ռուս երգչուհի, դերասան և մոդել From Wikipedia, the free encyclopedia
Սլավա (իսկական անունը՝ Անաստասիա Վլադիմիրի Սլանևսկայա, ռուս.՝ Анастаси́я Влади́мировна Слане́вская, մայիսի 15, 1980[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ), ռուս երգչուհի և դերասանուհի։
Սլավա | |
---|---|
Սլավան երգիչ Միտյա Ֆոմինի տարեդարձին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Сла́ва |
Ի ծնե անուն | Անաստասին Վլադիմիրի Սլանևսկայա Анастаси́я Влади́мировна Слане́вская |
Ծնվել է | մայիսի 15, 1980 (44 տարեկան) Մոսկվա |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Слава Мьюзик Монолит |
Կապված | Ստաս Պիեխա, Իրինա Ալլեգրովա, Գրիգորի Լեպս |
Կայք | slavamusic.ru |
Slava (Russian female vocalist) Վիքիպահեստում |
Երգչուհի Սլավան (Անաստասիա Սլանևսկայա) ծնվել է 1980 թվականի մայիսի 15-ին Մոսկվա քաղաքում, պրոֆեսիոնալ վարորդի և տնտեսագետ մոր ընտանիքում։ Սլավայի մոտ ձգտումը դեպի երաժշտություն ի հայտ են եկել դեռևս մանուկ հասակում։ Չնայած սպորտով հրապուրանքին և վոլեյբոլով զբաղվելում, երբ երկրում հայտնվում են «կարաոկե» ակումբներ, աղջիկն անմիջապես դառնում է այդ մոդայիկ զվարճության երկրպագուն և իր ամբողջ ազատ ժամանակը նվիրում է ռուսական և արտասահմանյան հիթերի ուսումնասիրմանը և սովորելուն։
2002 թվականի գարնանը, կարաոկե ակումբում, որտեղ աղջիկը երգում էր աշխատանքից հետո, նրան լսում է հեռուստատեսային ռեժիսոր Սերգեյ Կալվարսկին, որը հայտնի է Ալլա Պուգաչովայի և Ֆիլիպ Կիրկորովի հետ աշխատանքով։ Սպասելով, մինչ աղջիկը կվերջացնի, Սերգեյը նրան առաջարկում է համագործակցել։ Սերգեյ Կալվարսկու հետ միասին երգչուհու մեկնարկային պրոդյուսավորմանը մասնակցություն է ունեցել Օլեգ Չելիշևը։
Երգչուհու և ռեժիսորի առաջին իսկ համատեղ արարումը՝ «Սիրում եմ և ատում» («Люблю и ненавижу») երգի հոլովակը, երկրի երաժշտական ալիքներում դառնում է հիթ, երգկ առաջին հորիզոնականն է գրավում ռայիոյի հիթ-շքերթներում, իսկ հոլովակը անվանակարգվում է «MTV RMA 2004» ռուսական երաժշտական մրցանակի մի քանի դասակարգներում։
Երկու տարվա ընթացքում Սլավան շատ բան է հասցնում՝ հարյուրավոր համերգներ, ելույթներ փառատոններում, թոփային փայլփյուն ամսագրերի շապիկներ, դեբյուտային «Ուղեկցուհին» («Попутчица») ալբոմի ռելիզ, որը թողարկվում է 2004 թվականի աշնանը։ Հանրաճանաչության առաջին հորիզոնականներում անփոփոխ տեղ են գտնում Սլավայի հիթերը՝ «Կրակ և ջուր» («Огонь и вода») և «Ուղեկցուհին», որոնք տեղ են գտնում նրա առաջին ալբոմում։ Road-movie ոճով էքստրեմալ տեսահոլովակը, նկարահանված Վիկտոր Դրոբիշի «Ուղեկցուհին» երգի հիման վրա, նկարահանում է ռեժիսոր Միխաիլ Խլեբորոդովը։ Երաժշտական եթերը պայթում է, երկու շաբաթվա ընթացքում տրեկը բարձրանում է ամենառայտինգային ռադիոկայանների և երաժշտական հեռուսաալիքների հիթ-շքերթների ամենավերին հորիզոնականները։ Արդեն 2005 թվականին երգչուհին ելույթ է ունենում «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչում՝ «I wanna be the one» երգով։ Երգչուհու վառ կերպարը նկարահանման ժամանակ այնպես է հետաքրքրում կլիպմեյկերին, որ մեկ տարի անց նա Սլավային հրավիրում է իր «Պարագրաֆ 78» («Параграф 78») լիամետրաժ կինոնկարի գլխավոր դերին, ըստ Իվան Օխլոբիստինի համանուն ֆանտաստիկ պատմվածքի սյուժեի։ Սլավան ֆիլմում կատարում է գլխավոր հերոսուհի Լիսայի դերը, հատուկ նշանակության ջոկատի մարտիկի, ութ սուպերպրոֆեսիոնալներից կազմված ջոկատի միակ կինը, որոնց առաջադրված է կատարել վտանգավոր միսիա գերգաղտնի հրթիռային բազայում։ Նկարահանումների համար երգչուհին ստիպված էր կտրել իր երկար մազերը համարյա ամբողջությամբ։ Երիտասարդ դերասանուհու հետ միասին ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսին են Գոշա Կուցենկոն, Վլադիմիր Վդովիչենկոն, Անատոլի Բելին և ուրիշներ։
Բացի սաունդտրեկի գլխավոր երգից՝ «Դեպի երկինք» («В небо»), կատարված երգչուհի Սլավայի կողմից, ֆիլմում հնչում են հայտնի բրիտանացի երաժիշտների ստեղծագործություները՝ Իեն Բրաունի և Բրետ Անդերսոնի։ Ֆիլմկ, որը էկրան է բարձրանում երկու մասով, ուղեկցվում էր խոշոր գովազդային կամպանիայով և ունեցավ մեծ հաջողություն։ Սլավայի հայտնվելը իր համար նոր՝ դերասանուհու, ամպլուայում, անկասկած, էլ ավելի է բարձրացնում երգչուհու հանրաճանաչությունը։ Նոր, ինտրիգային իմիջում Սլավան դառնում է բազմաթին փայլփլուն հրատարակությունների շապիկների դեմքը, ներառյալ XXL, LOVE, SYNC և Penthouse-ի պոբելյանական համարը, նվիրված համաշխարհային ճանաչում ունեցող տղամարդկանց ամսագրի ռուսալեզու հրատարակության հինգամյակին։
2006 թվականին, իր ծննդյան օրը, մայիսի 15-ին, երգչուհին իր երկրորդ ալբոմի շնորհանդեսն է կազմակերպում, որը երգչուհին որոշում է թողարկել իր սեփական պրոդյուսերական կենտրնի՝ «Սլավա Մյուզիկ»-ի (ռուս.՝ «Слава Мьюзик») շրջանակներում։ Ալբոմի շնորհանդեսին հրավիրվում են «Kosheen» խումբը և հայտնի փարիզյան ակումբային շոու «LA REX»-ը։
Ի հարբերություն առաջինի, «Դասական» (ռուս.՝ «Դասական») ալբոմը մտածված էր ավելի տարաժանր, սակայն, այնուամենայնիվ, հարմարեցված հանդտսականի ժամանակակից պահանջներին։ Մի խումբ երաժշտական ոճավորումներ՝ և տրանս ոճի և ռոք ոճի և, նույնիսկ, մի քիչ բրեյք։ Ալբոմի համար երգերի վրա չարչարվել են երկրի լավագույն հեղինակներից, իսկ ձայնագրմանը մասնակցություն են ունեցել արևմտյան երաժիշտներ։ Ձայնասկավառկից երգերը, մեկը մյուսի ետևից, ընկնում են երկրի խոշորագույն ռադիոկայանների եթերները, հավակնելով հիթ-շքերթների առաջին հորիզոնականներին։ Անմիջապես տեսահոլովակներ են նկարահանվում «Դասական», «Գողացել եմ ժպիտը» (ռուս.՝ «Украла улыбку»), «Սպիտակ ճանապարհ» (ռուս.՝ «Дорога белая») ստեղծագործությունների հիման վրա։
2007 թվակըանի աշնանը երգչուհին թողարկում է ալբոմ-հավաքածու՝ «The Best»։ Այդ ձայնասկավառակով Սլավան իր ստեղծագործությունները սահմանազատում է «մինչև» և «հետո», այդպիսով հայտարարելով կարիերայում նոր էտապ սկսելու մտադրության մասին։
Իր ամբողջ արտիստական կարիերայի ընթացքում երգչուհի և դերասանուհի Սլավան ակտիվորեն մասնակցություն է ունենում տարբեր տեսակի բարեգործական ակցիաներին և միջոցառումներին, օգնելով երեխաներին և մարդկանց, որոնք ՁԻԱՀ վարակակիրներ են։
Այսօրվա դրությամբ երգչուհու ակտիվում հաշվվում է երեք ալբոմ, տասնյոթ հոլովակ, մասնակցություն «Նոր երգեր գլխավորի մասին» (ռուս.՝ «Новые песни о главном») հեռուստափառատոնի բոլոր եթերներին, գլխավոր դեր լիամետրաժ բլոկբաստերում։
Բացի այդ ամենը, Սլավան հանդիսանում է «Զոլոտոյ Գրամոֆոն» ազգային երաժշտական մրցանակի դափնեկիր, որին երգչուհին արժանացել է 2005 թվականին, «Դասական» երգի համար։
Սլավան Լոնդոնում ձայնագրել է իր դեբյուտային անգլալեզու ալբոմը՝ «Eclipse» աշխատանքային անվանումով, իսկ 2008 թվականի նոյեմբերին համատեղ տրեկ է թողարկում RNB կատարող Դևիդ Կրեյգի հետ։ 2010 թվականին Սլավան ներկայացնում է «Միայնություն» (ռուս.՝ «Одиночество») նոր սինգլը և սկսում է նկարահանվել «Կինը վարձույթով» («Жена напрокат») նախագծում[2]։ Նաև, 2010-2011 թվականներին, Սլավան նկարահանվում է Աննա Սերգեևնայի դերում «Ադամանդե ձեռք 2» ֆիլմում։
2013 թվականին թողարկվում է չորրորդ՝ «Միայնություն» (ռուս.՝ «Одиночество») ալբոմը։ Ձայնասկավառակի թողարկումը կայանում է մայիսի սկզբին և լավ նվեր է հանդիսանում կատարողի ծննդյան տարեդարձին։ Ալբոմում ներառված են ստեղծագործություններ հայտնի երգիչների հետ՝ Ստաս Պիեխա, Գրիգորի Լեպս, Միտյա Ֆոմին և Craig David։ Նաև, ռելիզի մեջ են մտնում, ևս, 5 նոր ռեմիքսներ։ 2013 թվականի աշնանը Սլավան թողարկում է նոր երգ երգչուհի Իրինա Ալլեգրովայի հետ դուետով՝ «Առաջին սեր - Սեր վերջին» ((ռուս.)«Первая любовь — Любовь последняя»)։
2014 թվականին Սլավան ակտիվորեն մասնակցություն է ունենում հեռուստատեսային նախագծերում. «Բոլորի հետ առանձնացած» («Наедине со всеми»), «Մոդայիկ դատավճիռ» («Модный приговор»), «Ճաշելու ժամանակն է» («Время обедать»), «Բարի առողջություն» («Доброго здоровьица») և այլն։ Ապրիլի կեսերին Սլավան անվանակարգվում է «RU.TV Մրցանակ»-ին («Премию RU.TV»)՝ «Լավագույն դուետ», «Լավագույն երգ» և «Լավագույն երգչուհի» անվանակարգերում։ Սակայն մրցանակներից ոչ մեկը նրան բաժին չի հասնում։
2009 թվականին մասնակցություն է ունենում «Փառք Աստծո, դու եկար» («Слава Богу, ты пришёл!») շոուին։
2010 թվականին մասնակցություն է ունենում «Կինը վարձույթով» և «Արկածներ Վեգասում» («Приключения в Вегасе») շոուներին։
2013 թվականին մասնակցում է «Երգչախմբերի մարտ» («Битва Хоров») հեռուստատեսային նախագծին։ Սլավան հանդիսանում էր Ռոստովի երգչախմբի աստղային դաստիարակը։
2015 թվականին մասնակցում է «Պարեր աստղերի հետ» («Танцы со звёздами») շուուին։
Քաղաքացիական ամուսնության մեջ է գտնվում Անատոլի Դանիլիցկու հետ։ Երեխաներ՝ Ալեքսանդրա Մորոզովա (1999 թվական հունվարի 4) և Անտոնինա Սլանևսկայա (2011 թվական դեկտեմբերի 24)։
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Intro» | 0:57 | |||||||
2. | «Ուղեկցուհին (Попутчица)» | 3:41 | |||||||
3. | «Սիրում եմ կամ ատում (Люблю или ненавижу)» | 3:12 | |||||||
4. | «Կրակ-ջուր (Огонь-вода)» | 3:45 | |||||||
5. | «Չի եղել (Не было)» | 3:56 | |||||||
6. | «Տարրօրինակ քաղաք (Странный город)» | 4:06 | |||||||
7. | «Առանց կանոնների (Без правил)» | 3:31 | |||||||
8. | «Ձգվիր, գիշեր (Лейся, ночь)» | 4:18 | |||||||
9. | «Խաղ չորս ձեռքով (Игра в четыре руки)» | 4:12 | |||||||
10. | «Իմ հոգուն հանգիստ չկա (Моей душе покоя нет)» | 3:36 | |||||||
11. | «Կրակ-ջուր (Огонь-вода (Dynamite mix))» | 3:38 | |||||||
12. | «Սիրում եմ կամ ատում (Люблю или ненавижу) (Remix)» | 3:44 | |||||||
13. | «Ուղեկցուհին (Попутчица) (Կարաոկե տարբերակ)» | 3:39 |
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Դասական (Классный)» | 3:44 | |||||||
2. | «Ինքն իրեն (Само собой)» | 2:55 | |||||||
3. | «Գողացել եմ ժպիտը (Украла улыбку)» | 3:53 | |||||||
4. | «Սպիտակ ճանապարհ (Дорога белая)» | 3:20 | |||||||
5. | «Վիսկին առանց սառույցի (Виски без льда)» | 3:05 | |||||||
6. | «Սեր, ես քեզ բաց եմ թողնում (Любовь, я тебя отпускаю)» | 3:03 | |||||||
7. | «Սպասիր (Дождись)» | 3:58 | |||||||
8. | «I wanna be the one» | 3:45 | |||||||
9. | «Նավեր (Корабли)» | 3:34 | |||||||
10. | «Ինքնաթիռներ (Самолёты)» | 3:35 | |||||||
11. | «Ինքն իրեն (Само собой) (Remix)» | 2:53 | |||||||
12. | «Գողացել եմ ժպիտը (Украла улыбку) (Remix)» | 3:39 | |||||||
13. | «Դասական (Классный) (Remix)» | 3:23 |
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Ոսկե ամառ (Бабье лето)» | 3:37 | |||||||
2. | «Դասական (Классный)» | 3:45 | |||||||
3. | «Զրոյացված ութ (Восьмёрка на нули)» | 3:21 | |||||||
4. | «Սիրում եմ կամ ատում (Люблю или ненавижу)» | 3:15 | |||||||
5. | «Դեպի երկինք (В небо)» | 3:40 | |||||||
6. | «Գողացել եմ ժպիտը (Украла улыбку)» | 3:46 | |||||||
7. | «Ուղեկցուհին (Попутчица)» | 3:41 | |||||||
8. | «Կրակ-ջուր (Огонь-вода)» | 3:42 | |||||||
9. | «Սպիտակ ճանապարհ (Дорога белая)» | 3:22 | |||||||
10. | «Ռադայի երգը (Песня Рады)» | 2:23 | |||||||
11. | «Փոքրիկ կրակ (Огонёк)» | 2:43 | |||||||
12. | «Ոսկե ամառ (Бабье лето) (Remix)» | 3:35 |
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Միայնություն (Одиночество)» | 3:02 | |||||||
2. | «Իմ հոգու ճիչը (Крик души моей)» | 3:34 | |||||||
3. | «Մարդիկ սիրում են (Люди любят)» | 3:14 | |||||||
4. | «Sex-ը սեր չէ (Sex не любовь)» | 3:31 | |||||||
5. | «Պատմիր ինձ, մայրիկ (Расскажи мне, мама)» | 3:18 | |||||||
6. | «Ես և դու (Я и ты) (feat. Ստաս Պիեխա)» | 3:48 | |||||||
7. | «Դարձիր ուժեղ (Стань сильней)» | 3:30 | |||||||
8. | «Լաս Վեգաս (Лас Вегас)» | 3:52 | |||||||
9. | «Մի սպասիր ինձ (Не жди меня) (feat. Գրիգորի Լեպս)» | 4:03 | |||||||
10. | «Իմ անհնարին (Невозможный мой)» | 3:30 | |||||||
11. | «Նոր կյանք (Новая жизнь)» | 3:26 | |||||||
12. | «Երկու տարբեր ծածկոցների տակ (Под двумя разными одеялами) (feat. Միտյա Ֆոմին)» | 4:06 | |||||||
13. | «Սեր-գազար (Любовь-морковь)» | 3:29 | |||||||
14. | «Never Too Late (feat. Craig David)» | 3:59 | |||||||
15. | «Միայնություն (Одиночество) (Vengerov remix)» | 3:52 | |||||||
16. | «Իմ հոգու ճիչը (Крик души моей) (Ed Albah remix)» | 5:13 | |||||||
17. | «Sex-ը սեր չէ (Sex не любовь) (Vengerov remix)» | 3:11 | |||||||
18. | «Դարձիր ուժեղ (Стань сильней) (Alex Gaudino remix)» | 3:21 | |||||||
19. | «Մարդիկ սիրում են (Люди любят) (Vengerov remix)» | 3:22 |
Թվական | Հոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2004 | «Սիրում եմ կամ ատում» | Սերգեյ Կալվարսկի | «Ուղեկցուհին» |
2004 | «Ուղեկցուհին» | Միխաիլ Խլեբորոդով | «Ուղեկցուհին» |
2005 | «Սպիտակ ճանապարհ» | - | «Դասական» |
2005 | «Դասական» | Իգոր Բուռլով | «Դասական» |
2006 | «Գողացել եմ ժպիտը» | Վլադ Ռազգուլին | «Դասական» |
2007 | «Դեպի երկինք» | Միխաիլ Խլեբորոդով | «The best» |
2007 | «Ոսկե ամառ» | Միխաիլ Խլեբորոդով | «The best» |
2008 | «Դարձիր ուժեղ» | Մարատ Ադելշին | «Միայնություն» |
2009 | «Իմ հոգու ճիչը» | Միխաիլ Խլեբորոդով | «Միայնություն» |
2010 | «Միայնություն» | Պավել Խուդյակով | «Միայնություն» |
2011 | «Ես և դու» (feat. Ստաս Պիեխա) |
Կատյա Ցարիկ | «Միայնություն» |
2011 | «Люди любят» | Կատյա Ցարիկ | «Միայնություն» |
2013 | «Պատմիր ինձ, մայրիկ» | Վալերիա Գայ Գերմանիկա | «Միայնություն» |
2013 | «Առաջին սեր - Սեր վերջին» (feat. Իրինա Ալլեգրովա) |
Գեորգի Թոիձե | TBA |
2014 | «Իմ հասունացած» | Ալվին Գրացիանո | TBA |
2014 | Ամանորյա գիշեր (feat. Դենիս Կլյավեր) |
Դենիս Պրոտասով | ТВА |
2015 | «ШЛ*ХА» («Գիշերային թիթեռնիկ») | Հինդրեկ Մաասիկ | ТВА |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.