Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեոդոր Իվանի Շալյապին (ռուս.՝ Фёдор Ива́нович Шаля́пин, փետրվարի 1 (13), 1873[1][2][3][…], Lisitsyn-Emelin House, Կազան, Ռուսական կայսրություն[1][4][5] - ապրիլի 12, 1938[6][3][7][…], Փարիզ[4]), ապրիլի 12, 1938, Փարիզ, Ֆրանսիա), ռուս բաս երգիչ, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է։
Ֆեոդոր Շալյապին | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Фёдор Ива́нович Шаля́пин |
Ծնվել է | փետրվարի 1 (13), 1873[1][2][3][…] Lisitsyn-Emelin House, Կազան, Ռուսական կայսրություն[1][4][5] |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն և Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | ապրիլի 12, 1938[6][3][7][…] (65 տարեկան) Փարիզ[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[8] և Բատինոլի գերեզմանատուն[8] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգիչ, օպերային երգիչ, դերասան, պարող և գրող |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Victor Talking Machine Company |
Ամուսին | Iole Tornaghi?[9][8] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Feodor Chaliapin Վիքիպահեստում |
Ֆեոդոր Շալյապինն ավարտել է Կազանի երկդասյան վարժարանը։ Ունենալով ձայնային առանձնահատուկ տվյալներ՝ 9 տարեկանից երգել է եկեղեցու երգչախմբում։ 1890 թվականին ընդունվել է Սեմյոն Սեմյոնով-Սամարսկու Ուֆայի օպերային թատրոն, որտեղ հանդես է եկել իր առաջին դերերգերով։ 1892–1893 թվականներին Թիֆլիսում աշակերտել է երգիչ Դմիտրի Ուսատովին, 1893–1894 թվականներին օպերային թատրոնում կատարել է Ռամֆիսի (Ջուզեպպե Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիոյի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») դերերգերը։ 1895 թվականին Շալյապինը երգել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1896–1899 թվականներին՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում, որտեղ ստեղծել է իր երկացանկի հիմնական դերերգերը։ 1899 թվականից եղել է Մոսկվայի Մեծ և Մարիինյան թատրոնների մեներգիչ։ Երգչի համար կարևոր նշանակություն է ունեցել համագործակցությունը կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի հետ։ 1901 թվականից Շալյապինը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հռոմի, Մոնտե Կառլոյի, Բեռլինի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Միլանի «Լա Սկալա» և այլ խոշոր օպերային թատրոններում՝ արժանանալով համաշխարհային ճանաչման։ 1922 թվականից ապրել է Փարիզում։
Շալյապինի արվեստում օրգանապես միաձուլված էր երգչի և դրամատիկական դերասանի տաղանդը, իսկ ձայնի բացառիկ գեղեցիկ ու փափուկ տեմբրն արտահայտում էր հոգու ամենանուրբ ելևէջները։
Վերամարմնավորման բարձր արվեստով է կատարել
Շալյապինն ստեղծել է հավաստի կերպարներ, բացահայտել նրանց բարդ ու հակասական ներաշխարհը։ Նա նաև խոշոր կամերային երգիչ էր, Միխայիլ Գլինկայի, Մոդեստ Մուսորգսկու, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի, Ֆրանց Շուբերտի ռոմանսների հիանալի մեկնաբանը։
Շալյապինը բեմադրել է Ժյուլ Մասնեի «Դոն Կիխոտ», Ջուզեպե Վերդիի «Դոն Կառլոս», Մոդեստ Մուսորգսկու «Խովանշչինա» օպերաները։
Նկարահանվել է «Իվան Վասիլևիչ Ահեղ ցարը» (1915 թ., Ռուսաստան), «Դոն Կիխոտ» (1932 թ., Ֆրանսիա) կինոնկարներում։ Ստեղծել է քանդակագործական, գեղանկարչական, գրաֆիկական և գրական գործեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.