Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Երեք տենոր, դասական օպերային թատրոնի ճանաչված եռյակ, ստեղծված իսպանացի երգիչներ Պլասիդո Դոմինգոյի, Խոսե Կարերասի և իտալացի երգիչ Լուչանո Պավարոտտիի մասնակցությամբ։ Այդ անվան ներքո նրանք համերգներ են ունեցել 1990-2003 թվականներին։ Նրանց համագործակցությունը սկսվել է 1990 թվականի հուլիսի 7-ին հինավուրց «Կարակալայի բաղնիքներում» տեղի ունեցած համերգից հետո` 1990 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօյակին։ Հունաստանի օպերային թատրոնի նվագախմբի դիրիժորը Զուբին Մետան էր[1]։
Երեք տենոր | |
---|---|
Ժանրեր | օպերա և դասական փոփ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1990 |
Իտալացի ռեժիսոր Մարիո Դրադեն ծրագրում էր 1990 թվականին Հռոմում անցկացնել իր առաջին համերգը։ Համերգի ամբողջ նպատակը հավաքել միջոցներ Խոսե Կարերասի «José Carreras International Leukaemia Foundation» ֆոնդի համար։ Բացի դրանից այդ համերգը առիթ էր Լուչանո Պավարոտիի և Խոսե Դոմինգոյի համար ողջունելու իրենց ընկերոջ` Խոսե Կարերասի վերադարձը օպերային արվեստ, քանի որ դրանից առաջ վերջինս լեյկոզի հաջող կուրս էր անցել։ Արդյունքում նրանք միասին ներկայացան Լոս-Անջելոսի Դոջեր ստադիոնում 1994 թվականին Մարսյան դաշտում կայանալիք աշխարհի առաջնության նախօրյակին, Էյֆելյան աշտարակի ստորոտում 1998 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 2002 թվականին Հոնկոնգի առաջնության խաղերին։
1990-1994 թվականներին մեծ հաջողություններից հետո տենորները մեկնեցին համաշխարհային ուղևորության՝ ներկայանալով մեծ արենաներում և մարզադաշտերում։ 1996 թվականին նրանք համերգներ ունեցան Տոկիոյի Ազգային օլիմպիական մարզադահլիճում, Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, Վիենայի Էրնստ-Հապել ստադիոնում, Նյու Յորքի «Giants Stadium» ստադիոնում, Գյուտեբերգի Ուլեվի ստադիոնում, Մյունխենի Օլիմպիական մարզադաշտում, Դյուսելդորֆի «Rheinstadion» ստաֆիոնում, և նոր տարվա նախօրյակին Վանկուվերի Դի-Սի Պեյսի ստադիոնում։ 1997 թվականին համերգները շարունակվեցին Մելբուրնի Կրիկետ Գրաունդ ստադիոնում, Տորոնտոյի Ռոջերս կենտրոնում, Մայամիի Սան Լայֆ ստադիոնում և Բարսելոնայի Կամպ Նոու ստադիոնում։ Եզրափակիչ համերգը պետք է տեղի ունենար Հյուսթոնում, բայց տեղի չունեցավ տոմսերի քիչ քանակի վաճառքի պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.