From Wikipedia, the free encyclopedia
«Le Figaro» (ֆր.՝ Le Figaro, ամենահին ֆրանսիական օրաթերթը։ Այն հիմնադրվել է 1826 թվականին՝ Էտյեն Արգոյի և Մորիսոն Ալուայի կողմից։ Թերթն իր անունը ստացել է Պիեռ Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի Ֆիգարոյի պատվին։ Թերթի կարգախոսը՝ տպագրված հենց թերթի անվան տակ՝ ֆր.՝ Sans la liberté de blâmer, il n’est point d'éloge flatteur («Որտեղ չկա քննադատության ազատություն, այնտեղ ոչ մի գովասանք չի կարող ընդունվել»)։
Le Figaro ֆր.՝ Le Figaro և ֆր.՝ Figaro[1] | |
---|---|
Տեսակ | օրաթերթ և թերթ |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Գլխավոր խմբագիր | Alexis Brézet? |
Հիմնադրվել է | հունվարի 15, 1826 |
Հրատարակիչ | Société du Figaro? |
Սեփականատեր | Ֆրանսուա Կոտի, Robert Hersant? և Dassault Group? |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Գրասենյակ | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2] |
Նախորդ | Le Gaulois? |
ISSN | 0182-5852 և 2496-8994 |
OCLC | 473539292 |
Կայք | lefigaro.fr(ֆր.) |
Le Figaro Վիքիպահեստում |
Մինչև 1854 թվականի ապրիլ ամիսը թերթը տպագրվել է անկանոն, փոքր ձևաչափով։ Այն ունեցել է չորս էջ, բովանդակությունը եղել է երգիծական։ Առաջին խմբագիրներից են եղել Ֆելիքս Դևինը, Լեոն Գոզլանը, Օգյուստ Ժալը, Ժյուլ Ժանենը, Ալֆոնս Կառը, Նեստոր Ռոկպլանը, Ժորժ Սանդը, Ժյուլ Սանդոն։
«Le Figaro»-ն որպես երգիծական շաբաթաթերթ հիմնադրվել է 1826 թվականին[3][4]։ Իր անունն ու կարգախոսը վերցվել է Պիեռ Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսից։ Թերթի առաջին հոդվածագիրներն են եղել Ալբերտ Վոլֆը, Էմիլ Զոլան, Ալֆոնս Կառը, Թեոֆիլ Գոթիեն և Ժյուլ Կլարետին։ Այն որոշ չափով՝ մինչև 1854 թվականը, տպագրվել է անկանոն։ 1854 թվականին թերթը գնել է լրագրող Հիպոլիտ դե Վիլմեսանը, որին մոտ տաս տարվա ընթացքում հաջողվել է բարելավել թերթի տպագրությունը։ 1866 թվականից թերթը դարձել է օրաթերթ։ Նրա առաջին օրվա հրատարակությունը՝ 1866 թվականի նոյեմբերի 16-ին, վաճառվել է 56․000 օրինակով։
1914 թվականի մարտի 16-ին Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ժոզեֆ Կալիոյի կինը՝ Հենրիետ Կալիոն, մտել է «Le Figaro»-ի խմբագրություն և ատրճանակով կրակել ու սպանել թերթի խմբագիր Գաստոն Կալմետին։ Սպանության պատճառն այն է եղել, որ թերթը հրապարակել է նախարարի մի քանի անձնական նամակ[5]։
1922 թվականին թերթի սեփականատեր է դարձել ֆրանսիացի պարֆյումեր, գործարար Ֆրանսուա Կոտին։ 1929 թվականի մարտին նա թերթը վերանվանել է պարզապես «Figaro», որը մնացել է մինչև 1933 թվականը[6]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին «Le Figaro»-ն դարձել է Ֆրանսիայի առաջատար թերթը։ Պատերազմից հետո այն դարձել է միջին խավի ձայնը և շարունակել է պահպանել իր առաջնային դիրքերը։
1975 թվականին «Le Figaro»-ն գնել է ֆրանսիացի թերթի մագնատ Ռոբերտ Հերսանտը։ 1999 թվականին «Carlyle Group» խոշորագույն ներդրումային հիմնադրամը ձեռք է բերել թերթի 40% բաժնեմասը, որը վաճառել է 2002 թվականի մարտին։ 2004 թվականի մարտից «Le Figaro»-ն վերահսկվել է ֆրանսիացի գործարար, քաղաքական գործիչ, միլիարդատեր Սերժ Դասոյի (1925-2018) կողմից[7]։
2006 թվականին Le Figaro-ն արգելվել է Եգիպտոսում և Թունիսում՝ իսլամը վիրավորող հոդվածներ հրապարակելու համար[8][9]։
Ըստ որոշ տվյալների թերթն արտացոլում է աջակողմյա կուսակցությունների տեսակետները, այդ պատճառով թերթը պարբերաբար քննադատվում է «ձախակողմյա» հրատարակիչների կողմից[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.