From Wikipedia, the free encyclopedia
Գեղարվեստական ֆիլմ՝ կինոարվեստի ստեղծագործություն, ֆիլմ՝ որպես գեղարվեստական ստեղծագործության արտադրանք, որի հիմքը հորինված սցենարն է, որը ռեժիսորի կողմից սցենարի է վերածվում և ստեղծվում է դերասանական խաղի կամ մուլտիպլիկացիայի միջոցով։
Գեղարվեստական ֆիլմը կարող է ստեղծվել վավերագրական ֆիլմի և գիտահանրամատչելի կինոնկարի միջոցով։
Հաճախ, մուլտիպլիկացիոն (անիմացիոն) ֆիլմը սխալմամբ համեմատում են գեղարվեստական ֆիլմի հետ՝ գեղարվեստական ֆիլմի ներքո նկատի ունենալով բացառապես խաղարկային ֆիլմը։ Իրականում, խաղարկային և մուլտիպլիկացիոն ֆիլմերը գեղարվեստական ֆիլմի տարատեսակներն են։
Հավանաբար, երբև նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը, դա Լյումիեր եղբայրների «Ջրված ջրողը» ֆիլմն է, որը առաջին անգամ ցուցադրվել է 1895 թվականի դեկտեմբերի 28-ին[1]։ Մեկ տարի անց՝ 1896 թվականին, Ալիսա Գի-Բլաշը նկարահանեց «La fee aux choux» գեղարվեստական ֆիլմը։ Այնուամենայնիվ, վաղ նկարահանված ամենահայտնի գեղարվեստական ֆիլմը Ժորժ Մելիեսի, 1902 թվականի «Ճանապարհորդություն դեպի Լուսին» ֆիլմն է[2]։ Սրան նախորդող ֆիլմերի մեծամասնությունը ուղղակի ամենօրյա իրադարձությունների շարժվող կինոնկարներն էին, ինչպիսին է Լյումիեր եղբայրների «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմը։ Մելիեսը այն առաջին ռեժիսորներից էր, ով զարգացրել է կինոմատոգրաֆիկական տեխնոլոգիաները, որը հիմք դրեց գեղարվեստական ֆիլմին, որպես ֆիլմի ժանր դառնալուն[2]։ Գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունից հետո, ժամանակի ընթացքում այն այնքան հեռու գնաց, որ ֆիլմի այնպիսի ժանրեր, ինչպիսիք են կատակերգությունը և վեստերնը, եղել են և շարունակում են արմատավորվել, որպես այսպիսի ֆիլմերի հետագա դասակարգման միջոց[3]։
Սովորաբար, գեղարվեստական ֆիլմը համեմատում են այնպիսի ֆիլմերի հետ, որոնք տեղեկություն են ներկայացնում, ինչպիսիք են՝ բնության մասին վավերագրական ֆիլմը (այնպիսի այխատանքներ, ինչպիսիք են՝ Մայքլ Սնոուի «Ալիքի երկարությունը», Ձիգա Վերտովի «Մարդը կինոտեսախցիկով»-ը կամ Շանտալ Ակերմանի ֆիլմերը)։ Որոշ դեպքերում, իսկական վավերագրական ֆիլմերը, չնայած հրապարակախոսական են, կարող են պատմություն պատմել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.