From Wikipedia, the free encyclopedia
Բլաժե Կոնեսկի (մակեդոներեն՝ Блаже Конески, դեկտեմբերի 19, 1921[1][2][3][…], Պրիլեպ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն - դեկտեմբերի 7, 1993[2][3], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[4]), ժամանակակից գրական մակեդոներենի հիմնադիրն ու նրա առաջին համակարգողներից մեկը, մշակութային ու հասարակական գործիչ, բանաստեղծ, գրող, էսսեիստ, գրականության պատմաբան, բանասեր և լեզվաբան, մանկավարժ, Սկոպյեի Կիրիլ և Մեֆոդի սրբերի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր։
Բլաժե Կոնեսկի մակեդոներեն՝ Блаже Конески | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1921[1][2][3][…] Պրիլեպ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1993[2][3] (71 տարեկան) Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[4] |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն, Հարավսլավիայի Թագավորություն և ՀՍՖՀ |
Մասնագիտություն | բանաստեղծ, քաղաքական գործիչ, թարգմանիչ, համալսարանի դասախոս և գրող |
Հաստատություն(ներ) | Սկոպյեի համալսարան |
Անդամակցություն | Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա, Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Բելգրադի համալսարան և Սոֆիայի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | սերբերեն և մակեդոներեն[2][5] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Blaže Koneski Վիքիպահեստում |
Բլաժե Կոնեսկին ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 19-ին Նաբրեգովոյում։ Նրա ծնեղներն ունեցել են սերբական արմատներ[7][8], իսկ քեռին է եղել սերբ հայտնի չետնիկ Գլիգոր Սոկոլովիչը[9]։ Բլաժե Կոնեսկին նախնական կրթությունն ստացել է Նեբրեգովոյում, ապա դպրոց է հաճախել Պրիլեպում։ 1934-1939 թվականներին Սերբիայի Կրագուևաց քաղաքում սովորել է գիմնազիայում՝ մասնակցելով գիմնազիայում հրատարակվող «Млади Шумадинац» և «Подмладак» ամսագրերի խմբագրական աշխատանքներին։ Այդ ամսագրերում էլ տպագրվել են Կոնեսկու առաջին բանաստեղծությունները։ 1939 թվականին Благоје Коњевић անունով ընդունվել է Բելգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետ, սակայն մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել է նույն համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ 1941-1944 թվականներին սլավոնական լեզվաբանություն է սովորել Սոֆիայում, որտեղ ներկայացել է որպես Բլագոյ Կոնև։
Բլաժե Կոնեսկին մասնակցել է գրական մակեդոներենի ստեղծման հանձնաժողովի աշխատանքներին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ակտիվորեն մասնակցել է գրական լեզվի ստանդարտացմանը։ Կազմել է ուղղագրության կանոնների ցանկը և եղել է «Մակեդոներենի բառարանի» խմբագիրը։ Սկոպյեի համալսարանում հիմնադրել է մակեդոնիստիկայի ուսումնասիրությունը, իսկ 1958-1960 թվականներին եղել է նույն համալսարանի ռեկտորը։ 1967 թվականին դարձել է Մակեդոնիայի գիտության ու արվեստների ակադեմիայի անդամ։ Եղել է ակադեմիայի առաջին նախագահը (մինչև 1975 թվականը)։ Կոնեսկին եղել է նաև ՊԵՆ-ակումբի մակեդոնական մասնաճյուղի ու Մակեդոնիայի գրողների համագործակցության անդամ, ինչպես նաև վերջինիս նախագահը։ Որպես խմբագիր՝ Կոնեսկին աշխատել է «Нов ден» և «Македонски јазик» գրական ամսագրերում։
Բլաե Կոնեսկին եղել է Զագրեբի, Բելգրադի, Սարաևոյի, Չիկագոյի, Լոձի գիտությունների ակադեմիաների անդամ, Չիկագոյի, Կրակովի ու Սկոպյեի համալսարանների գիտությունների պատվավոր դոկտոր։ Նրա աշխատանքները թարգմանվել են սերբախորվաթերեն, սլովեներեն, ալբաներեն, թուրքերեն, հունգարերենֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն, հունարեն, լեհերեն, ռումիներեն, գերմաներեն ու անգլերեն։
Բլաժե Կոնեսկի արժանացել է «Հոկտեմբերի 11-ի», Միլադինով եղբայրների, Ացո Շոպովի մրցանակների, Հերդերի մրցանակի, Նեգոշի մրցանակի, «Ոսկե պսակ» մրցանակի, «Սկենդեր Կուլենովիչ» մրցանակի, ԽՍՀՄ գրողների միության մրցանակի, «Նոյեմբերի 13-ի» մրցանակի և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.