Remove ads
ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Իլյա Օլեգովիչ Կուտեպով (ռուս.՝ Илья Олегович Кутепов, հուլիսի 29, 1993[1][2], Ստավրոպոլ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան[3]։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետ (2018)։
Իլյա Կուտեպով ռուս.՝ Илья Кутепов | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 29, 1993[1][2] (31 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ստավրոպոլ, Ռուսաստան | ||||||||||||||
Հասակ | 192 սանտիմետր | ||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Սպարտակ | ||||||||||||||
Համար | 29 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իլյա Կուտեպովը ֆուտբոլով զբաղվել սկսել է Ստավրոպոլի «Դինամոյի» ֆուտբոլային դպրոցում, 7 տարեկան հասակում, մարզիչ Վիկտոր Պոպովի մոտ։ Սկզբում խաղացել է կիսապաշտպանի դիրքում[4]։
Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիայի սան է, 17 տարեկանում ստաժավորում է անցել Լոնդոնի «Չելսիում»[5]։ Կարիերան սկսել է Տոլյատիի «Ակադեմիայում», որը հանդես էր գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Ուրալ-Պովոլժիե» տարածաշրջանում։
2011 թվականի նոյեմբերին հայտնվել է պետերբուրգյան «Զենիթի»[6] հետաքրքրությունների ոլորտում, սակայն առաջարկ այդպես էլ չի հետևել։ 2012 թվականի հունիսի 11-ին Գերմանիայի միջազգային մրցաշարում Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ կազմի համար անցկացրած դիտումներից հետո, որտեղ Կուտեպովը մասնակցել է բոլոր հանդիպումներին՝ թողնելով բարենպաստ տպավորություն, երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ[7]։
2012 թվականի դեկտեմբերի 10-ին նշել է իր նորամուտը «Սպարտակի» հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման «Ռուբինի» դեմ արտագնա խաղի ավելացված ժամանակում։ Հանդիպումն ավարտվել է մոսկվացիների հաղթանակով՝ 1: 0 հաշվով[8]։
Գրեթե երեք տարի անց՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ին, արդեն Դմիտրի Ալենիչևի գլխավորությամբ 22-ամյա Կուտեպովն ընդգրկվել է «Սպարտակի» մեկնարկային կազմում՝ մասնակցելու «Ուրալի» դեմ տնային խաղին (0:1) և կազմելով կենտրոնական պաշտպանական զույգ Սերդար Տասկիի հետ[9]։ Նոյեմբերի 7-ին մասնակցել է «Թերեքի» դեմ ամբողջ խաղին մրցակցի դաշտում (1:2)[10], իսկ նոյեմբերի 22-ին Սալվատորե Բոկետիի հետ անցկացրել է «Կրասնոդարի» դեմ ամբողջ հանդիպումը պաշտպանության կենտրոնում (3:2)[11]։
Հանդես է եկել Ռուսաստանի 1992 և 1993 թվականներին ծնվածների պատանեկան հավաքականներում[12]։ 2016 թվականի օգոստոսին հրավիրվել է հիմնական հավաքական Թուրքիայի և Գանայի հետ ընկերական հանդիպումներից առաջ, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել։ Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշել է 2016 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Կոստա Ռիկայի հավաքականի հետ ընկերական խաղում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[13]։
Կուտեպովն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության համար, սակայն ոչ մի խաղ չի անցկացրել մրցաշարում։
Ընդգրկվել է հավաքականի վերջնական հայտացուցակում 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ և խմբային փուլում մասնակցել է հավաքականի բոլոր երեք հանդիպումներին ընդդեմ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Ուրուգվայի հավաքականների։ Այդ հանդիպումների արդյունքում Ռուսաստանի հավաքականը խմբում գրավել է երկրորդ տեղը և դուրս եկել փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակչում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Իսպանիայի հավաքականին (1:1, 11 մետրանոցներով՝ 3:4), բայց 1/4 եզրափակչում պարտվել է Խորվաթիայի հավաքականին (2:2, 11 մետրանոցներով՝ 3:4)։
Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Ակադեմիա (Տոլյատի) | Երկրորդ դիվիզիոն | 2010 | 7 | 0 | — | — | 7 | 0 | ||
2011/12 | 17 | 0 | — | — | 17 | 0 | ||||
Ընդհանուր | 24 | 0 | — | — | 24 | 0 | ||||
Սպարտակ (Մոսկվա) | Պրեմիեր լիգա | 2012/13 | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||
Երիտ. թիմերի առաջն. | 19 | 3 | — | — | 19 | 3 | ||||
2013/14 | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||||
Ընդհանուր | 21 | 3 | — | — | 21 | 3 | ||||
→ Սպարտակ-2 (Մոսկվա)
(ֆարմ-ակումբ) |
Երկրորդ դիվիզիոն | 2013/14 | 20 | 1 | — | — | 20 | 1 | ||
2014/15 | 21 | 2 | — | — | 21 | 2 | ||||
ՖԱԼ | 2015/16 | 24 | 1 | — | — | 24 | 1 | |||
2017/18 | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||||
Ընդհանուր | 66 | 4 | — | — | 66 | 4 | ||||
Սպարտակ (Մոսկվա) | Պրեմիեր լիգա | 2014/15 | — | 1 | 0 | — | 1 | 0 | ||
2015/16 | 10 | 0 | — | — | 10 | 0 | ||||
2016/17 | 30 | 0 | — | 2 | 0 | 32 | 0 | |||
2017/18 | 18 | 1 | 3 | 1 | 5 | 0 | 26 | 2 | ||
2018/19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 62 | 1 | 6 | 1 | 10 | 0 | 78 | 2 | ||
Ընդհանուր կարիերայում | 169 | 8 | 4 | 1 | 7 | 0 | 180 | 9 |
Ռուսաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 3 | 0 |
2017 | 2 | 0 |
2018 | 7 | 0 |
Ընդհանուր | 12 | 0 |
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն |
1 | 9 հոկտեմբերի, 2016 | Կոստա Ռիկա | 3:4 | — | Ընկերական խաղ |
2 | 10 նոյեմբերի, 2016 | Կատար | 1:2 | — | Ընկերական խաղ |
3 | 15 նոյեմբերի, 2016 | Ռումինիա | 1:0 | — | Ընկերական խաղ |
4 | 24 մարտի, 2017 | Կոտ դ'Իվուար | 0:2 | — | Ընկերական խաղ |
5 | 10 հոկտեմբերի, 2017 | Իրան | 1:1 | — | Ընկերական խաղ |
6 | 23 մարտի, 2018 | Բրազիլիա | 0:3 | — | Ընկերական խաղ |
7 | 5 հունիսի, 2018 | Թուրքիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
8 | 14 հունիսի, 2018 | Սաուդյան Արաբիա | 5:0 | — | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր |
9 | 19 հունիսի, 2018 | Եգիպտոս | 3:1 | — | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր |
10 | 25 հունիսի, 2018 | Ուրուգվայ | 0:3 | — | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր |
11 | 1 հուլիսի, 2018 | Իսպանիա | 1:1 (4:3 1 մ.) | — | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր |
12 | 7 հուլիսի, 2018 | Խորվաթիա | 2:2 (3:4 11 մ.) | - | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր |
'Ընդհանուր՝ 12 խաղ / 0 գոլ, 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 6 պարտություն
«Սպարտակ» (Մոսկվա)
«Սպարտակ-2» (Մոսկվա)
Ռուսաստանի երիտասարդական հավաքական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.