Remove ads
հայ թարգմանիչ, պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Գալուստ Մկրտչի Տեր-Մկրտչյան (Տեր-Սարգսյան) (ապրիլի 9, 1860, Ծուղրութ, Վրաստան - հուլիսի 3, 1918, Վաղարշապատ, Հայաստան), Մայր աթոռի միաբան, հայագետ, պատմաբան, բնագրագետ-աղբյուրագետ, թարգմանիչ։ 1887 թվականին Սբ․ Էջմիածնի միաբան դառնալուց հետո հայտնի է նաև Հայր Միաբան անունով։
Գալուստ Տեր-Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1860 |
Ծննդավայր | Ծուղրութ, Վրաստան |
Մահացել է | հուլիսի 3, 1918 (58 տարեկան) |
Մահվան վայր | Վաղարշապատ, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1878), Ներսիսյան դպրոց և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան, թարգմանիչ, քահանա, հայագետ, աղբյուրագետ և բնագրաբան |
Աշխատավայր | Մեղու Հայաստանի |
Գալուստ Տեր-Մկրտչյանը ծնվել է ներկայիս Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում։ Տաղասաց և մանկավարժ Հովհաննես Կարնեցու ծոռն է։
Սկզբնական կրթությունն ստացել է Ախալցխայի Կարապետյան դպրոցում, 1874-1878 թվականներին սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1878-1881 թվականներին դասավանդել է Շամախու և Ախալցխայի դպրոցներում։ 1881 թվականին ավարտական քննություններ է հանձնել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1884 թվականին ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ազատ դպրոցի հասարակագիտության բաժանմունքը։ Դասախոսություններ է ունկնդրել Մյունխենի համալսարանում։ Ուսանողական տարիներին Փարիզից տարբեր բնույթի հոդվածներով աշխատակցել է «Մեղու Հայաստանի» լրագրին, 1885 թվականին վերադառնալով հայրենիք՝ պաշտոնավարել է Ախալցխայի երկսեռ դպրոցում, 1887 թվականին՝ դարձել Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանության անդամ (դպիրի աստիճանով), նվիրվել գիտական գործունեությանը։
1888 թվականին, հիվանդության պատճառով (հավանաբար գետում լողանալուց հետո մրսելու հետևանքով), ընդմիշտ զրկվել է քայլելու ունակությունից։ 1892-1894 թվականներին և 1902 թվականին եղել է «Արարատ» ամսագրի խմբագիրը, որտեղ «Միաբան» ստորագրությամբ տպագրել է բազմաթիվ հայագիտական ուսումնասիրություններ՝ արժանանալով լայն ճանաչման։ Երկար տարիներ գործակցել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերությանը և հայագիտության ասպարեզում ունեցած վաստակի համար 1894 թվականին ընտրվել այդ ընկերության թղթակից, իսկ 1900 թվականից՝ իսկական անդամ։ Եղել է հայ գրերի 1500 և հայ տպագրության 400-ամյակի տոնակատարության կենտրոնական հոբելյանական հանձնաժողովի նախագահը, «Շողակաթ» գիտական ժողովածուի (1913) խմբագիրը։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալուստ Տեր-Մկրտչյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 679)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.