From Wikipedia, the free encyclopedia
Բորիս Վլադիմիրովիչ Ասաֆև (ռուս.՝ Борис Владимирович Асафьев, հուլիսի 17 (29), 1884, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 27, 1949[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային երաժշտագետ և կոմպոզիտոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1946)։
Բորիս Ասաֆև | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Игорь Глебов և Igor' Glebov[1] |
Ծնվել է | հուլիսի 17 (29), 1884 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 27, 1949[2][3][4][…] (64 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պարուսույց, երաժշտագետ, դիրիժոր, երաժշտության տեսաբան, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար, հրապարակախոս և երաժշտական քննադատ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Պարգևներ | |
Boris Asafyev Վիքիպահեստում |
Ծնվել է հուլիսի 17(29)-ին, Պետերբուրգում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1908) և Պետերբուրգի կոնսերվատորիան (1910)։ Եղել է Լենինգրադի (1925-1943) և Մոսկվայի (1943-1948) կոնսերվատորիաների պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ Արվեստի պատմության ինստիտուտի երաժշտության պատմության սեկտորի վարիչ (1945-1949), ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության նախագահ։ Բ. Վ. Ասաֆև (1948-1949)։ Երաժշտության տեսության ու պատմության մեջ արժեքավոր ներդրում են Ասաֆևի «Երաժշտական ձևը որպես պրոցես» (հ. 1-2, 1930-1947), «Ռուսական երսւժըշտությունը XIX դարի սկզբից» (1930) ուսումնասիրությունները, ռուս ականավոր կոմպոզիտորներին նվիրված աշխատությունները։ ժողովրդականություն են վայելում նրա «Բախչիսարայի շատրվանը» (1934) և «Կովկասի գերին» (1937) բալետները, որոնք բեմադրվել են նաև Երևանում։ Ասաֆևը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայ մշակույթի նկատմամբ. գրել է «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958), որտեղ հոդվածներ կան նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանին և Արամ Խաչատրյանին։ Նրա հայ աշակերտներից են կոմպոզիտոր Թ. Հովհաննիսյանը և երաժշտագետ Գ. Տիգրանովը։ Ասաֆևը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1943, 1948)։ Մահացել է հունվարի 27-ին, Մոսկվայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.