«Խովանշչինա» (ռուս.՝ Хованщина), ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու օպերան («ժողովրդական երաժշտական դրամա» (ռուս.՝ «народная музыкальная драма»)) հինգ գործողությամբ և վեց պատկերով։ Ռուսերեն լիբրետտոն գրել է ինքը` հեղինակը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խովանշչինա ռուս.՝ Хованщина | |
---|---|
Ռուս երգիչ Ֆեոդոր Շալյապինը Դոսիֆեյի դերում | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Մոդեստ Մուսորգսկի և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով |
Լիբրետտոյի հեղինակ | Մոդեստ Մուսորգսկի |
Գործողությունների քանակ | 5 արար և 6 պատկեր |
Գործողության տեղ | Մոսկվա |
Տևողություն | 3 ժամ |
Կերպարներ | Streshnev?, Emma?, Varsonofyev?, Marfa?, Kuzka?, Susanna?, Dosifey?, Prince Ivan Khovansky?, Prince Andrey Khovansky?, Boyar Fyodor Shaklovity?, Pastor?, Prince Vasily Golitsin? և Scrivener? |
Ստեղծման տարեթիվ | հունիս 1872 |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 9 (21), 1886 |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Khovanshchina Վիքիպահեստում |
Օպերայի առաջնախողը տեղի է ունեցել 1886 թվականի փետրվարի 21–ին Պետերբուրգում։ Մուսորգսկին չի հասցրել ավարտել «Խովանշչինա» օպերան. նրա մահից հետո այդ գործը ստանձնել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, որը նաև կատարել է ամբողջ օպերայի գործիքավորումը։ Օպերան համարվում է Մուսորգսկու լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս հաճախ բեմադրվում է ռուսական և արտասահմանյան օպերային թատրոնների կողմից։
«Խովանշչինայի» երաժշտությունից առավել հայտնի դրվագներն են նախերգանքը («Արշալույսը Մոսկվա գետի վրա»), Մարֆայի գուշակության տեսարանը 2-րդ գործողությունից («Թաքնված ուժեր, հզոր ուժեր»), Մարֆայի երգը և Շակլովիտու մեներգը 3-րդ գործողությունից, 4-րդ գործողության անտրակտը («Գոլիցինի ուղևորությունը»), «Պարսկուհիների պարերը» 4-րդ գործողությունից։
Օպերայի սյուժեի հիմքում ընկած են 1682 թ. Ռուսաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, մասնավորապես ռուս ցար Պետրոս I կողմից հրացանակիրների (стрельцы) գնդի ընդվզման ճնշումը և ընդվզման պարագլուխներին մահապատժի ենթարկելը։
Ստեղծման պատմությունը և գործիքավորման տարբերակները
«Խովանշչինան» Մուսորգսկու կողմից մտահղացվել է 1872 թվականին։ Կոմպոզիտորն աշխատում էր օպերայի վրա ընդմիջումներով մինչև իր կյանքի վերջ, սակայն այդպես էլ ավարտին չհասցրեց այն։ Մասնավորապես անավարտ մնաց երկրորդ և հինգերորդ գործողությունների երաժշտությունը։ Ինքնագիրների մի մասը կորսվեց։ Մուսորգսկին չհասցրեց նաև գործիքավորել երաժշտության մեծ մասը։
Ամբողջ օպերան ավարտին հասցրեց և գործիքավորեց Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։ Հետևելով սեփական մասնագիտական նախապատվություններին և ժամանակի պահանջներին` նա որոշ չափով կրճատեց օպերան, ավելացրեց անհրաժեշտ սյուժետային կապերը, կատարեց այլ լրացումներ և փոփոխություններ։ Ռիմսկի-Կորսակովի տարբերակը հրատարակվեց 1883 թվականին։
1931 թվականին օպերան նոր գործիքավորման ենթարկվեց Բորիս Ասաֆևի կողմից։
Երրորդ անգամ օպերան գործիքավորել է 1958 թվականին Դմիտրի Շոստակովիչը, ով դրա համար օգտագործել է 1932 թ. Պ. Լամմի կողմից հրատարակված հեղինակային կլավիրը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խովանշչինա» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.