From Wikipedia, the free encyclopedia
Լրագրության և նորությունների թանգարան (անգլ.՝ Newseum), թանգարան, որը գտնվել է Վաշինգտոնում, Փենսիլվանիա ավենյուում։ Դադարել է գործել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին[1][2]։
Թանգարանն ի սկզբանե բացվել է 1997 թվականի ապրիլի 18-ին, Արլինգտոն շրջանում (Վիրջինիա նահանգ) և գործել է անվճար։ 2002 թվականի մայիսի 3-ին թանգարանի շենքը Վիրջինիայում փակվել է, և սկսվել է նոր շենքի շինարարությունն` արդեն մայրաքաղաքում։ 450 միլիոն դոլար արժողությամբ նոր շենքն այցելուների համար բացվել է 2008 թվականի ապրիլի 11-ին։ Այդ ժամանակ արդեն թանգարանի մուտքը վճարովի է դարձել (բացման ժամանակ` 20 դոլար)։
Թանգարանի շենքի ճակատային մասում փորագրված է քառասունհինգ բառ` ԱՄՆ Սահմանադրության առաջին խմբագրումների տեքստը, որը երաշխավորել է ամերիկյան քաղաքացիների հիմնական ազատություններն ու իրավունքները։
Շենքն ունի յոթ հարկ, որտեղ տեղակայված են 14 պատկերասրահ, 15 կինոդահլիճ և հեռարձակման երկու ստուդիա։ Ցուցադրությունների ընդհանուր մակերեսը 75 հազար քմ է։
Թանգարանում ներկայացված է կարևորագույն զանգվածային լրատվության միջոցների` ռադիոյի, հեռուստատեսության, լուսանկարչության, համացանցի զարգացումը։ Միջազգային նորությունների պատկերասրահում կարելի է համեմատել մամուլի ազատության աստիճաններն աշխարհի տարբեր երկրներում։
Թանգարանի առանձնահատկություններից մեկը դրա ինտերակտիվությունն է. այցելուները կարող են իրենց փորձել թղթակցի կամ լուրերի խմբագրի դերում։
Կոթողը, որի վրա փորագրված են այն 2291 լրագրողների անունները, որոնք զոհվել են մասնագիտական պարտքը կատարելիս, հիշեցնում է այն բարձր գնի մասին, որը ստիպված են վճարել լրագրողները խոսքի ազատության համար։
Վիրջինիա նահանգում գործելու ընթացքում թանգարանը քննադատվել է իր գտնվելու վայրի պատճառով. հիմնականում նշվել է մայրաքաղաքից ու մեծ քաղաքներից կտրվածությունը։ Այսպես, լրագրող և պատմաբան Թոմաս Ֆրանկը 2000 թվականի «One Market Under God» գրքում գրել է, որ «միգուցե, Արլինգտոնն այն վայրն է, ուր լրագրությունը եկել է` մեռնելու համար», իսկ «Վիրջինիայի գյուղական բնակավայրերի հարուստ ընտանիքների լավ հագնված բարձր դասարանցիները կարող են հեռուստահաղորդավար երևակայեն իրենց դրա գերեզմանի վրա»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.