Remove ads
թանգարան Երևանում From Wikipedia, the free encyclopedia
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց պող., 28 շենք0023 |
Հիմնադրվել է | 2015 |
Տնօրեն | Նիկոլայ Կոստանդյան |
Կայք | komitasmuseum.am |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։ Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը։ Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է։ Ցուցադրության հեղինակը և համադրողը Վարդան Կարապետյանն է, նկարիչ-ձևավորողը՝ Ալբերտո Տորսելլոն։ Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն։ Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները[1]։
Հիմնադրվել է 2015 թ. հունվարիի 25-ի ՀՀ Կառավարության որոշմամբ՝ որպես «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն[2]։
Կառուցվել է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի հիման վրա։ Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները։ Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին[3]։
Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։
Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։ Ցուցադրության հեղինակն ու համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն։ Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) (անգլ.՝ The International Council of Museums (ICOM)) Հայաստանի ազգային կոմիտեն։
Թանգարանի մշտական ցուցադրությունն ավարտվում է այս սրահով։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին։ Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն[11]։ Թանգարան-ինստիտուտի բացմանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Կոմիտաս Վարդապետի շիրիմին։ Բացման կապակցությամբ ՀՀ Նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է արել՝
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է։ Կոմիտաս վարդապետը միավորեց հոգևորը և աշխարհիկը, ազնվականը և գեղջկականը, արևմտահայկականը և արևելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ և բազում այլ բաժանարար գծերը։ Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով և մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ։ Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության և լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ։ Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում։ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար[3]։ - Սերժ Սարգսյան |
Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն և համերգ[3]։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գործող գիտահետազոտական կենտրոնը նպատակ ունի հանգամանորեն և համակարգված հետազոտել Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, Կոմիտասին վերաբերող արխիվային նյութերը։ Կարևորվում է հայ հոգևոր երաժշտության տարբեր ճյուղերի ու դպրոցների պատմական և տեսական խնդիրների ուսումնասիրությունը` ըստ Կոմիտասի գիտական սկզբունքների։
Գիտական աշխատանքներ են կատարվում հետևյալ ոլորտներում.
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հրատարակում է գիտական աշխատություններ, ժամանակավոր ցուցադրությունների սրահում կազմակերպված ցուցադրությունների պատկերագրքեր և գիտական հոդվածների ժողովածուներ[12][13][14]։
2017 թվականից Կոմիտասի թանգարան-ինստիտուտում է գործում երաժշտական գրադարանը (նախկինում որպես առանձին կառույց՝ Երաժշտագիտական գրադարան)։ Այստեղ առկա է նոտային և երաժշտական-մասնագիտական բազմաժանր գրականություն, ինչպես նաև հայկական և համաշխարհային երաժշտության բազմաթիվ ձայնապնակներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.