Կոլետ
From Wikipedia, the free encyclopedia
Սիդոնի-Գաբրիել Կոլետ (ֆր.՝ Sidonie-Gabrielle Colette, հունվարի 28, 1873[4][5][5][…], Սեն Սովյոր ան Պյուիզե[1] - օգոստոսի 3, 1954[5][5][6][…], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի կին գրող, նամակագրուհի, հայտնի է նաև որպես դերասանուհի և լրագրողուհի։ Գոնկուրների ակադեմիայի անդամ (1944)։ 1948 թ․ առաջադրվել է Գրականության նոբելյան մրցանակին։ Սկզբում ստորագրել է Վիլլի (առաջին ամուսնու անունը) կեղծանունով։ Լավագույն ստեղծագործություններից են «Կլոդինի տունը» (1922), «Սիդո» (1930) վեպերը։ «Երեկոյան աստղ» (1946) օրագիրը գերմանաֆաշիստական զավթիչների կողմից Ֆրանսիայի օկուպացման և դիմադրության շարժման մասին է։ Լայն ճանաչում է ստացել «Ջիջի» վեպով, որը հիմք դարձավ 1958 թ․ նկարահանված համանուն ֆիլմի և 1973 թ․ բեմադրության համար։
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Sidonie-Gabrielle Colette[3] |
Ծնվել է | հունվարի 28, 1873[4][5][5][…] |
Ծննդավայր | Սեն Սովյոր ան Պյուիզե[1] |
Վախճանվել է | օգոստոսի 3, 1954[5][5][6][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 1-ին շրջան, Փարիզ[1] |
Գերեզման | Grave of Colette |
Գրական անուն | Colette Pavic[1] |
Մասնագիտություն | վիպասան, Գրպանային գրող, լրագրող, լիբրետիստ, սցենարիստ, վիպասան, դրամատուրգ, արձակագիր, դերասանուհի և գրող |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ուշագրավ աշխատանքներ | Ժիժի, La Chatte?, Chéri?, The Vagabond?, The House of Claudine? և Green Wheat? |
Անդամակցություն | Գոնկուրյան ակադեմիա[3] և Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[7] |
Աշխատավայր | Le Figaro |
Պարգևներ | |
Ամուսին | Մորիս Գոդեկե[1], Անրի Գոթյե-Վիլար[1] և Անրի դը Ժուվենել[1] |
Համատեղ ապրող | Mathilde de Morny?[8][9] և Bertrand de Jouvenel?[10] |
Զավակներ | Կոլետ դը Ժուվենել |
![]() | |
Կոլետ Վիքիքաղվածքում | |
Colette Վիքիպահեստում |
Կյանքը և կարիերան
Ընտանիքը և ծագումը
Սիդոն-Գաբրիել Կոլետը ծնվել է 1873 թ․ հունվարի 28-ին պատերազմի հերոս և հարկահավաք Ժյուլ-Ժոզեֆ Կոլետի և նրա կին՝ Ադել Էվգենի Սիդոնի ընտանիքում, Բուրգունդիայի Յոն նահանգի Սեն Սովյոր ան Պյուիզե գյուղում։ Սկզբում ընտանիքը եղել է ապահովված, սակայն ֆինանսական վատ կառավարումը էապես կրճատեց ընտանիքի եկամուտները։ 6-17 տարեկան հասակում Կոլեթը հաճախել է հանրային դպրոց։ Նա ուներ զարմիկ՝ Ժնեվիեն, որի հետ բավական մոտ էր։
Վաղ տարիներ (1873-1912)
1893 թվականին Կոլետն ամուսնացել է հայտնի գրող, հրապարակախոս Անրի Գոտիե-Վիլարի (1859-1931) հետ, որն օգտագործում էր Վիլլի Ֆրանսիացի կեղծանունը։ Ահա այս կեղծանվամբ էլ տպագրվել են Կոլետի առաջին չորս ստեղծագործությունները՝ չորս «Կլոդինի պատմվածքները»՝ «Կլոդինը դպրոցում», «Կլոդինը Փարիզում», «Կլոդինի ամուսնությունը», «Կլոդինը հեռանում է»։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.