ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Կառոլ Լինետի (լեհ.՝ Karol Linetty, փետրվարի 2, 1995[1], Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան և Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, «Սամպդորիա» ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Կառոլ Լինետի լեհ.՝ Karol Linetty | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | լեհ | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Լեհաստան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1995[1] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան կամ Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան[2] | ||||||||||||||
Հասակ | 176 սմ | ||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Սամպդորիա | ||||||||||||||
Համար | 16 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կառոլը «Լեխ» ակումբի սան է։ 2012 թվականի նոյեմբերի 2-ին՝ «Վիսլա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լեհաստանի առաջնությունում[3]։ 2014 թվականի մարտի 1-ին՝ «Պյաստ» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը «Լեխ» ակումբի կազմում[4]։ 2015 թվականին Կառոլը դարձել է Լեհաստանի սուպերգավաթակիր։
2016 թվականի ամռանը Կառոլը տեղափոխվել է իտալական «Սամպդորիա» ակումբ։ Տրանսվերի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո[5]։ Օգոստոսի 21-ին՝ «Էմպոլի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա A-ում[6]։ Մայիսի 7-ին՝ «Լացիո» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը «Սամպդորիա» ակումբի կազմում[7]։
2012 թվականին Կառոլը մասնակցել է Սլովենիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Բելգիայի[8], Սլովենիայի[9], Նիդերլանդների[10] և Գերմանիայի պատանեկան հավաքականների դեմ խաղերին[11]։
2014 թվականի հունվարի 18-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Կառոլը կատարել է իր նորամուտը Լեհաստանի հավաքականի կազմում[12]։ Նույն խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։
2016 թվականի ամռանը Կառոլը Լեհաստանի հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա այդպես էլ դուրս չի եկել խաղադաշտ։
2017 թվականին Կառոլը Լեհաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Սլովակիայի[13], Շվեդիայի[14] և Անգլիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[15]։
2018 թվականին Կառոլը մասնակցել է Աշխարհի առաջնությանը, որը կայացել էր Ռուսաստանում։ Մրցաշարում նա այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։
Ակումբային
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.