Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի պետական մրցանակները հիմնվել են Հայաստանի Նախագահի 2002 թ. օգոստոսի 22-ի հրամանագրով՝ Հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով։
Մրցանակները շնորհվում են. գրականության և արվեստի բնագավառում՝ բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ արժեքավոր աշխատանքների համար, հետևյալ համամասնությամբ՝
ա. գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ մեկ մրցանակ, բ. երաժշտության ոլորտում՝ մեկ մրցանակ, գ. կերպարվեստի ոլորտում՝ մեկ մրցանակ, դ. թատերական արվեստի ոլորտում՝ մեկ մրցանակ, ե. կինոարվեստի ոլորտում՝ մեկ մրցանակ.
Որպես մրցանակ շնորհվում են՝ մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով։
Ստորև ներկայացված է մրցանակակիրների ցանկը։
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Բնագավառը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|
1 | Վահագն ԳՐԻԳՈՐՅԱՆ | Գրականություն և հրապարակախոսության | 29 դեկտեմբերի 2009[1] | «Ժամանակի գետը» գրքի համար | ||
2 | Երվանդ ԵՐԿԱՆՅԱՆ | Երաժշտության | 29 դեկտեմբերի 2009[1] | «Քրոնիկոն» ստեղծագործության համար | ||
3 | Արարատ ԱՂԱՍՅԱՆ Հրավարդ ՀԱԿՈԲՅԱՆ Մուրադ ՀԱՍՐԱԹՅԱՆ Վիգեն ՂԱԶԱՐՅԱՆ |
Կերպարվեստ | 29 դեկտեմբերի 2009[1] | «Հայ արվեստի պատմություն» աշխատության համար | ||
4 | Գրիգոր ԱԶԻԶՅԱՆ (խմբի ղեկավար) Ստեփան ԼԱԶԱՐՅԱՆ (ճարտարապետ) Լևոն ԽՐԻՍՏԱՖՈՐՅԱՆ (ճարտարապետ) Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ (ճարտարապետ) Վահանդուխտ ԵՐԵՂՅԱՆ (ճարտարապետ) Գրիման ՀՈՎՍԵՓՅԱՆ (ճարտարապետ) Ալբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (կոնստրուկտոր) |
Ճարտարապետություն և քաղաքաշինություն | 29 դեկտեմբերի 2009[1] | Երևանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար։ | ||
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Բնագավառը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|
5 | Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ | Գրականություն և հրապարակախոսության | 17 դեկտեմբերի 2011[2] | «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար | ||
6 | Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ | Երաժշտության | 17 դեկտեմբերի 2011[2] | «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար | ||
7 | Արմեն ԽԱՆԴԻԿՅԱՆ (բեմադրության հեղինակ) Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆ (նկարչական ձևավորման և զգեստների հեղինակ) Գրիգոր ԳԱԲՐԻԵԼՅԱՆ (դերասան) Արթուր ՈՒԹՄԱԶՅԱՆ (դերասան) Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (դերասան) |
Թատերական արվեստ և կերպարվեստ | 17 դեկտեմբերի 2011[2] | Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար | ||
8 | Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ Հայկ ՍԱՐԳՍՅԱՆ Կարեն ԴՎՈՅԱՆ |
Ճշգրիտ և բնական գիտություններ | 17 դեկտեմբերի 2011[2] | «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար | ||
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Բնագավառը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|
9 | Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ | Գրականություն և հրապարակախոսության | 29 դեկտեմբերի 2013[3] | «Է» բանաստեղծությունների ժողովածուի համար | ||
10 | Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ | Երաժշտության | 29 դեկտեմբերի 2013[3] | «Ռեքվիեմ» ստեղծագործության համար | ||
11 | Աշոտ ԱՎԱԳՅԱՆ | Կերպարվեստ | 29 դեկտեմբերի 2013[3] | «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար («Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճ) | ||
12 | Սերժ ԱՎԵՏԻՔՅԱՆ (Ֆրանսիա, գլխավոր դերակատար, ռեժիսոր) Ելենա ՖԵՏԻՍՈՎԱ (Ուկրաինա, ռեժիսոր, պրոդյուսեր) Մարտուն ԱԴՈՅԱՆ (պրոդյուսեր) Թագուհի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (պրոդյուսեր) |
Կինոարվեստ | 29 դեկտեմբերի 2013[3] | «Փարաջանով» (Հայաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Վրաստան) ֆիլմի համար | ||
13 | Արթուր ՄԵՍՉՅԱՆ (ճարտարապետ) Արտակ ՂՈՒԼՅԱՆ (ճարտարապետ) |
Ճարտարապետություն և քաղաքաշինություն | 29 դեկտեմբերի 2013[3] | «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի համար | ||
14 | Սամվել ՇՈՒՔՈՒՐՅԱՆ Երվանդ ԶՈՐՅԱՆ (Կանադա) |
Ճշգրիտ և բնական գիտություններ | 29 դեկտեմբերի 2013[3] | «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար | ||
15 | Հրաչիկ ՍԻՄՈՆՅԱՆ | Հումանիտար և հասարակական գիտություններ | 29 դեկտեմբերի 2013[3] | «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատության համար | ||
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Բնագավառը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|
16 | Հակոբ ՄՈՎՍԵՍ (Հակոբ Մովսեսի ՀԱԿՈԲՅԱՆ) | Գրականություն և հրապարակախոսության | 29 դեկտեմբերի 2015[4] | «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար | ||
17 | Վարդան ԱՃԵՄՅԱՆ | Երաժշտության | 29 դեկտեմբերի 2015[4] | «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար | ||
18 | Վահե ԿԵՎՈՐԿՈՎ (ռեժիսոր) Սամվել ԲԱԲԱՍՅԱՆ (օպերատոր) Հայկ ԲԱԴԱԼՅԱՆ (օպերատոր) Աննա ԴԵՐՁԱԿՅԱՆ (սցենարի հեղինակ) Արթուր ՓԱՐՍՅԱՆ (մոնտաժող) |
Կինոարվեստ | 29 դեկտեմբերի 2015[4] | «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար | ||
19 | Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ (ճարտարապետ) Պոլ ՉԱԹԱԼԲԱՇՅԱՆ (կոնստրուկտոր) Ստեփան ԱԽՈՅԱՆ («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն) |
Ճարտարապետություն և քաղաքաշինություն | 29 դեկտեմբերի 2015[4] | Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար | ||
20 | Աշոտ ՍԱՂՅԱՆ Աննա ՄԿՐՏՉՅԱՆ Հայարփի ՍԻՄՈՆՅԱՆ |
Ճշգրիտ և բնական գիտություններ | 29 դեկտեմբերի 2015[4] | «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար | ||
Կերպարվեստի, ինչպես նաև հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառներում մրցանակները չեն շնորհվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.