Էդմունդ Հուսերլ

From Wikipedia, the free encyclopedia

Էդմունդ Հուսերլ

Էդմունդ Հուսերլ (գերմ.՝ Edmund Husserl, ապրիլի 8, 1859(1859-04-08)[1][2][3][…], Պրոստեյով[4][5][6] - ապրիլի 27, 1938(1938-04-27)[2][3][7][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[8]), գերմանացի փիլիսոփա (ծագումով հրեա), ֆենոմենոլոգիայի փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Իր դասախոսական գործունեության և բազմաթիվ աշխատությունների շնորհիվ նշանակալից ազդեցություն է գործել գերմանական և արևմտյան փիլիսոփայության և, մասնավորապես, էքզիստենցիալիզմի առաջացման և զարգացման վրա։

Արագ փաստեր Էդմունդ ՀուսերլEdmund Husserl, Ծնվել է ...
Էդմունդ Հուսերլ
Edmund Husserl
Thumb
Ծնվել էապրիլի 8, 1859(1859-04-08)[1][2][3][…] Պրոստեյով[4][5][6]
Մահացել էապրիլի 27, 1938(1938-04-27)[2][3][7][…] (79 տարեկան) Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[8]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Գերմանական ռայխ
Դավանանքլյութերականություն և հուդայականություն
ՈւղղությունԱրևմտյան փիլիսոփայություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, համալսարանի դասախոս և phenomenologist
Հաստատություն(ներ)Ֆրայբուրգի համալսարան, Գյոթինգենի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, ֆենոմենոլոգիա, իմացաբանություն, transcendental philosophy?[9] և Իդեալիզմ[9]
ԱնդամակցությունՀայդելբերգի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան (1883)[10], Լայպցիգի համալսարան (1878)[10], HU Berlin (1881)[10] և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գիտական աստիճանդոկտոր (1883), պրոֆեսոր[10] և պրիվատ-դոցենտ[10]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[11][12]
Գիտական ղեկավարԼեո Կյոնիգսբերգեր և Կառլ Շտումպֆ
Եղել է գիտական ղեկավարԼյուդվիգ Ֆերդինանդ Կլաուս, Ջեյքոբ Քլեյն[13] և Գյունտեր Արենդտ
Ազդվել էԲերնարդ Բոլցանո, Կառլ Շտումպֆ, Թեոդոր Լիպս[10], Ֆրանց Բրենտանո, Գոտլոբ Ֆրեգե և Իմանուիլ Կանտ
Ամուսին(ներ)Մալվին Հուսերլ[14]
ՈւսուցիչՖրանց Բրենտանո[10], Կառլ Շտումպֆ, Կառլ Վայերշտրաս, Վիլհելմ Վունդտ[10], Լեոպոլդ Կրոնեկեր և Ֆրիդրիխ Պոլսեն[10]
ԱշակերտներԿառլոս Աստրադա, Մարտին Հայդեգեր, Էդիթ Շտայն, Գյունտեր Արենդտ և Eugen Fink?
 Edmund Husserl Վիքիպահեստում
Փակել

Ֆ. Բրենտանոյի և Կ. Շտումպֆի աշակերտը, կրել է նաև Բ. Բոչցանոյի, նեոկանտականության ազդեցությունը։ Հուսեռլը հանդես է եկել տրամաբանության մեջ պսիխոլոգիզմի քննադատությամբ, նրա տեսական ծրագիրն էր՝ փիլիսոփայությունը դարձնել խստիվ գիտություն («Տրամաբանական հետազոտություններ»), գիտություն գիտակցության ֆենոմենների մասին՝ ֆենոմենոլոգիա։ Ֆենոմենոլոգիան Հուսերլը համարում է գիտություն մաքուր գիտակցության (ինտենցիոնալ ակտերի) մասին։ Փիլիսոփայության հիմնական հարցի լուծման մեջ հավակնելով չեզոքության՝ Հուսերլն առաջարկել է ֆենոմենոլոգիայից բացառել «կեցության մասին դրույթը»։ Վերացական գաղափարներին համապատասխանող առարկաները, մասնավորապես մատերիական օբյեկտները, համարել է այնպիսի էություններ, որոնք օժտված չեն առանձին կոնկրետ առարկաների նման գոյությամբ, բայց ունեն մարդկային ճանաչողությունից անկախ նշանակություն՝ օբյեկտիվ են։ Այսպիսով, սուբյեկտիվիստական մոտիվները Հուսերլը համակցել է օբյեկտիվ-իդեալիստականի հետ։ Իր վերջին աշխատություններից մեկում («Եվրոպական գիտությունների ճգնաժամը և տրանսցենդենտալ ֆենոմենոլոգիան») Հուսերլն իր ժամանակի Եվրոպայի հոգևոր իրավիճակը դիտում է որպես ճգնաժամային՝ այն կապելով եվրոպական մշակույթին հատուկ սցիենտիզմի և, ընդհանրապես, նատուրալիստական-պոզիտիվիստական մտածելակերպի հետ։ Հուսերլն ազդել է արդի բուրժուական փիլիսոփայության վրա։ Ֆենոմենոլոգիան Էկզիստենցիալիզմի սկզբնաղբյուրներից մեկն է։ Հուսերլի փիլիսոփայությունը բուրժուական փիլիսոփայության մտքի ճգնաժամի արտահայտությունն է։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.