From Wikipedia, the free encyclopedia
Վասիլ (Բարսեղ) Հովսեփի Բեհբութով (նաև Վասիլ Բեհբության, վրաց.՝ ბებუთაშვილი, 1791[1][2], Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1][2] - մարտի 10, 1858[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]), իշխան, հետևակազորի գեներալ (1855), հայազգի զինվորական։ Բեհբությանների իշխանական տոհմի ներկայացուցիչ է։
Վասիլ Բեհբութով | |
---|---|
Ծնվել է | 1791[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1][2] |
Մահացել է | մարտի 10, 1858[1][2] |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Պետերբուրգի առաջին կադետական կորպուս (1809)[1] |
Մասնագիտություն | սպա |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Vasili Bebutov Վիքիպահեստում |
Ծնվել է Թիֆլիսում (Ռուսական կայսրություն) 1791 թվականի հունվարի 1-ին։ Անցել է ծառայության ռուսական բանակ։
Մասնակցել է 1806-1812 թվականների Ռուս-թուրքական պատերազմին, 1799-1815 թվականներին Նապոլեոն I-ի դեմ մղված մարտերին, Կովկասյան ճակատամարտին, 1828-1829 թվականների Ռուս-թուրքական ճակատամարտին և Ղրիմի ճակատամարտին։
1830-1838 թվականներին Վասիլ Բեհբութովը եղել է Հայկական մարզի վարչության պետ։ 1856 թվականի հունվարի 6-ից սկսած նա ապրել է Թիֆլիսում մինչև մահ։
Մեկ ամսով մինչև փետրվարի 8-ը նա եղել է պետական խոհրդարանի անդամ։ Մահացել է 1858 թվականին մարտի 10-ին Թիֆլիսում։ Մարմինը ամփոփվել է Թիֆլիսի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Գերեզմանը ոչնչացվել է եկեղեցու ոչնչացման ժամանակ[3][4]։
Վասիլ Բեհբութովը ամուսնացած է եղել Մարի Սոլոմոնովի հետ։ ՈՒնեցել է երկու երեխա Հովսեփը և Նիկոլասը (1839-1904 թվականներ, գեներալ-մայոր)։
Բեհբութովը եղել է Կովկասյան հասարակության գյուղատնտեսության և նախագահի տեղական վարչության ռուսական աշխարհագրական ընկերության փոխնախագահ։
Երկիրը | Շքանշանը | Կարգը | Տարեթիվը |
---|---|---|---|
Ռուսական կայսրություն | Սուրբ Աննայի շքանշան | IV Կարգ | 1813 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Վլադիմիրի շքանշան | IV Կարգ | 08.08.1820 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Աննայի շքանշան | I Կարգ | 29.03.1829 |
Ռուսական կայսրություն | Ոսկյա զենք | Արիության համար | 1829 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Գևորգի շքանշան | IV Կարգ 25 տարի ծառայութըան համար | 18.12.1830 |
Ռուսական կայսրություն | Հրաշալի շքանշան | 15 տարի հրաշհալի ծառայության համար | 1835 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Վլադիմիրի շքանշան | II Կարգ | 1845 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Գևորգի շքանշան | III Կարգ | 05.11.1846 |
Ռուսական կայսրություն | Սպիտակ արծվի շքանշան | 12.10.1847 | |
Ռուսական կայսրություն | Սուրբ Ալեկսանդր Նևսկովի Սուրբ Ալեկսանդր Նևսկովի շքանշան | 30.08.1849 | |
Ռուսական կայսրություն | Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան | Ադամանդյա շքանշան | 27.09.1851 |
Ռուսական կայսրություն | Հրաշալի շքանշան | 15 տարի հրաշհալի ծառայության համար | 22.08.1852 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Գևորգի շքանշան | II Կարգ | 06.12.1853 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Անդրեյ Պերվոզվաննովի շքանշան | 09.08.1852 | |
Ռուսական կայսրություն | Սուրբ Անդրեյ Պերվոզվաննովի շքանշան սրով | 05.08.1855 | |
Պարսկաստան | Առյուծի և արևի շքանշան | II Կարգ | 1817 |
Պարսկաստան | Առյուծի և արևի շքանշան ադամանդյա | I Կարգ | 1835 |
Պարսկաստան | Պարսկաստանի շահի դիմանկար | 1851 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.