From Wikipedia, the free encyclopedia
Ծիածանի ֆլեշմոբ (անգլ.՝ rainbow flash mob), միջազգային ակցիա, որը վերագրված է հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվանը (մայիսի 17-ին)՝ 1990 թվականին այդ օրը առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանել է համասեռականությունը հոգեբանական հիվանդությունների ցանկից։ Այն մտածվել է գերմանացի ԼԳԲՏ ակտիվիստ՝ Quarteera բեռլինական ռուսալեզու ԼԳԲՏ կազմակերպության հիմնադիր Իվան Կիլբերի կողմից 2009 թվականին[1]։
Մասնակցության համար անհրաժեշտ է բացիկի վրա նամակ գրել, կապել այն օդապարիկի, բաց թողնել երկինք և լուսանկարել։ 2009 թվականին ծիածանի ֆլեշմոբը կայացել է աշխարհի երեսուն քաղաքներում, այդ թվում նաև Ռուսական ԼԳԲՏ ցանցի շնորհիվ Սանկտ Պետերբուրգում[2][3][4], Մոսկվայում[5], Տյումենյում[6], Իվանովոյում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում[7][8], Նաբերեժնիե Չելնիում[9], Կեմերովոյում[10], Տոմսկում[11], Օմսկում[12], Եկատերինբուրգում, Կազանում, Բրյանսկում, Իժևսկում[13], Խաբարովսկում[14], Ուֆայում, Պենզայում, Չելյաբինսկում[15], Պերմում, Սամարայում, Սարատովում, Տոլյատիում, Արխանգելսկում, Համբուրգում, Վանկուվերում։ Ծիածանի ֆլեշմոբի մասին հաշվետվությունը հրապարակված է «IDAHO հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա» կազմակերպության պաշտոնական կայքում[16]։
2009 թվականի օգոստոսի դրությամբ ծիածանի ֆլեշմոբը համառուսական ամենամասսայական գեյերի և լեսբուհիների ակցիան է[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.