Հրավարդ Հակոբյան

հայ արվեստաբան From Wikipedia, the free encyclopedia

Հրավարդ Հակոբյան

Հրավարդ Հրաչյայի Հակոբյան (սեպտեմբերի 13, 1930(1930-09-13), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան։ Արվեստագիտության դոկտոր (1985 թ.), պրոֆեսոր (1992 թ.)։ ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1997 թ.)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Հրավարդ Հրաչյայի Հակոբյան, Ծնվել է ...
Հրավարդ Հրաչյայի Հակոբյան
Thumb
Ծնվել էսեպտեմբերի 13, 1930 (94 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ  Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
 Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունարվեստաբան
ԱմուսինԷսմերալդա Ավետիսյան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՀրաչյա Հակոբյան, Արա Հակոբյան
Փակել

Կենսագրություն

1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1958 թվականին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1959 թվականից աշխատում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում, 1986-2008 թթ. եղել է միջնադարյան արվեստի բաժնի ղեկավարը, միաժամանակ, 1987 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ), 1988-2000, 2007-2008 թթ. Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ապա՝ ամբիոնի պրոֆեսոր[1]։

Հակոբյանի աշխատությունները նվիրված են միջնադարյան հայ արվեստի, մասնավորապես մանրանկարչության պատմությանը։ Ուսումնասիրել է Հայաստանի հարավային շրջանների մանրանկարչության և որմնանկարչության հուշարձանները։ Զբաղվում է Արցախի և Ուտիքի մանրանկարչության արվեստի ուսումնասիրությամբ[2]։

Մրցանակներ

  • Արցախի Հանրապետության Եղիշեի անվան մրցանակ (1996 թ.)
  • Հայաստանի նախագահի շնորհակալագիր, 2003 թ.
  • Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, 2005 թ.
  • Հայաստանի պետական մրցանակի[3], 2009 թ.
  • Վ. Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշան
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՊՄՀ-ի Խ. Աբովյանի անվան մեդալ
  • Արցախի Հանրապետության պետական համալսարանի ոսկե մեդալ
Thumb
Հրավարդ Հակոբյանի դիմանկարը, հեղինակ՝ Արա Հակոբյան

Աշխատություններ

  • Վասպուրականի մանրանկարչությունը, Ա և Բ հատորները, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1976:, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1982։
  • Հայկական մանրանկարչություն. Վասպուրական, (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, Սովետական գրող հրատարակչություն, 1978։
  • “Armenian Miniatures. of the 13 th and 14 th centuries”, (անգլերեն, ֆրանսերեն), (համահեղինակ), Leningrad, Aurora Art Publishers, 1984:
  • “Армянская миниатюра”, (համահեղինակ), Ереван, “Советакан грох”, 1987:
  • “Миниатюра Васпуракана XIII-XV вв.”, Ереван, Издательство АН Армянской ССР, 1989
  • Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը XIII-XIV դդ., Երևան, Խորհրդային գրող, 1989։
  • Արցախի միջնադարյան արվեստը, (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, Պարբերական, 1991։
  • “Armenisches Berg-Karabach/Arzach”, (համահեղինակ), Berlin, Edition Hentrich, 1993:
  • Համաշխարհային և հայ արվեստի պատմություն, (ուղեցույց), Երևան, 1993։
  • Կերպարվեստը հայոց կրթարաններում, Երևան, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, 1996։
  • Ձեռագիր մատյանների պատկերազարդման արվեստը Վասպուրականում, Երևան, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, 1997։
  • Հայ արվեստի աշխարհում, Երևան, Նաիրի հրատարակչություն, 1998։
  • Հայերը և Իտալիան, Երևան, Նաիրի հրատարակչություն, 1999։
  • Հայոց տերունական սրբապատկերները, Երևան, Զանգակ-97 հրատարակչություն, 2003։
  • Համաշխարհային և հայ արվեստի պատմություն (ուղեցույց), (համահեղինակ), Երևան, Զանգակ-97 հրատարակչություն, 2005։
  • Հայերը և Իտալիան, Երևան, Զանգակ-97 հրատարակչություն, 2005։
  • “Армянская миниатюра”, (համահեղինակ), (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն), Ереван, Наири, 2007:
  • Նոր Ջուղա. Խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքը (XVII-XVII դդ.), (համահեղինակ), (հայերեն, անգլերեն), Երևան, 2007։
  • Հայ արվեստի պատմությու, (համահեղինակ), Երևան, Զանգակ-97 հրատարակչություն, 2009։
  • Հայ միջնադարյան կերպարվեստի պատմություն, (համահեղինակ), Երևան, Զանգակ-97 հրատարակչություն, 2012։
  • Արցախի մանրանկարչական արվեստը, (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, Նաիրի հրատարակչություն, 2014։
  • Սոցիալիստական ռեալիզմը և խորհրդահայ կերպարվեստը, (համահեղինակ), (հայերեն, անգլերեն), Երևան, Տիգրան Մեծ հրատարակչություն, 2014:։ Նույնի վերահրատարակումը (ռուսերեն, անգլերեն), Մոսկվա, “За рубежом”, 2015:: Նույնի վերահրատարակումը (ռուսերեն, անգլերեն), Երևան, Տիգրան Մեծ, 2017։
  • Հայկական մանրանկարչություն. Ուսումնամեթոդական բնույթի ձեռնարկներ և ժողովրդական ավանդական մոտեցումը, (համահեղինակ), Երևան, Տիգրան Մեծ հրատարակչություն, 2019։
  • Հայկական մանրանկարչություն. Սկզբնավորումն և զարգացման ընթացքը, (համահեղինակ), (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, Տիգրան Մեծ հրատարակչություն, 2019։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.