Կիտրոնը, ցիտրուսային լիմոն (L.) Օսբեկը, ծաղկավոր բույսերի ընտանիքից փոքր մշտադալար բույսի տեսակ է, որը աճում է Հարավային Ասիայում, հիմնականում Հյուսիսարևելյան Հնդկաստանում։ Պտուղները հասնելուց հետո ընդունում են կլոր տեսք։

Կիտրոն
Կիտրոն
Կիտրոն
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Սատապազգիներ (Rutaceae)
Ենթաընտանիք Aurantioideae
Տրիբա Citreae
Ցեղ Ցիտրուսայիններ (Citrus)
Տեսակ Կիտրոն (C. ×limon)
Միջազգային անվանում
Citrus ×limon
Osbeck, 1765

Ծառի դեղին պտուղը, որն ունի էլիպսոիդի տեսք, օգտագործվում է խոհարարական և ոչ խոհարարական նպատակներով ամբողջ աշխարհում, հիմնականում օգտագործվում է հյութը, որն ունի ինչպես խոհարարական, այնպես էլ մաքրող միջոցի դեր[1]։ Միջուկն ու կեղևը նույնպես օգտագործվում է խոհարարության մեջ։ Կիտրոնի հյութի մոտ 5%-6% կիտրոնաթթու է, որի մոտ 2.2-ն է pH, ինչը նրան տալիս է թթու համ։ Կիտրոնի հյութի տարբերակիչ թթու համը դառնում է առանցքային բաղադրիչ ըմպելիքների և սննդի մեջ, ինչպիսիք են՝ լիմոնադը և մրգային կարկանդակները։

Պատմություն

Thumb
Կիտրոնի արտաքին մակերեսը և լայնությունը

Կիտրոնի ծագումը անհայտ է, թեև կիտրոնները առաջին անգամ աճել են Ասսամում (Հնդկաստանի հյուսիս-արևելքում), հյուսիսային Բուռմայում կամ Չինաստանում[1]։ Կիտրոնի գենոմիկ ուսումնասիրությունը նշում է, որ դա հիբրիդ է դառը նարնջի (թթու նարնջի) և կիտրոնի միջև[2][3]։

Լիմոնները մտել են Եվրոպա հարավային Իտալիայում ոչ ուշ քան 2-րդ դարում, Հին Հռոմի ժամանակաշրջանում[1]։ Այնուամենայնիվ դրանք լիովին մշակված չէին։ Դրանք ավելի ուշ հայտնի դարձան Պարսկաստանում, այնուհետև 700-ական թվականներին Իրաքում և Եգիպտոսում[1]:Կիտրոնի մասին առաջին անգամ արձանագրվել է 10-րդ դարի արաբերենի հնագիտական գրականության մեջ, ինչպես նաև օգտագործվել է որպես դեկորատիվ բույս վաղ իսլամական այգիներում[1]:Այն լայնորեն տարածվեց արաբական աշխարհում և Միջերկրյածովյան տարածաշրջանում 1000-1150 թվականներին[1]։

Եվրոպայում լիմոնի առաջին խոշոր մշակումը սկսվեց 15-րդ դարի կեսին՝ Գենուայում։ Կիտրոնը հետագայում ներկայացվեց Ամերիկայում 1493 թվականին, երբ Քրիստոֆեր Կոլումբոսը իր ճանապարհորդությունների ընթացքում կիտրոնի սերմերը բերեց Հիսպանիոլայից: Իսպանիայի նվաճումը նպաստեց Նոր աշխարհում կիտրոնի սերմերի տարածմանը։ Այն հիմնականում օգտագործվել է որպես դեկորատիվ բույս և(կամ) բժշկության համար[1]։ 19-րդ դարում կիտրոններ սկսեցին աճել Ֆլորիդայում և Կալիֆոռնիայում[1]։

1747 թվականին Ջեյմս Լինդի փորձարկումների շներհիվ լնդախտից տառապող նավաստիները սկսեցին իրենց դիետայում ավելացնել կիտրոնի հյութը, թեև վիտամին C-ն դեռ հայտնի չէր[1][4]։

Կիտրոն բառի ծագումը գալիս է Մերձավոր Արևելքից[1]։ Բառը գալիս է հին ֆրանսիական limon բառից, այնուհետև իտալերեն limone, արաբերեն laymūn կամ līmūn բառերից, և պարսկերեն līmūn բառից՝ ցիտրուսային մրգերի ընդհանուր տերմին, որը համանման է սանսկրիտի (nimbū, «լայմ»)[5]։

Տեսակները

Thumb
Տաքսոնոմիկայի մանրամասն նկարազարդում՝ Ֆրանց Եվգեն Կյլերի կողմից:
  • Bonnie Brae-ն երկարավուն, հարթ, նուրբ կեղևով և սերմացու տեսակ է[6], հիմնականում աճում է ԱՄՆ-ի Սան Դիեգոյի շրջանում[7]։
  • Eureka-ն աճում է ամբողջ տարին և առատորեն։ Սա խանութի հասարակ կիտրոնն է[8], նաև հայտնի է որպես «Four Seasons» (Quatre Saisons), որովհետև տարվա ընթացքում միաժամանակ միրգ և ծաղիկ արտադրելու կարողություն ունի[9] Գոյություն ունի նաև վարդագույն երեսպատված Eureka կիտրոն՝ կանաչ և դեղին գույնզգույն արտաքին մաշկով[10]։
  • Femminello St. Teresa-ն կամ Sorrento Teresa-ն[11],որի հայրենիքը Իտալիան է։ Այս պտղի համը հարուստ է կիտրոնի յուղով։ Այս տեսակը ավանդականորեն օգտագործվում է կիտրոնաթթվի պատրաստման մեջ։
  • Yen-Ben-ը ավստրալիական մշակույթից է[12]։

Սննդային արժեք և ֆիտոքիմիմիկան նյութեր

Կիտրոնները վիտամին C-ի հարուստ աղբյուրներ են, որոնց 100 գ օգտագործումը ապահովում է 64 % օրական նորմը։ Այնուամենայնիվ այլ կարևոր սննդային աժեքները ունեն աննշան բովանդակություն:Կիտրոնները պարունակում են բազմաթիվ ֆիտոքիմիմիական նյութեր, այդ թվում՝ պոլիֆենոլներ, terpen-ներ և tannin-ներ[13]։ Կիտրոնի հյութը պարունակում է մի փոքր ավելի շատ կիտրոնաթթու, քան լայմի հյութը (մոտ 47 գ/լ), մոտ երկու անգամ թուրինջի հյութի կիտրոնաթթու և մոտ հինգ անգամ` նարնջի հյութի կիտրոնաթթվի քանակով[14]։

Խոհարարական օգտագործում

Լիմոնի հյութը, միջուկը և կեղևը օգտագործվում են մի շարք սննդամթերքներում և խմիչքներում։ Կիտրոնը ամբողջությամբ օգտագործվում է մարմելադ, կաթնաշոռ և կիտրոնի լիկյոր պատրաստելու համար։ Կիտրոնի շերտի և միջուկի խառնուրդը օգտագործում են որպես զարդարանք սննդամթերքի և խմիչքի համար։ Կիտրոնի պտղի կեղևի քերած հատվածի համը օգտագործվում է խմորի, պուդինգի, բրնձի և այլ ճաշատեսակների համը ավելացնելու համար։

Հյութ

Կիտրոնի հյութն օգտագործվում է լիմոնադ, զովացուցիչ ըմպելիքներ և կոկտեյլներ պատրաստելու համար։ Այն օգտագործվում է մարինացված ձկների համար, որտեղ նրա թթուները չեզոքացնում են ձկան ամինները` դրանք փոխելով թեթև աղերի։ Մսի մեջ թթունը մասնակիորեն հիդրոլիզացնում են կոշտ կոլագենի մանրաթելերը, բայց ցածր pH-ը փոխում է սպիտակուցի հատկությունները՝ պատճառ դառնալով, դրանց չորման։ Միացյալ Թագավորությունում կիտրոնի հյութը հաճախ ավելացնում են նրբաբլիթների վրա, մանավանդ Երեքշաբթի օրը։

Կիտրոնի հյութը նաև օգտագործվում է որպես կարճաժամկետ կոնսերվանտ որոշակի սննդամթերքների համար, որոնք հակված են օքսիդանալու և կտրատելուց հետո շագանակագույն դառնալու (ֆերմենտային գորշացում), ինչպիսիք են խնձորները, բանանը և ավոկադոն, որտեղ կիտրոնի թթուն փոխում է ֆերմենտների հատկությունները։

Կեղև

Մարոկկոյում կիտրոնները աղում են և պահում բանկաների կամ տակառների մեջ։ Աղը ներթափանցում է կեղևի մեջ, փափկացնում դրանց այնպես, որ հնարավոր լինի հարատև պահել։ Պահածոյացված կիտրոնն օգտագործվում է տարբեր ճաշատեսակներում։ Պահածոյացված կիտրոններ կարելի է գտնել նաև ՍիցիլիայԻ, իտալական, հունական և ֆրանսիական ուտեստների մեջ։

Կեղևի խոշոր արդյունաբերությունը օգտագործվում է պեկտինյան նյութերի արտադրության մեջ` պոլիսախարիդ, որը օգտագործվում է սննդի մեջ որպես հաստացնող ու կայունացնող միջոց։

Յուղ

Կիտրոնի յուղը ստեղծվում է մաշկի մեջ պարունակվող յուղի բջիջներից։ Մեխանիզմը քայքայում է բջիջները։ Յուղի/ջրի խառնուրդը այնուհետև զտվում և զատվում է ցենտրիֆուգացման միջոցով։

Տերևներ

Կիտրոնի ծառի տերևները օգտագործվում են թեյ, եփած միս և ծովամթերք պատրաստելու համար։

Այլ օգտագործում

Արդյունաբերության մեջ

Կիտրոնաթթուն առաջնային առևտրային աղբյուրն էր ֆերմենտացման վրա հիմնված գործընթացների զարգացումից առաջ[15]։

Որպես մաքրման միջոց

Լիմոնի հյութը օգտագործվում է որպես մաքրման միջոց։ Պղնձե ամանեղենի սպիտակեցման համար օգտագործվում է աղի կամ փխրեցուցիչի մեջ ընկղմված կես կիտրոն։ Թթունը քայքայում է բծերը[16], իսկ հղկաքարերը օգնում են մաքրմանը։ Որպես խոհանոցային մաքրող միջոց, հյութը կարող է հեռացնել բծերը, սպիտակեցնող և ախտահանել։ Կիտրոնի կեղևի յուղը նույնպես տարբեր օգտագործում ունի։ Այն օգտագործվում է որպես փայտի մաքրող և լաքահանող միջոց, որտեղ այդ լուծույթը օգտագործվում է որպես մոմ, մատնահետքերը և բծեր մաքրելու համար։ Կիտրոնի և նարնջի յուղը օգտագործվում է նաև որպես միջատասպան միջոց։

Բույր

Կիտրոնի յուղը կարող է օգտագործվել արոմաթերապիայի մեջ։ Կիտրոնի յուղի բույրը չի ազդում մարդու իմունային համակարգի վրա[17], բայց կարող է նպաստել վերջինիս թուլացմանը[18]։

Այլ

Ըստ գիտական փորձերից մեկի էլեկտրոդները միացնելով կիտրոնին այն օգտագոիծվում է որպես մարտկոց՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Չնայած շատ ցածր էներգիայի, մի քանի կիտրոններ ու մարտկոցներ միաժամանակ կարող են մի փոքր թվային ժամացույց սարքել[19]։ Այս փորձերը գործում են նաև այլ մրգերի և բանջարեղենների պարագայում։

Կիտրոնի հյութը կարող է օգտագործվել որպես պարզ անտեսանելի թանաք, որը մշակվել է ջերմության միջոցով[20]։

Այգեգործություն

Կիտրոններին անհրաժեշտ է նվազագույն ջերմաստիճան` մոտ 7 °C (45 °F), հասունացման համար[21]։ Ցիտրուսներին անհրաժեշտ է նվազագույն հատումներ, օրինակ՝ գերաճած ճյուղերը հատել, իսկ ամենաբարձր ճյուղը հատելով նկատվում է զգալի աճ[21]։ Ամբողջ ամառվա ընթացքում ամենաուժեղ աճին հետևում է հովանոցային զարգացում։ Քանի որ հասուն բույսերը կարող են առաջացնել անցանկալի, արագ աճող ճյուղեր, որոնք կոչվում են «ջրի կադրեր», որոնք հեռացվում են հիմնական մասից[21]։

Կիտրոնի ծառի՝ միզագոյացում առաջացնելու ավանդույթը[22][23][24] կապված է վառ գունավորումից։

Մեծ Բրիտանիայում աճեցման ընթացքում «Meyer»[25]; և «Variegata»[26] սորտերը ստացել են Garden Garden Merit-ի Արքայական այգեգործական ընկերության մրցանակը (հաստատվել է 2017 թվական)[27]։

Արտադրություն

Մանրամասն տեղեկատվություն Կիտրոնի (և լայմի) արտադրություն, 2018 (միլիոն տոննա), Country ...
Կիտրոնի (և լայմի) արտադրություն, 2018

(միլիոն տոննա)

Country
2018
{{{2}}} Հնդկաստան
3.1
{{{2}}} Մեքսիկա
2.5
{{{2}}} Չինաստան
2.5
{{{2}}} Արգենտինա
2.0
{{{2}}} Բրազիլիա
1.5
{{{2}}} Թուրքիա
1.1
Աշխարհ
19.4
Փակել

2018 թվականին կիտրոնների համաշխարհային արտադրությունը (զուգորդվելով հաղորդման լայմի հետ) կազմել է 19,4 միլիոն տոննա[28]։ Լավագույն արտադրողներ՝ Հնդկաստան, Մեքսիկա, Չինաստան, Արգենտինա, Բրազիլիա և Թուրքիա, որոնց բաժին են ընկնում համաշխարհային արտադրության 65%-ը (աղյուսակ)[28]։

Կիտրոնի այլընտրանքներ

Շատ բույսերի բույրեր նման են կիտրոններին։

  • Լայմ՝ մեկ այլ սովորական թթու ցիտրուսային միրգ, որը նման է կիտրոնի
    • Կաֆիրի լայմի տերևներ` տարածված արևելյան Ասիայի խոհանոցում
  • Ռեհանի որոշակի սորտեր
  • Սումակի պտուղները օգտագործվել են կիտրոններից շատ առաջ
  • Ցիպոգոն (կիտրոնախոտ)
  • Պատրինջ դեղատու, անանուխի նման խոտաբույս, շրթնածաղիկների ընտանիքից
  • Բուրավետ խորդենիների երկու տեսակ՝ Pelargonium crispum (կիտրոնի խորդենի) և Pelargonium x melissinum (պատրինջ դեղատու)
  • Կիտրոնի ուրց[29]
  • Կիտրոնի վերբենա
  • Անանուխի որոշակի սորտեր
  • Magnolia grandiflora ծառի ծաղիկներ

«Կիտրոններ» կոչվող այլ ցիտրուսներ

  • Հարթ կիտրոն, մանդարինի հիբրիդ
  • Մեյերի կիտրոն, կիտրոնի և մանդարինի / պոմելոյի հիբրիդի, թթու կամ քաղցր նարինջից տարբերվող[30], Ֆրենկ Ն.Մայերի անունով, որն առաջին անգամ այն ծանոթացրեց Միացյալ Նահանգների հետ 1908 թվականին։ Լիսաբոնի և Եվրեկայի կիտրոնները, Մեյեր կիտրոնները պահանջում են ավելի մեծ խնամք և չեն օգտագործվում առևտրային նպատակներով։ Մեյերի կիտրոնները հաճախ ընդունում են դեղին-նարնջագույն գույն։ Նրանք մի փոքր ավելի ցրտադիմացկուն են։
  • Պոնդերոսա կիտրոն, ավելի ցրտադիմացկուն, քան իսկական կիտրոնները, պտուղը խիտ է և շատ մեծ։ Գենետիկական վերլուծությունը ցույց տվեց, որ այն հանդիսանում է կիտրոնի և պոմելոյի բարդ հիբրիդ[30]։
  • Կոպիտ կիտրոն, առաջացած կիտրոնի և մանդարինի խաչասերումից, ցրտաշունչ և հաճախ օգտագործվում է որպես ցիտրուսային արմատախոտ[30]
  • Քաղցր կիտրոններ կամ քաղցր լայմերը, խառը խումբ, ներառյալ լումիան (տանձի կիտրոն), լիմետան, և պաղեստինյան քաղցր լայմը։ Դրանց թվում է Ջաֆա կիտրոնը, պոմելոյի և ցիտրոնային հիբրիդ[30]։
  • Վոլկամեռ կիտրոնը, ինչպես կոպիտ կիտրոնը, կիտրոնի և մանդարինի խաչասերումից առաջացած[30]։

Պատկերասրահ

Thumb
Ծաղիկ
Thumb
Կիտրոնի սածիլ
Thumb
Հասուն կիտրոններ
Thumb
Բերկսվել
Thumb
Ամբողջական ծառ
Thumb
Բազմերանգ վարդագույն կիտրոն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.