Խոլանգիոկարցինոմա

From Wikipedia, the free encyclopedia

Խոլանգիոկարցինոմա

Խոլանգիոկարցինոմա, հայտնի է նաև որպես լեղածորանի քաղցկեղ, առաջանում է լեղուղիներում[1]։ Ախտանշաններն են՝ որովայնի ցավ, դեղնավուն մաշկ, քաշի կորուստ, քոր և տենդ[2]։ Բնորոշ է նաև կղանքի բաց գունավորումը կամ մեզի մգեցումը[3]։ Լեղուղիներում կարող են առաջանալ նաև լեղապարկի քաղցկեղ և Ֆատերյան պտկիկի քաղցկեղ[4]։

Արագ փաստեր Խոլանգիոկարցինոմա, Տեսակ ...
Խոլանգիոկարցինոմա
Thumb
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-9155.1 և 156.1
 Cholangiocarcinoma Վիքիպահեստում
Փակել

Խոլանգիոկարցինոմայի ռիսկի գործոններն են՝ առաջնային սկլերոզացնող խոլանգիտը, խոցային կոլիտը, ցիռոզը, հեպատիտ C-ն, հեպատիտ B-ն, լյարդի ծծանը և լյարդի որոշ բնածին անոմալիաներ։ Չնայած հիմնականում ռիսկի գործոններն անհայտ են[2][5][6]։ Ախտորոշումը հիմնված է արյան թեստերի, բժշկական շերտանկարների, էնդոսկոպիայի և որոշ վիրաբուժական հետազոտությունների վրա[3]։ Հիվանդությունը հաստատվում է ուռուցքի մանրադիտակային հետազոտությամբ[3]։ Բնորոշ է ադենոկարցինոման, որը ձևավորում է գեղձեր և արտազատում լորձ[5]։

Խոլանգիոկարցինոմայի դեպքում որպես պալիատիվ բուժում կիրառելի են վիրահատական մասնահատումը, քիմիոթերապիան, ճառագայթային թերապիան և ստենտավորող միջամտությունները։ Ընդհանուր լեղածորանի և այլ տեղակայման քաղցկեղների մոտ 1/3 դեպքերում ուռուցքը կարող է լիարժեք հեռացվել վիրահատության միջոցով։ Որոշ դեպքերում կիրառվում է նաև լյարդի փոխպատվաստում։ 5- ամյա ապրելիությունը 50%-ից ցածր է[7]։

Խոլանգիոկարցինոման հազվադեպ է հանդիպում Արևմտյան երկրներում ՝ տարեկան 0,5-2 դեպք յուրաքանչյուր 100000-ին[2][7]։ Հանդիպման հաճախականությունը բարձր է Հարավարևելյան Ասիայում , որտեղ տարածված է լյարդի ծծանը։ Թաիլանդի մի մասում տարեկան դիտվում է 60 դեպք յուրաքանչյուր 10000-ին։ Խոլանգիոկարցինոման հիմնականում առաջանում 70 տարեկանում, իսկ առաջնային սկլերոզացնող խոլանգիտով մարդկանց մոտ՝ 40 տարեկանում[5]։

Նշաններ և ախտանիշներ

Thumb
Մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ)

Խոլանգիոկարցինոմային բնորոշ են լյարդի ֆունկցիոնալ թեստերի շեղումները, դեղնությունը (աչքերի և մաշկի դեղնություն, երբ լեղուղիները փակված են ուռուցքով), որովայնի ցավը (30-50% ), քորը (66%), քաշի կորուստը (30-50%), տենդը (մինչև 20% ) և մեզի ու կղանքի գույնի փոփոխությունները[8][9]։ Ախտանշանները կախված են նաև ուռուցքի տեղակայումից. արտալյարդային լեղուղիներում տեղակայման դեպքում բնորոշ է դեղնություն, իսկ ներլյարդայինի դեպքում՝ ցավ առանց դեղնության[10]։

Խոլանգիոկարցինոմայով հիվանդների մոտ դիտվում է «օբստրուկտիվ պատկեր»՝ բիլիռուբինի, հիմնային ֆոսֆատազի, գամմա գլուտամիլ տրանսֆերազի մակարդակի բարձրացում արյան մեջ։ Այդպիսի լաբորատոր տվյալներն առավել բնորոշ են լեղուղիների խցանմանը, քան լյարդի պարենքիմայի բորբոքմանը կամ ինֆեկցիային[11]։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.