Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Խաղացողը» (անգլ.՝ The Player), «սև կատակերգություն» ժանրի ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1992 թվականին։ Ռեժիսորն է Ռոբերտ Օլոմենը։ Մայքլ Թոլքինի համանուն վեպի էկրանավորումն է։
Սցենարը գրել է Մայքլ Թոլքինը՝ սեփական վեպի մոտիվներով[10]։ Գլխավոր դերերում են՝ Թիմ Ռոբինս, Գրետա Սկակի, Ֆրեդ Ուորդ, Վուպի Գոլդբերգ, Փիթեր Գալախհեր, Բրայոն Ջեյմս, Սինթիա Սթիվենսոն։
Ֆիլմում կան հոլիվուդյան ֆիլմերից բազմաթիվ հղումներ։ Ռեժիսոր Օլթմենը հայտարարել է, որ այս ֆիլմը ոչ մեկին չի վիրավորում և այն սահմանել է որպես «շատ փափուկ սատիրա»։
Հոլիվուդյան կինոստուդիայի խոշոր պաշտոնյա Գրիֆին Միլն իրավունք ունի որոշել, թե առաջարկվող սցենարներից որն է արտադրության մեջ դնելու։ Միլն ունի հարյուրավոր թշնամիներ, քանի որ նախագծերի մեծ մասին նա ստիպված է ասել «ոչ»։ Ինչ-որ մեկը սկսում է նրան վախեցնել, սպառնալից նամակներ ուղարկել։ Գիֆինը նյարդայնանում է և սաստիկ զայրութի ժամանակ սպանում է անմեղ դրամատուրգին։ Նա նույնականացվում է սպանվածի այրի նկարչուհի֊ավանգարդիստի հետ և փորձում լուծել երկու բարդ խնդիր՝ խուսափել հանցագոծություն կատարելու պատժիչ և չկորցնել ղեկավարի աթոռը։
Նրա աշխատանքին սկսեց վտանգ սպառնալ, երբ ստուդիայում աշխատանքի անցավ սկսնակ բանաստեղծուհի Լարի Լևինը։ Ենթարադաբար Միլը նաև սպառնալիքներով լի նամակներ է ստացել սցենարիստ Դեյվիդ Կահանեից, ում աշխատանքը չէր ընդունել։ Կահանեի ընկերուհին՝ Ջուն Գուդմունդսդոթիրը, պատմում է Միլին, որ Դեյվիդը գտնվում է Փասադենայի թատրոնում։ Միլը գտնում է Կահանեին և ձևանալով շահագրգիռ, նրան առաջարկում է պայմանագիր կնքել իր սցենարի համար՝ հույս ունենալով, որ դա վերջ կդնի սպառնալիքներին։ Նրանք գնում են բար, որտեղ Կահանեն հարբում է և մերժում Միլի առաջարկը։ Նա Գրիֆինին անվանում է ստախոս և շարունակում ծաղրել ստուդիայում իր աշխատանքը։ Միլը դուրս է գալիս և ավտոկանգառում կռիվ անում, իսկ հետո Դեյվիդին խեղդում է ջրափոսում՝ ամեն ինչ ներկայացնելով որպես դժբախտ պատահար։
Հաջորդ օրը Միլը ընդհարվում է անվտանգության ծառայության պետ Ուոլտթեր Շտակելեմի հետ, որը պատմում է մահվան մասին և ասում, որ վերջին մարդը ում հանգուցյալը հանդիպել է այդ նա է եղել։ Միլը նորից ստանում է սպառնալիքներով լի նամակ և հասկանում, որ սխալ մարդու է սպանել։
Գրիֆինը ներկա է լինում Կահանեի հուղարկավորությանը, որտեղ զրուցում է Ջունի հետ։ Խուզարկուներ Էյվերինը և Դելոնգփրեն կասկածում են, որ Միլը կապ ունի սպանության հետ։ Միլը ևս մեկ նամակ է ստանում հյուրանոցի բարում հանդիպելու առաջարկով։ Նա գնում է հանդիպման և սպասում, բայց հանկարծ հանդիպում է երկու է սցենարիստի՝ Թոմ Օուքլինին և Էնդի Սիվելային, քանի որ Միլը միայնակ չէ, նրա հետապնդողը չի հայտնվում։ Վերադառնալով իր մեքենան, Միլը ստանում է մի նամակ, որտեղ նրան խորհուրդ է տրվում նայել թիկնոցի տակ։ Այնտեղ Միլը տեսնում է կենդանի բոժոժավոր օձ և հովանոցով սպանում։
Վախենալով, որ Լարի Լևին կշարունակի վնասելու չարամիտ փորձ անել, Միլն առաջարկում է երկու ղեկավարներին աշխատանք կատարել մեկ ֆիլմի սցենարի վրա՝ Լևիին համոզելով, որ կինոնկարը կդառնա Օսկարի հավակնորդ։ Միլի պլանը կայանում էր նրանում, Լևինի ֆիլմը կձախողվի, սակայն վերջին պահին Գրիֆինը կմիջամտի, առաջարկելով մի քանի փոփոխություններ կատարել և փրկել ֆիլմի բյուջեն։ Հետո նա կհամոզի Բոնին մեկնել Նյու Յորք և աշխատել ստուդիական բիզնեսում։
Հունիսին Գրիֆինը հանգստի է մեկնում «Desert Hot Springs» սպա-կենտրոնում։ Այնտեղ Միլը և Ջունը սիրով են զբաղվում, Միլը խոստվանում է, որ սպանել է Կահանեին, սակայն Ջունը պատասխանում է, որ միևնույն է՝ սիրում է նրան։ Միլի փաստաբանը հայտնում է, որ ստուդիայի ղեկավար Ջոել Լևիսոնը դուրս է եկել աշխատանքից և Փասադենայի ոստիկանությունը ցանկանում է, որպեսզի Միլը մասնակցի հետաքննությանը։ Վկան չկարողացավ ճանաչել նրան։
Մեկ տարի անց, ստուդիայի աշխատակիցները հետևում են Լարի Լևիի ֆիլմին, նոր, լարված հոլիվուդյան ավարտով և գլխավոր դերերում հայտնի դերասաններով։ Ֆիլմի փրկության Միլի ծրագիրը աշխատել է, և այն ղեկավարում է ստուդիան։ Գրիֆինին զանգահարում է Լևինը և առաջարկում է լսել սցենարիստի հայտը։ Նա խոստովանում է, որ հենց ինքն է եղել խորհրդավոր հետապնդողը, իսկ այժմ առաջարկում է նոր ֆիլմի սյուժեի գաղափարը՝ ստուդիայի ղեկավարի մասին, որը սպանում է սցենարիստին և խուսափում պատժից։ Գրիֆինը կհամաձայնվի միայն այն դեպքում, եթե լինի երաշխավորված երջանիկ ավարտ, որտեղ ղեկավարը մի այրի սցենարիստի հետ վարում է երջանիկ կյանք։
Rotten Tomatoes-ի կայքում ֆիլմն ունի 98%- ի հավանության վարկանիշ, որը հիմնված է քննադատների 62 գրախոսությունների վրա, միջին վարկանիշը 8.8 / 10 է։ Կայքի քննադատական կոնսենսուսն ասում է. «Զուսպ ցինիկ, դառնությանը չենթարկված, «Խաղացողը» բոլոր ժամանակների հոլիվուդյան մեծագույն երգիծաբաններից մեկն է՝ Օլթմանի ստեղծագործության գագաթը»[11]։
Metacritic կայքում կինոնկարը հավաքել է 86 միավոր 100-ից, որը հիմնված է 20 արձագանքների վրա, ինչը ցույց է տալիս «համընդհանուր ճանաչումը»[12]։
Ռոջեր Էբերթը ֆիլմիը չորս աստղ է գնահատել և անվանել «խելացի և զվարճալի» ֆիլմ։ Նա թողարկվեց եկավ ճիշտ ժամանակին։ Խնայողությունների և փոխառությունների հետ կապված սկանդալներից հետո, Մայքլ Միլկենից հետո, ավելորդ հարկերից և գողացված կենսաթոշակներից հետո, ահա մի ֆիլմ, որը օգտագործում է Հոլիվուդը, որպես 1980-ականների ագահության փոխաբերություն՝ այս ֆիլմը «ունայնություն խարույկ» էր, որը պետք է լիներ»[13]։
Օլթմանը 1970-ականներին խնդիրներ ուներ հոլիվուդյան ստուդիական համակարգի հետ։ «Խաղացողը» ֆիլմի հետ ռեժիսորը վերադարձել է Հոլիվուդ՝ ֆիլմի ստեղծման համար[14]։ Սա սկիզբ դրեց Օլթմանի համար կինոարտադրության նոր շրջանին, որը շարունակեց Ռեյմոնդ Քարվերի նովելների ադապտեցմանը։
Օլթմանին գովաբանել են սիրային տեսարանի համար, որում Թիմ Ռոբինսին ու Գրետա Սկակչիին ներքևից վերև են նկարահանել։ Ավելի ուշ Սկակչին պնդում էր, որ ռեժիսորը ցանկանում էր ամբողջությամբ մերկ տեսարան, սակայն դերասանուհին կտրականապես հրաժարվել է[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.