Լոուրենս Օլիվիե

From Wikipedia, the free encyclopedia

Լոուրենս Օլիվիե
Remove ads

Լոուրենս Քերր Օլիվիե, բարոն Օլիվիե (անգլ.՝ Laurence Kerr Olivier, Baron Olivier [ˈlɒrəns ɵˈlɪvi.eɪ], մայիսի 22, 1907(1907-05-22)[1][2][3][…], Դորկինգ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հուլիսի 11, 1989(1989-07-11)[1][2][3][…], Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։

Արագ փաստեր Լոուրենս Օլիվիեանգլ.՝ Laurence Olivier, Ծնվել է ...
Remove ads

Նրան համարում են 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը[13], հատկապես փայլել է շեքսպիրյան տարբեր երկերի լավագույն դերակատարումներով[14][15]։ Հանդես է եկել անտիկ դրամատուրգիական բեմադրություններում և ամերիկյան ու բրիտանական պիեսների ժամանակակից բեմականացումների մեջ։

Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին Անգլիայի Սուրրեյ կոմսության Դորկինգ քաղաքում, գյուղական հոգևորական Ջերարդ Օլիվիեի ընտանիքում։ Հատկապես ուժեղ կապվածություն է ունեցել վաղամեռիկ մոր` Ագնեսա Լուիսի հետ, որը մահացել է 43 տարեկան հասակում, երբ Օլիվիեն ընդամենը 12 տարեկան էր։ Նա շատ ծանր է տարել մոր անսպասելի վախճանը։ Ավարտել է Օքսֆորդի Ս. Էդվարդի դպրոցը։ 3 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կնոջ անունը Ջիլլ Էսմոնդ էր, ում հետ ապրել է 1930-1940 թվականներին։ Այնուհետև ամուսնացել է հայտնի դերասանուհի Վիվիեն Լիի (1940 - 1960), իսկ 1960 թվականին՝ բրիտանացի դերասանուհի Ջոան Պլաուռայթի հետ, ում հետ ապրել է մինչև կյանքի ավարտը։

Մահացել է 1989 թվականին, երիկամային անբավարությունից[16]։

Remove ads

Կարիերա, մրցանակներ, ֆիլմեր

Դերասանական կարիերան սկսել է 1930 թվականին՝ խաղալով Լոնդոնի Վեստ-էնդ թատրոնում։ Իր շուրջ 60 տարվա դերասանական կարիերայի ընթացքում խաղացել է թատրոնում մոտ 135, կինոյում մոտ 65 և 26 հեռուստատեսային դերեր։

Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 14-րդ տեղում։

Ստացել է 36 և ներկայացված է եղել 26 տարբեր մրցանակների, այդ թվում՝

Արժանացել է նաև Վենետիկի կինոփառատոնի Ոսկե առյուծ և Բեռլինի կինոփառատոնի Արծաթե արջ մրցանակների։ Լոնդոնի թատրոնի մրցանակը 1984 թվականին վերանվանվել է նրա անվամբ։ 1960 թվականին ստացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ։ 1970 թվականին Էլիզաբեթ թագուհին նրան շնորհել է բարոնի պատվավոր կոչում[17]։ Նրա անունով է կոչվում Մեծ Բրիտանիայի ամենամեծ թատրոններից մեկը[18], Լոուրենս Օլիվիեն դարձել է ամենաերիտասարդ դերասանը, որ ստացել է բակալավր-ասպետի կոչում[19]։

Դերասան Սփենսեր Թրեյսին մի առիթով նրան անվանել է «մեծագույն անգլալեզու դերասանը աշխարհում»[20], այլ նշանավոր կինոգործիչներ ևս նրան անվանել են մեծագույն դերասաններից մեկը[21][22][23][24][25][26]։

Առավել նշանավոր ֆիլմերն են՝

  • «Մոլեգին հողմերի դարավանդ» - 1939
  • «Ռեբեկա» - 1940
  • «Հպարտություն և նախապաշարմունք» - 1940
  • «Լեդի Համիլթոն» - 1941
  • «Հենրիխ 5-րդ թագավոր» - 1944
  • «Համլետ» - 1948
  • «Սպարտակ» - 1960
  • «Խարտում» - 1960
  • «Ռոմեո և Ջուլիետ» - 1968
  • «Նիկոլայը և Ալեքսանդրան» - 1971
  • «Խաղ դուրս թռչելու վրա» - 1972
  • «Մարաթոնի մասնակիցը» - 1976
  • «Տղաները Բրազիլիայից» - 1978
  • «Ինչհոն» - 1982
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading content...

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads