հայ գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Գուրգեն Գերասիմի Անտոնյան (հունվարի 3, 1911[1][2], Կուսապատ[1][2] - մայիսի 7, 1984[2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1955), Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1973), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։
Գուրգեն Անտոնյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1911[1][2] Կուսապատ[1][2] |
Մահացել է | մայիսի 7, 1984[2] (73 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Բաքու |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան[1] և Արցախի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1934)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1][2] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ծնվել է Կուսապատ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ 1934 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1934-1937 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում (ղեկավար՝ Արսեն Տերտերյան)։ 1937-1974 թվականներին դասավանդել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտում, 1943-1974 թվականներին եղել է այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ 1974-1984 թվականներին դասախոսել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, եղել այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը[3]։ Մահացել է Բաքվում, որտեղ էլ թաղվել է[4]։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Աշխատությունները վերաբերում են հայ-ադրբեջանական գրականության կապերին, հասարակական մտքին («Նիզամին և հայ գրականությունը», 1947, «Սամեդ Վուրղուն», 1958, «Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ», 1962)։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Շամիլի ռեակցիոն շարժումը և XIX դարի հայ հասարակական մտքի մի քանի հարցեր» գիրքը (Բաքու, 1955), ադրբեջաներեն՝ «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարի գրականության մեջ» երկը (Բաքու, 1950)։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.