Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտինե Գամսախուրդիա (վրաց.՝ კონსტანტინე გამსახურდია, մայիսի 3 (15), 1891, Աբաշա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1975[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող։ Վրացական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1944)։ Միխեիլ Ջավախիշվիլիի հետ միասին համարվել են Վրաստանի 20-րդ դարի ազդեցիկ վիպասանները։
Կոնստանտինե Գամսախուրդիա վրաց.՝ კონსტანტინე გამსახურდია | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3 (15), 1891 |
Ծննդավայր | Աբաշա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 17, 1975[1] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ, դիվանագետ և գրող |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | HU Berlin |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Ժանրեր | պատմավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Լուսնի առևանգումը և Վարպետաց վարպետի աջը |
Պարգևներ | |
Զավակներ | Զվիադ Գամսախուրդիա |
Konstantine Gamsakhurdia Վիքիպահեստում |
Կոնստանտինե Գամսախուրդիան ծնվել է 1891 թվականին Աբաշա քաղաքում, Սիմոն Կացիևիչ Գամսախուրդիայի և Ելիզավետայի ընտանիքում[2]։ Ավարտել է Քութայիսի միջնակարգ գիմնազիան, այնուհետև ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանում, որտեղ ներկա է գտնվել արևելագետ Ն. Յ. Մարայի դասախոսություններին ու սեմինարներին, սակայն շուտով նրա ջերմեռանդ կողմնակիցը դառնում է մրցակից, թողնում համալսարանը և մեկնում Գերմանիա, որտեղ շարունակել է ուսումը Քյոնիգսբերգում, Լայպցիգում, Մյունխենում և Բեռլինում։ 1919 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ 1924 թվականին գլխավորել է «Ակադեմիական ասոցիացիա» գրական միավորումը։ Նույն թվականին լույս է ընծայել «Երկիր, որը ես տեսնում եմ» նովելների ժողովածուն, 1925 թվականին՝ «Դիոնիսիոսի ժպիտը» վեպը, որոնք արտացոլում են հին աշխարհի մարդկանց հոգևոր ճգնաժամը հեղափոխության շրջանում։ «Լուսնի առևանգումը» (հ․ 1-3, 1935-1936) վեպը կոլեկտիվացման շրջանում նորի և հնի հակամարտության գեղարվեստական պատկերն է։ «Վարպետաց վարպետի աջը» (1939) պատմավեպն արտացոլում է ավատատիրության դեմ Գեորգի թագավորի պայքարը։ «Դավիթ Շինարար» (հ․ 1-4, 1946-1958, Ռուսթավելու անվան մրցանակ, 1965) քառահատոր վեպը նվիրված է XI դ․ վրաց ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարին։ 1966 թվականին հրատարակել է «Վազի ծաղկումը» վեպը։ Գրել է գրականության, արվեստին նվիրված աշխատություններ։ Վրացերեն է թարգմանել Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ը, Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները», Ստեփան Զորյանի «Խնձորի այգին»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.