսկու «Գրական երազանքները», փորձել է հայ ընթերցողին ծանոթացնել նրա հայացքներին, հանդես եկել քննադատական ռեալիզմի տարրեր պարունակող գեղագիտական որոշակի ծրագրով։ 1861 թվականին լույս է տեսել գրողի «Կրիտիք Հակոբա Կարենյանց հեղինակության վրա» քննադատական աշխատությունը։ Ռուսերենից և ֆրանսերենից թարգմանել է շատ կատակերգություն-վոդևիլներ և Գալուայի «Ինկվիզիցիայի պատմությունը» (Հ. Կարենյանի հետ, 1854)։ Թղթակցել է «Մեղու Հայաստանի» և «Կավկազ» թերթերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.