From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ II (Վրաց արքա) (1215 - 1270, Թիֆլիս, Վրաց թագավորություն), Դավիթ VII-ը Գեորգի IV Լաշայի ապօրինի զավակն էր՝ մի ոչ ազնիվ կնոջից։ Թագուհի Ռուսուդանը՝ Դավիթի մորաքույրը, վախենալով, որ Դավիթը կարող է գահի նկատմամբ հավակնություն ունենալ, նրան 7 տարի որպես բանտարկյալ է պահում, իսկ իր տղային (Դավիթ VI Նարին) որպես գահի իրական ժառանգորդ ուղարկում է Մոնղոլի մոտ նրա կողմից պաշտոնական ճանաչում ստանալու համար։ Դավիթը՝ Գեորգիի որդին, ազատ է արձակվում 1242-1246 թվականներին և թագավոր է ընտրվում վրաց ազնվականների կողմից։ Դավիթը կարծում էր, որ մորաքրոջ որդին՝ Դավիթ VI-ը, մահացել է 1244 թվականին։ Նա, թագադրվելով Մցխեթի Սվետիցխովելի եկեղեցում, գնում է Գույուկ խանի մոտ՝ պաշտոնական ճանաչում ստանալու։ Հինգ տարի ապրելով Կարակորումում` Դավիթը հանդիպում է Ռուսուդանի որդուն` Դավիթ VI-ին։ Զարմիկները իրար հետ կառավարում են երկար տարիներ։ Դավիթ Ուլուն վրացական օժանդակ զորքերով մասնակցում է մոնղոլների դեմ մղած ճակատամարտին(Ալամուտի մոտ)։ 1259 թվականին Դավիթ VI Նարինը ապստամբում է մոնղոլների դեմ, բայց, անհաջողության մատնվելով, փախչում է Քութայիսի։ Դրանից հետո նա թագավորում է Վրաստանի արևմուտքում՝ Իմերեթիում` որպես անկախ թագավոր։ 1260 թվականին Հուլավու խանը խնդրում է, որ Դավիթ Ուլուն աջակցի իրեն Եգիպտոսի դեմ պատերազմում։ Դավիթը հրաժարվում է։ Մոնղոլների հսկայական բանակը հարձակվում է Հարավային Վրաստանի Սամցխե նահանգի վրա, հաղթում այնտեղի թագավորին, սակայն չի կարողանում գրավել ապստամբների հիմնական հենակետերը և 1261 թվականին հեռանում է երկրից։ Քանի որ մոնղոլները ունեին մեծ ուժեր, Դավիթը չէր կարող կռվել մոնղոլների դեմ և ստիպված էր ապաստան գտնել իր զարմիկ Դավիթ VI Նարինի մոտ։ Դավիթ Ուլուի ընտանիքը գերվում է, կինը 1262 թվականին սպանվում է մոնղոլների կողմից։ Դրանից հետո Դավիթը ստիպված էր խաղաղություն հաստատել մոնղոլների հետ և վերադառնալ Թբիլիսի։ Վրաստանը բաժանվում է երկու մասի և ունենում է երկու կառավարող` թագավորի տիտղոսով։ 1263 -1265 թվականներին Դավիթը իր զորքով լիկիական զորքի հետ մասնակցում է Ոսկե Հորդայից Սիբայի ամրությունների պաշտպանությանը։ Վրացական ուժերը կռվում են առաջին գծում և հաղթում Ոսկե Հորդայի Բերքե խանին։ Վերջինիս զորքերը հեռանում են Շիրվանից։ Մոնղոլական գերիշխանության ծանր բեռը թագավորությունում առաջ է բերում քաղաքական և տնտեսական ճգնաժամ։ Արդյունքում Սամցխեն 1266 թվականին անջատվում է և հանդես է գալիս որպես առանձին վարչական միավոր։ Դավիթը մահանում է աղիների վարակի պատճառով 1270 թվականին 55 տարեկան հասակում։ Նա թաղվում է Մցխեթում։ Նրան հաջորդում է որդին՝ Դեմետրե II-ը։
Դավիթ VII | |
---|---|
Ծնվել է՝ | 1215 |
Մահացել է՝ | 1270 |
Վախճանի վայր | Թիֆլիս, Վրաց թագավորություն |
Սվետիցխովելի | |
Երկիր | Վրաստան |
Տոհմ | Բագրատիոնիներ |
Հայր | Գեորգի VI Լաշա |
Մայր | Uelis-Tzihe, concubine?[1] |
Երեխաներ | Դեմետրիուս II և George? |
Հավատք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Նա ամուսնացել է չորս անգամ։ Նրա առաջին կինը՝ Զիգդա Խաթունը, մահացել է 1252 թվականին։ Երկրորդ կինը եղել է Ալթունը, որից նա հրաժարվել է ամուսնությունից քիչ անց։ Երրորդ կինը ազնվական Նախարգրաձելիի այրին է եղել և մահապատժի է ենթարկվել 1262 թվականին։ 1263 թվականին Դավիթն ամուսնացել է Էսուկանի հետ, որը նոյան Չորմաքանի դուստրն էր։ Գեորգի(Ալթունից) մահացել է 1268 թվականին՝ մինչև Դավիթի մահը։ Թամար(Ալթունից), ամուսնացել է երկու անգամ ՝ Արգուն նոյանի և վրաց ազնվականի հետ։ Դեմետրե(Գվանսթայից), 1270 թվականին հաջորդել է նրան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.