հայ դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Լուիզա Աշոտի Ներսիսյան (իրական անունը՝ Ելիզավետա, հուլիսի 23, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ։
Լուիզա Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ժանրեր | մելոդրամա, դրամա և կատակերգություն |
Ամուսին(ներ) | Հրանտ Թոխատյան |
Անդամություն | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի կինը[1][2]։
Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Երևանում։ Նախ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը։ Միաժամանակ հաճախել է թիվ 172 դպրոցին կից Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում[3]։ 1995 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին։ Ուսմանը զուգահեռ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը։ 1993 թվականին Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին։ Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ։ 1993-1999 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1999 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում, 1999-2003 թվականներին եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը։ 2000-2004 թվականներին աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում։ «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ[4]։
Ֆիլմեր
Սիթքոմներ
Հեռուստասերիալներ
Հեռուստանախագծեր
Կամերային թատրոն
Կոպերֆիլդ»
Բոհեմ թատրոն
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.