Խառնարանային կամ հրաբխային լիճ, որը գոյացել է հրաբխային խառնարանի, կալդերայի, մաարների կամ հարվածային խառնարանի ջրով լցվելու ժամանակ։ Քանի որ խառնարանն, որպես կանոն, ունի կլոր ձև և բարձր պատեր, խառնարանային լիճը ունենում է շատ քիչ թափվող գետեր և գրեթե չի ունենում հոսք։ Սովորաբար խառնարանը լցվում է անձրևաջրերով (մաարները՝ գրունտային ջրերով) և հավասարակշռության է հասնում ջրի դուրս հոսելու և գոլորշանալու շնորհիվ։ Ժամանակի ընթացքում էրոզիայի պատճառով կարող է առաջանալ վերգետնյա հոսք կամ նույնիսկ վտակ, ինչպես օրինակ Նոր Զելանդիայի Տաուպո լիճը, որի միջով հոսում է Ուաիկատո գետը։
Խառնարանային լճում ջուրը երբեմն ունենում է քիմիական կազմ, ինչի պատճառով կյանքը լճում անհնար է դառնում։ Այդպիսի շատ դեպքերում գունավոր թթվային լճերի օրինակ են հանդիսանում Կոստա Ռիկայում գտնվող Ռինկոն դե լա Վյեխա և Իրասու լճերը։ Ածխաթթու գազի պարունակությունը նույնպես կարող է չափազանց բարձր լինել և դառնալ լիմնոլոգիական աղետ, ինչպիսին է Կամերունի Նիոս լճի աղետը։
Խառնարանային լճերի օրինակներ
- Աֆրիկա
- Ամերիկա
- Ասիա
- Էլգիգիտգին (հարվածային խառնարան, Սիբիր)
- Նեմրութ (կալդերա, Թուրքիա)
- Կուրիլյան լիճ (կալդերա, Կամչատկա, Ռուսաստան)
- Չխոնջի (լեռնային կալդերա, Հյուսիսային Կորեա/Չինաստան)
- Պինատուբո (Ֆիլիպիններ)
- Կելուդ (Ինդոնեզիա)
- Տոբա (կալդերա, Ինդոնեզիա)
- Տովադա (կալդերա, Ճապոնիա)
- Tazawa (կալդերա, Ճապոնիա)
- Ավստրալիա և Օվկիանիա
- Տաուպո (կալդերա, Նոր Զելանդիա)
- Եվրոպա
- Մարս
- Jezero-Kratersee
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.