Խաչեն (գյուղ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Խաչեն (Դաղեթ-Խաչեն, Դաղեթ, Փոքր Դաղեթ[3], վրացերեն՝ დაღეთი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 3 կմ՝ հարավ-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Խաչեն | ||
վրաց.՝ დაღეთი | ||
Երկիր | Վրաստան | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Թեթրիծղարոյի | |
Համայնք | Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ և Թիֆլիսի գավառ | |
ԲԾՄ | 860 մ | |
Բնակչություն | 101[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | Հայեր[2] | |
|
Համաձայն 2002 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 235 բնակիչ, որից 89 տղամարդ և 146 կին, հիմնականում հայեր։ 2014 թվականին գյուղում ապրում էր 101 մարդ, որից 45 տղամարդ և 56 կին։
Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Գյուղը հիմնադրել են Ղարաբաղի Խաչեն գավառից եկած հայերը` 1789 թվականին։ Գյուղի շրջակայքում կան գյուղատեղիներ, մատուռներ և գերեզմանոցներ։
Խորհրդային տարիներին գյուղն ունեցել է չորս Սոցիալիստական աշխատանքի հերոս` Ե. Վանյան, Ս. Մովսիսյան. Հ. Մկրտչյան և Գ. Վանյան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.