ավստրիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Թինա Բլաու (գերմ.՝ Tina Blau, ավելի ուշ՝ Թինա Բլաու Լանգ, նոյեմբերի 15, 1845[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] - հոկտեմբերի 31, 1916[1][6][7][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]), ավստրիացի բնանկարիչ։
Թինա Բլաու գերմ.՝ Tina Blau-Lang | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Regina Leopoldine Blau |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 31, 1916[1][6][7][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ցիսլեյտանիա |
Դավանանք | Ավստրիայի Աուգսբուրգյան խոստովանության բողոքական եկեղեցին[8] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | August Schaeffer von Wienwald? և Վիլհելմ ֆոն Լինդենշմիտ Կրտսեր |
Ամուսին | Հենրիխ Լանգ[9] |
Tina Blau Վիքիպահեստում |
Թինա Բլաուն ծնվել է 1845 թվականին Վիեննայում, Ավստրո-հունգարական ռազմական բժշկական կորպուսի բժշկի ընտանիքում։ Հայրն աջակցել է դստերը դառնալու նկարիչ։ Նկարչության դասեր է առել նախ Ավգուստ Շեֆերի մոտ, 1869-1873 թվականներին՝ Մյունխենում Վիլհելմ ֆոն Լինդենշմիտ կրտսերի մոտ[10]։ Հետագայում Էմիլ Յակոբ Շինդլերի հետ ուսումը շարունակել է Նոյլենգբախից ոչ հեռու Պլանկենբերգ ամրոցին մոտ գտնվող նկարիչների ավանում։ 1875-1876 թվականներին նրանք աշխատել են նույն ստուդիայում, սակայն վեճերի պատճառով հեռացել են միմյանցից։
1883 թվականին Թինա Բլաուն փոխել է կրոնը՝ հուդայականությունից անցնելով լյութերականության[11], այնուհետև ամուսնացել է նկարիչ Հենրիխ Լանգի (1838-1891) հետ, որը մասնագիտացել էր ձիեր և մարտական տեսարաններ պատկերելու գործում։ Երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Մյունխեն։ 1889 թվականից Թինա Բլաու-Լանգը նատյուրմորտ և բնանկար է դասավանդել Մյունխենի նկարիչների ընկերության Կանանց ակադեմիայում։ 1890 թվականին տեղի է ունեցել նրա առաջին մեծամասշտաբ ցուցահանդեսը։
Ամուսնու մահից հետո Բլաուն տասը տարի ապրել է Նիդերլանդներում և Իտալիայում[10]։ Հայրենիք վերադառնալուց հետո Ռոտունդեում հիմնել է իր սեփական ստուդիան[12]։ 1897 թվականին Օլգա Պրագերի, Ռոզա Մայրեդերի և Կարլ Ֆեդերնի հետ միասին մասնակցել է Կանանց գեղարվեստի դպրոցի (Wiener Frauenakademie) հիմնադրմանը։ Մինչև 1915 թվականը դասավանդել է այդ հաստատությունում։
Բլաուն կյանքի վերջին ամառն անց է կացրել Բադ Գաշտայնում, այնուհետև որոշ ժամանակ Վիեննայում ապրել է առողջարանում, որտեղ բժշկական ստուգում է անցել և նույն տեղում էլ մահացել է 1916 թվականի հոկտեմբերի 31-ին։ Քաղաքային իշխանությունները Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը (Zentralfriedhof) նրա համար հատկացրել են պատվո գերեզման (Honor Grave)[13]։ Չնայած Առաջին համաշխարհային պատերազմին, Վիեննայի «Künstlerhaus» 1917 թվականին կազմակերպել է Բլաուի հետահայաց ցուցահանդեսը և օգնել է աճուրդով վաճառելու նրա գույքը[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.