From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Լվովիչ Բիկով (ռուս.՝ Дмитрий Быков, դեկտեմբերի 20, 1967[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, գրող, լրագրող, կինոքննադատ, սցենարիստ։ Միխայիլ Եֆրեմովի հետ թողարկել է «Гражданин поэт», «Господин хороший» ծրագրերը։
Դմիտրի Բիկով ռուս.՝ Дмитрий Львович Быков | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Дмитрий Львович Зильбертруд |
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1967[1][2] (56 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, գրող, գրական քննադատ, կենսագիր, գիտաֆանտաստիկ գրող, կինոքննադատ, հասարակական գործիչ, արձակագիր, մանկավարժ, ուսուցիչ, սյունակագիր, գիտակ և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1991) |
Ժանրեր | արձակ, պոեզիա, հրապարակախոսություն և կենսագրություն |
Անդամակցություն | Order of Courtly Mannerists? և Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ |
Կուսակցություն | Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ |
Աշխատավայր | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Պարգևներ | |
Ամուսին | Irina Lukyanova? |
Dmitry Bykov Վիքիպահեստում |
Ծնվել է հրեական ծագման ծնողների ընտանիքում, դաստիարակվել է ուսուցչուհի մոր կողմից։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Դասավանդում է մոսկովյան դպրոցներում։
Մայակովսկու, Պաստեռնակի մասին կենսագրական գրքերի հեղինակ է, մի շարք հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր։
2013 թվականին հրատարակել է «Երանություն» բանաստեղծությունների ժողովածուն։
Ունի ընդդիմադիր հայացքներ։ ԽՍՀՄ համակիր է։ Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ է, հանդես է եկել ցույցերում։
Ստեղծագործություններում և հանրային ելույթներում կայսերապաշտական դիրքերից հանդես է գալիս հակահայ արտահայտություններով ու արցախյան շարժման կտրուկ քննադատությամբ։ Ըստ նրա, "ԽՍՀՄ փլուզումը 1988-ին կարելի էր կանխարգելել, եթե Լեռնային Ղարաբաղում գլուխ բարձրացրած քարանձավային ազգայնականությունը ժամանակին լռեցվեր"[3]:
"Կվարտալ" վեպում Բիկովի հերոսը ասում է․ "Երկար կյանքն ինձ սովորեցրել է, որ հայերի բողոքներին, որոնք միշտ շատ արցունքոտ են, պետք է հավատալ մեծ զգուշավորությամբ"[4]։ "Բուլատ Օկուջավա" գրքում Բիկովն անհաջող փորձ է անում ապացուցել Օկուջավայի հրեական ծագումը և նշում, որ նրա մոր հայկական ծագումը հիասթափեցնում է և հրեաներին, և հակասեմականներին[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.