From Wikipedia, the free encyclopedia
Քըրք Դուգլաս (անգլ.՝ Kirk Douglas, այլ թարգմանությամբ՝ Քիրք Դուգլաս, իսկական անուն ազգանունը՝ Իսուր Գերշելևիչ Դանիելևիչ[15], դեկտեմբերի 9, 1916[1][2][3][…], Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 5, 2020[4][5][6][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8][9][…]), ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան լեգենդներից մեկը։
Քըրք Դուգլաս անգլ.՝ Kirk Douglas | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քըրք Դուգլաս, 1969 թվական, Cinema Center Films կինոընկերության լուսանկար | |||||||||
Հասակը | 175 սմ | ||||||||
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1916[1][2][3][…] | ||||||||
Ծննդավայր | Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ | ||||||||
Մահացել է | փետրվարի 5, 2020[4][5][6][…] (103 տարեկան) | ||||||||
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8][9][…] | ||||||||
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն | ||||||||
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1941)[10] և Սենտ Լորենս համալսարան | ||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||
Կրոն | պահպանողական հուդայականություն[11] | ||||||||
Այլ անուն(ներ) | Izzy Demsky | ||||||||
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հեղինակ, զինվոր, թատրոնի դերասան, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, բարեգործ, ռազմական գործիչ և գրող | ||||||||
Ակտիվ շրջան | 1942 - 2004 | ||||||||
Ժանրեր | Վեստեռն, Դրամա, Մարտական | ||||||||
Ընտրանի | "Չարերը և գեղեցիկները", "Սպարտակ", "Վիկինգները" | ||||||||
Ծնողներ | հայր՝ Harry Danielovitch?[12], մայր՝ Bertha Sanglel?[12] | ||||||||
Ամուսին(ներ) | Դայան Դիլլ (1943–51; բաժանվել են) (2 երեխա) | ||||||||
Երեխա(ներ) | Մայքլ Դուգլաս (ծն. 1944) | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
kirkdouglas.com | |||||||||
|
Ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը։
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում, 1996 թվականին նա ստացել է Օսկար մրցանակ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար։
Քըրք Դուգլասը (Իսեր Դանիելովիչ) ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում։ Նա ընտանիքի 4-րդ երեխան էր։ Ծնողները հրեա էին և ԱՄՆ էին գաղթել իրենց ամուսնությունից հետո՝ 1908 թվականին Ռուսական կայսրության Չաուսի քաղաքից, ներկայիս Բելառուս[16][17][18], նրանք խոսում էին Իդիշ լեզվով[19][20] : Հայրը՝ Գերշլ Դանիելովիչը և մայրը Բրայնա Սանգլելը ապրում էին աղքատ պայմաններում։ Հայրը առևտրական էր[21], Քըրքը նրանց միակ տղա երեխան էր և ուներ վեց քույր։ Մինչև դերասանի կարիերան սկսելը նա գումար էր վաստակում թերթեր վաճառելով, փոխելով շուրջ քառասուն աշխատանք[22]։ Ծնողները ԱՄՆ-ում բնակվելու ժամանակ փոխեցին անուն ազգանունները՝ Հարրի և Բերտ Դեմսկի[15]։
Երիտասարդ տարիքում զբաղվում է ըմբշամարտով[23], մասնակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմին ծառայելով ռազմածովային ուժերում[24]։ 1943 թվականին ամուսնանում է դերասանուհի Դայան Դիլլի հետ, ով ծնունդով Բերմուդյան կղզիներից էր։ Սկսած 1945 թվականից հանդես է գալիս Բրոդվեյում Իզի Դեմսկի կեղծանունով, իսկ նրա համադասարանցի Հոլիվուդյան աստղ Լորեն Բեքոլը օգնում է նրան հասնել Հոլիվուդ։
Դուգլասը ունի սեփական բլոգ Myspace կայքում[25] և 94 տարեկան հասակում ճանաչվել էր աշխարհի ամենատարեց բլոգերը[26]։
1996 թվականին նա լուրջ կաթված տարավ[27][28]։
2014 թ. նոյեմբեր ամսին People ամսագիրը պատահաբար հրապարակել էր դերասան Քըրք Դուգլասի՝ նախօրոք գրված մահախոսականը[29][30]։
Մահացել է 2020 թվականի փետրվարի 5-ին։
Դուգլասի համար առաջին աստղային դերը 1949 թվականի «Չեմպիոն» ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր բռնցքամարտիկ Միջ Քելլի դերը, որին հաջորդեցին «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, «Վիկինգները», ապա Կուբրիկի «Փառքի արահետներ» և վերջապես իր թերևս ամենաստղային ֆիլմը՝ «Սպարտակը», որից հետո նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Այդ ֆիլմի համար նա հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր և ֆիլմի բյուջեն ավելացրեց մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարով, ֆիլմը այդպիսով դարձնելով այդ ժամանակների ամենաթանկ նախագծերից մեկը[31]։
1980-ական թթ. Դուգլասը գրեթե չէր նկարահանվում է զբաղվում էր քաղաքականությամբ և բարեգործական աշխատանքներով։ Գրել է երկու վեպ և հիշողությունների ինքնակենսագրական «Let’s face it: 90 years of living, loving, and learning» գիրքը, որտեղ նկարագրում է իր դերասանական կարիերայի մասին։ Երկար ժամանակ նա ցանկանում էր նկարահանել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որի նկարահանման հեղինակային իրավունքը պատկանում էր իրեն։ Վերջիվերջո այն հանձնում է որդուն՝ Մայքլ Դուգլասին։
2011 թվականի փետրվարի 27-ին 94-ամյա Քիրք Դուգլասը մասնակցեց Օսկարի 83-րդ մրցանակաբաշխությանը[32]։
9-ական ֆիլմի պրոդյուսեր և երաժշտության հեղինակ է, 2 ֆիլմի ռեժիսոր։
Խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։
Առավել նշանավոր ֆիլմերն են՝
տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|---|
1946 | «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» | The Strange Love of Martha Ivers | Լուիս Մայլսթոուն | Բարբարա Սթենվիկ |
1947 | «Անցյալից» | Out of the Past | Ժակ Տուրներ | Ռոբերտ Միտչեմ |
1949 | «Չեմպիոն» | Champion | Մարկ Ռոբսոն | Արթուր Քենեդի |
1949 | «Նամակ երեք կանանց» | A Letter to Three Wives | Ջոզեֆ Լեո Մանկևիչ | Սելեստա Հոլմ |
1950 | «Ապակյա գազանանոց» | The Glass Menagerie | Իրվինգ Ռապպեր | Արթուր Քենեդի |
1950 | «Շեփորահարը» | Young Man with a Horn | Մայքլ Քյորթիս | Լորեն Բեքոլ |
1952 | «Չարերը և գեղեցիկները» | The Bad and the Beautiful | Վինսենթ Մինելլի | Գլորիա Գրեհեմ |
1954 | «Ոդիսևսի ճանապարհորդությունները» | Ulisse | Մարիո Բավա Մարիո Կամերինի | Էնթոնի Քուին |
1956 | «Կյանքի ծարավ» | Lust for Life | Վինսենթ Մինելլի | Էնթոնի Քուին |
1956 | «Փառքի արահետներ» | Paths Of Glory | Սթենլի Կուբրիկ | |
1958 | «Վիկինգները» | The Vikings | Ռիչարդ Ֆլեյշեր | Թոնի Քերթիս Էռնեստ Բորգնայն |
1960 | «Սպարտակ» | Spartacus | Սթենլի Կուբրիկ | Ջին Սիմոնս Պիտեր Ուստինով Լոուրենս Օլիվյե Չառլզ Լոուտոն Թոնի Քերթիս |
1963 | «Ադրիան Մեսենջերի ցուցակը» | List of Adrian Messenger | Ջոն Հյուսթոն | Բերտ Լանկաստեր Թոնի Քերթիս Ռոբերտ Միտչեմ Ֆրենկ Սինատրա |
1967 | «Ռազմական կառքը» | The War Wagon | Բերտ Քենեդի | Ջոն Ուեյն |
1969 | «Գործարք» | The Arrangement | Էլիա Կազան | Ֆեյ Դանաուեյ Դեբորա Քեր |
1971 | «Վտանգավոր լույս երկրի ծայրին» | The Light at the Edge of the World | Քեվին Բիլինգտոն | Յուլ Բրիններ Ֆերնանդո Ռեյ |
1978 | «Ցասում» | The Fury | Բրայան դե Պալմա | Ջոն Կասսավետիս Էմի Իրվինգ |
1980 | «Սատուրն 3» | Saturn 3 | Սթենլի Դոունեն | Հարվի Քեյթլ |
1986 | «Ուժեղ տղաներ» | Tough Guys | Ջեֆ Քենյու | Բերտ Լանկաստեր Էլի Ուոլլակ |
1991 | «Օսկար» | Oscar | Ջեն Լենդիս | Սիլվեստր Ստալոնե Օռնելա Մուտի Չեզզ Պալմինտերի Ջո Դանթե |
1994 | «Ագահություն» | Greedy | Ջոնաթան Լինն | Մայքլ Ջեյ Ֆոքս Քիրստեն Դանստ |
1999 | «Ադամանդներ» | Diamonds | Ջոն Մելլորի Աշեր | Լորեն Բեքոլ |
2003 | «Ընտանեկան արժեքներ» | It Runs in the Family | Ֆրեդ Սկեպիսի | Մայքլ Դուգլաս Միշել Մոնահան |
2004 | «Իլյուզիոն» | Illusion | Մայքլ Գուրջիան |
Քըրք Դուգլասը երկու անգամ է ամուսնացել։ Առաջին կինը Դայան Բիլլն էր, նրանք ամուսնացել են 1943 թ. նոյեմբերին և ամուսնալուծվել 1951 թ., ունեցել են 2 որդի՝ դերասան Մայքլ Դուգլասը և պրոդյուսեր Ջոել Դուգլասը։
Ամուսնալուծվելուց հետո նա Փարիզում «Կյանքի ծարավ» ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպում է ծագումով գերմանացի ամերիկյան պրոդյուսեր Էննի Բայդենսի հետ[33]։ Նա աշխատում էր ստուդիայում զբաղվելով ֆիլմերի թարգմանությամբ[34]։ Նրանք ամուսնացան 1954 թ. մայիսի 29-ին, իսկ 2014 թ. Բևեռլի Հիլզում նշեցին իրենց ամուսնության 60 ամյակը[35]։
Էննի Բայդենից նա ունեցել է 2 որդի, պրոդյուսեր Պիտեր Դուգլաս և դերասան Էրիկ Դուգլաս, ով մահացել է 2004 թ. հուլիսի 6-ին թմրանյութի չարաշահումից։
Ընդհանուր թվով ստացել է 27 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 16-ի, որոնց թվում
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։ Աստղը գողացվել էր այնտեղից, ապա շուտով հայտնաբերվել ոստիկանների կողմից Հոլիվուդի մոտակա քաղաքներից մեկում[37]։
Դուգլասը ստացել է նաև մի շարք երկրների պետական մրցանակներ ու շքանշաններ, մասնավորապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Իսրայելի[34]։
1981 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Կարտերը նրան շնորհել է Նախագահի Ազատության շքանշան, որը ԱՄՆ ամենաբարձր պետական պարգևներից մեկն է, 1990 թվականին դարձել է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր։
1994 թվականին Քըրք Դուգլասի կատարողական արվեստում ունեցած հաջողությունների համար նրան շնորհվել է Kennedy Center Honors մրցանակ[38]։ 2002 թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագից ստացել է ԱՄՆ-ի արվեստի շքանշան արվեստի ոլորտում ունեցած ներդրումների համար[34]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.