From Wikipedia, the free encyclopedia
Կուլիև Կայսըն Շուվաևիչ (ռուս.՝ Кайсы́н Шува́евич Кули́ев; կարաչ.-բալկ.՝ Къулийланы Шууаны жашы Къайсын, հոկտեմբերի 19 (նոյեմբերի 1), 1917, Verkhne-Chegemskoye rural community, Չեգեմի շրջան, Kabardino-Balkar Autonomous Oblast, ԽՍՀՄ - հունիսի 4, 1985, Chegem, Kabardino-Balkar Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բալկար խորհրդային բանաստեղծ, արձակագիր, լրագրող։ Կաբարդա-Բալկարական ԻԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1967 թ.), Լենինյան մրցանակի դափնեկիր (1990 թ. — հետմահու), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1974), ՌՍՖՍՀ Մաքսիմ Գորկու անվան պետական մրցանակի դափնեկիր (1967)։ ԽՄԿԿ անդամ (1944), ԽՍՀՄ 5-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Կայսըն Կուլիև կարաչ.-բալկ.՝ Къулийланы Шуўаны жашы Къайсын | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19 (նոյեմբերի 1), 1917 |
Ծննդավայր | Verkhne-Chegemskoye rural community, Չեգեմի շրջան, Kabardino-Balkar Autonomous Oblast, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 4, 1985 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Chegem, Kabardino-Balkar Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և քաղաքական գործիչ |
Լեզու | կարաչայ-բալկարերեն |
Քաղաքացիություն | Ռուսական հանրապետություն, Mountainous Republic of the Northern Caucasus, ՌԽՖՍՀ, Ռուսաստանի Հարավ և ԽՍՀՄ |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Զավակներ | Էլդար Կուլիև, Alim Kouliev? և Azamat Kuliev? |
Kaisyn Kuliev Վիքիպահեստում |
Ծնվել ու հասակ է առել Վերին Չեգեմ լեռնային աուլում։ Մանուկ հասակում զրկվել է հորից[1]։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Նալչիկի մանկավարժական տեխնիկումում։ Հետագայում ավարտել է նաև թատերարվեստի ռուսական ինստիտուտը (ГИТИС-ը) և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը։ Մոսկվայում ուսումնառությունն ավարտելով՝ վերադարձել է Նալչիկ, դասավանդել կաբարդա-բալկարական պետական մանկավարժական ինստիտուտում[2]։
Բանաստեղծություններ գրել է դեռ դպրոցական տարիներից։ Առաջին ստեղծագործությունները հրատարակել է 1933 թվականին[3]՝ 16 տարեկան հասակում։
«Իմ հարևանները» (1939-1945 թթ., հրտ. 1957 թ.) քնարական շարքի կենտրոնում խորհրդային մարդն է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հրատարակել է բանաստեղծությունների մի քանի շարք։ Այնուհետև դիմել է բալկարների պատմական անցյալին («Կիրճերի երգեր», շարք, 1947-1951 թթ.), գրել «Լեռնային պոեմ Լենինի մասին» (1959-1960 թթ.)։ Բալկար ժողովրդին է նվիրված «Վիրավոր քարը» (1964 թ., Մ. Գորկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ, 1966 թ.) բանաստեղծությունների ժողովածուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.