From Wikipedia, the free encyclopedia
Իլյա Ռախմիելևիչ (Լեոպոլդովիչ) Ռեզնիկ (ռուս.՝ Илья Рахмиэлевич (Леопольдович) Резник, ապրիլի 4, 1938, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ-երգահան։ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[1]։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2003)[2], Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2013)[3]։ Հայտնի է նաև որպես կինոյի դերասան և սցենարիստ։
Իլյա Ռեզնիկ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1962) |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, երգերի հեղինակ, ձեռնարկատեր, դերասան, սցենարիստ և երգերի հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | ilya-reznik.ru |
Ilya Reznik Վիքիպահեստում |
Իլյա Ռեզնիկը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Լենինգրադում։ Լենինգրադի շրջափակման ժամանակ 1941-1942 թվականների ձմեռն անցկացրել է ոչ հարազատ տատիկի և պապիկի հետ. նրա հորական հարազատ տատը վաղ է մահացել, և նրա ընկերուհին ամուսնու հետ որդեգրել է Իլյայի հորը և այնուհետև դարձել Իլյայի խնամատար և մեծացրել նրան, իսկ ամուսնու մահվանից հետո նրանք մնացել են երկուսով, ապա տարհանվել Ուրալ։ Իլյա Ռեզնիկի հայրը ծանր վիրավորվել է ռազմաճակատում և 1944 թվականին մահացել Սվերդլովսկի հիվանդանոցում։ Իլյան մոր կողմից ունի երկվորյակ եղբայր և երկու քույր (եռյակ՝ Վոլոդյա, Վերա, Մարինա), որոնք ապրում են Իսրայելում։ Վեց տարեկանից (մոր երկրորդ ամուսնությունից (1914-2001) հետո, նոր ամուսինը բռնակալ էր և արգելում էր մոր և որդու շփումը) Իլյան ապրել է հայրական տատի և պապի՝ Ռիվա Գիրշևնայի (1891-1963) և Ռախմիել Սամուիլովիչի (1888-1957) հետ, որոնք Կոպենհագենից Խորհրդային Միություն էին տեղափոխվել 1934 թվականին երկու երեխաների՝ Լեոպոլդի և Իդայի հետ Ռուսաստանի հրեական հողագործական գաղութացման միության աջակցությամբ[4][5][6]։ Նրանք հետագայում պաշտոնապես որդեգրել են Իլյային, ինչի հետևանքով Իլյան հայրանուն է ստացել պապիկից[7]։
Դպրոցն ավարտելուց հետո Իլյա Ռեզնիկն աշխատել է որպես լաբորանտ բժշկական ինստիտուտում, էլեկտրիկ և բեմական բանվոր։
1958 թվականին ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ինստիտուտ (Տ. Սոյնիկովայի դասարան), որն ավարտել է 1962 թվականին։
1965 թվականին սկսել է աշխատել Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի թատերախմբում՝ զուգահեռաբար բանաստեղծություններ գրելով երգերի համար։
1972 թվականին հեռացել է թատրոնից և զբաղվել միայն երգարվեստով։
1975 թվականին Բրատիսլավայի երգի մրցույթում արժանացել է «Ոսկե լիրայի» «Яблони в цвету» երգի համար։
1978 թվականին հրեական կամերային երաժշտական թատրոնի բեմում տեղի է ունեցել Իլյա Ռեզնիկի՝ իդիշով օպերա-միստերիայի պրեմիերան «Սպիտակ զամբիկի սև սանձիկը» (ռուս.՝ «Чёрная уздечка белой кобылицы») (երաժշտությունը և բեմադրությունը՝ Յուրի Շերլինգի)։
Հրավիրվել է մասնակցելու «Հնարքների խնայատուփ» (ռուս.՝ «Копилка фокусов») մանկական հաղորդմանը։
Իլյա Ռեզնիկը տեքստեր է գրել այնպիսի հայտնի հեղինակների էստրադային հայտնի երգերի համար, ինչպիսիք են Մաքսիմ Դունաևսկին, Ալեքսանդր Ժուրբինը, Վլադիմիր Ֆելցմանը, Ռայմոնդ Պաուլսը և այլք։ Այդ երգերը կատարել են Նիկոլայ Կարաչենցովը, Միխայիլ Բոյարսկին, Էդիտա Պիեխան, Ալլա Պուգաչովան, Սոֆյա Ռոտարուն, Թամար Գվերդծիթելին, Լայմա Վայկուլեն, Ալեքսանդր Գրադսկին, Եվգենի Մարտինովը, Իրինա Պոնարովսկայան և այլք։ Գրել է երգիծական տեքստեր Վիկտոր Չիստյակովի համար։
1972 թվականից մինչև 1990-ականների կեսերը շարունակվել է նրա համագործակցությունը Ալլա Պուգաչովայի հետ։ Այդ ընթացքում ստեղծվել են Պուգաչովայի ամենահայտնի հիթերը։
1990-1992 թվականներին ապրել է ԱՄՆ-ում[8][9][10]։
2006-2009 թվականներին եղել է «Երկու աստղ» հեռուստաշոուի ժյուրիի անդամ։
Ռեզնիկը գլխավորել է 2007 թվականին ստեղծված ՌԴ ՆԳՆ առընթեր հասարակական խորհուրդը։ 2011 թվականին վերընտրվել է նախագահի պաշտոնում։
2013 թվականի փետրվարին հեռացել է Հանրային խորհրդից Մոսկվայի Կուտուզովի պողոտայում բաժանարար գոտի դուրս գալու հետ կապված սկանդալից հետո[11]։
2017 թվականի օգոստոսի 6-ին մկրտվել է Յալթայի Նիժնի Օրեանդայի Սուրբ Աստվածածնի քողի եկեղեցում (Церковь Покрова Божией Матери)[16], իսկ ուղիղ մեկ տարի անց նույն եկեղեցում պսակադրվել իր կնոջ՝ Իրինայի հետ[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.