Վրաց արքա From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի IV Լաշա (1191, Վրաստան - 1223, Բագավան), Վրաստանի արքա Բագրատիոնիների տոհմից, որն իշխել է 1213-1223 թվականներին։
Գեորգի IV Լաշա վրաց.՝ გიორგი IV ლაშა | |
---|---|
Ծնվել է | 1191 |
Ծննդավայր | Վրաստան |
Մահացել է | 1223 |
Մահվան վայր | Բագավան |
Գերեզման | Սվետիցխովելի |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | թագավոր |
Ծնողներ | հայր՝ Դավիթ Սոսլան, մայր՝ Թամար |
Երեխաներ | Դավիթ VII և Rusudan of Georgia, Empress of Trebizond? |
Ստորագրություն | |
George IV of Georgia Վիքիպահեստում |
Թամար թագուհու և նրա ամուսին Դավիթ Սոսլանի որդին՝ Գեորգին, 1207 թվականին իր մոր կողմից հայտարարվել է գահակից։ Ըստ վրաց մատենագիրների՝ երկրորդ անունը՝ «Լաշա»-ն, նշանակում է «աշխարհի լուսավորիչ» (a-lasha աբխազերեն նշանակում է լույս)[1]։ Նա իշխանական տիրույթներ ուներ Ջավախքում, որոնք կենտրոնացված էին Ալաստանիում, ինչի համար նա կրում էր «Ջավախքի տիրակալ» տիտղոսը․ դրա մասին վկայում է նրա անունով հատված արծաթե մետաղադրամները[2]։
Գեորգի IV-ը շարունակել է Թամար թագուհու քաղաքականությունը, որի նպատակն էր հզորացնել վրացական ֆեոդալական պետությունը։ 1210-ական թվականներին հարևան մուսուլմանական նահանգներում նա ճնշել է ապստամբությունները և 1220 թվականին սկսել պատրաստվել դեպի Երուսաղեմ ուղղված լայնածավալ արշավանքին՝ օգնելու խաչակիրներին։ Այնուամենայնիվ, մոնղոլների մոտենալը վրացական սահմաններին խաչակիրների ծրագրերը ի դերև է հանել։ Մոնղոլական առաջին արշավանքի ժամանակ՝ 1221-1222 թվականներին, մոնղոլները հաղթանակ տարան վրացական երկու զորքերի նկատմամբ և անցան Հրավային Կովկաս։ Վրաստանը մեծ կորուստներ է կրել այս պատերազմի պատճառով․ ինքը Գեորգի Լաշան նույնպես ծանր վիրավորվել է։ Ապա Գեորգի Լաշան գնացել է Հայաստան՝ Բագավան՝ ամուսնացնելու իր քրոջը Շիրվանի շահի հետ և ապահովելու նրա ժառանգորդությունը[3]։ Գեորգի Լաշան դարձել է հաշմանդամ և 31 տարեկան հասակում վաղաժամ մահացել Բագավանում։ Նրան ժառանգել է նրա քույրը՝ Ռուսուդանը։
Գեորգ Լաշան հայտնի էր որպես բաց հայացքների տեր մարդ և շատ քննադատության է հանդիպել պահպանողական ֆեոդալական հասարակության կողմից։ Ազնվականները և քրիստոնեական քահանաները մերժել են նրա կնոջը և չեն համարել նրան թագուհի, քանի որ նա հասարակ մարդկանց ընտանիքից մի աղջիկ էր։ Ի վերջո, թագավորը ստիպված էր փոխզիջման գնալ և պաշտոնապես բաժանվել նրանից՝ հրաժարվելով, սակայն, ամուսնանալ որևէ այլ մեկի հետ։
Որոշ միջնադարյան աղբյուրներ Գեորգ IV-ին բնութագրում են որպես իմաստուն կառավարիչ և խիզախ ռազմիկ, իսկ մյուսները մատնանշում են նրա անբարոյական ապրելակերպը և հակվածությունը միստիցիզմի և նույնիսկ Սուֆիզմի։
Նա ուներ Դավիթ անունով որդի (ապագա թագավոր Դավիթ VII Ուլուն)։ Գեորգին թաղված է Գելաթի վանքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.