Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հուլավու, Հուլաղու (մոնղ.՝ Хүлэгү/ᠬᠦᠯᠡᠭᠦ; պարս.՝ هولاکو خان, Hulâgu xân; արաբերեն։ هولاكو خان/ هَلَاوُن, մոտ 1217 - փետրվարի 8, 1265, Մարաղա, Արևելյան Ադրբեջան, Իրան), Մերձավոր և Միջին Արևելքում մոնղոլական պետության (իլխանության) և Հուլավյան դինաստիայի հիմնադիրը (1256)։ Մոնղոլական մեծ խան Չինգիզ խանի թոռը։ 1256 թ.-ին գրավել է Իրանը, Իրաքը, 1257 թ.-ին՝ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և այլ երկրներ ու հիմնել պետություն։ Ձևականորեն ճանաչել է մոնղոլական կենտրոնական պետության մեծ խանի գերակայությունը, նրանից ստացել իլխանի (ժողովրդի պետ) տիտղոսը։ Հայաստանի Բագրևանդ գավառում (Բագավանից հարավ) հիմնել է աթոռանիստ։ 1258 թ.-ին գրավել է Բաղդադը և վերացրել Աբբասյան խալիֆայությունը, արշավել է Ասորիք, Եգիպտոս, պատերազմել Ոսկե հորդայի դեմ։ Հուլավուի արշավանքներին մասնակցել են նաև Մեծ Հայքի իշխանները՝ Շահնշահ Զաքարյանի որդի Զաքարե Զաքարյանը, Պռոշ Խաղբակյանը, Սևադա Խաչենցին և ուրիշներ։ Հուլավուի հետ դաշնակցել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա։
Հուլավու մոնղ.՝ ᠬᠦᠯᠡᠭᠦ Хүлэгү և պարս.՝ هولاكو | |
---|---|
Ծնվել է | մոտ 1217 |
Մահացել է | փետրվարի 8, 1265 |
Մահվան վայր | Մարաղա, Արևելյան Ադրբեջան, Իրան |
Գերեզման | Shahi Island և Ուրմիա լիճ |
Քաղաքացիություն | Յուան և Մոնղոլական կայսրություն |
Կրոն | Նեստորականություն և բուդդայականություն |
Մասնագիտություն | խան |
Ամուսին | Doquz Khatun?, Guyuk Khatun?, Öljei Khatun? և Qutui Khatun? |
Ծնողներ | հայր՝ Թոլույ խան[1], մայր՝ Sorghaghtani Beki? |
Զբաղեցրած պաշտոններ | խան |
Երեխաներ | Աբաղա խան[2][1], Tekuder?[1], Möngke Temür?, Qonqurtai?, Jumghur?, Yoshmut?, Bulgan Aga? և Jamai Khatun? |
Hulagu Khan Վիքիպահեստում |
Հուլավուի օրոք, երկարատև պատերազմների պատճառով, Հայաստանի և հարևան երկրների դրությունը վատթարացել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.