Ավետ Մարկոսի Ավետիսյան, Ավետյան (իսկական ազգանունը՝ Ոսկանյան), (նոյեմբերի 12 (24), 1897[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 29, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1938 թվական), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962 թվական)[2], պարգևատրվել է Ստալինյան մրցանակով (1941 թվական)[3]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12 (24), 1897[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 29, 1971[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ժանրեր | սոցիալիստական ռեալիզմ |
Ամուսին(ներ) | Սիրան Ալավերդյան |
Պարգևներ և մրցանակներ | |
1905 թվականին նա ընդունվում է Ներսիսյան դպրոց, ուր մասնակցում է աշակերտական ներկայացումներին։ Նախքան բանակ մեկնելը (1916 թվականին) մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրև աշակերտ և գործակատար։ Բանակից զորացրվելուց հետո (1918 թվականին) Բաքվում մասնակցել է Հովհաննես Աբելյանի թատերախմբի ներկայացումներին։ Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Ա. Շիրվազադեի «Չար ոգի», 1918 թվական) դերակատարումը։ Այնուհետև Աբելյանի հետ գալիս է Թիֆլիս, ուր խաղում է հայոց դրամատիկական խմբում։ 1919 թվականին խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920-1921 թվականներին թվականներին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում։ 1922 թվականից տեղափոխվում է Երևան, խաղում շրջիկ թատերախմբում, ապա ընդունվում Գ. Սունդուկյանի անվան թատրոն և մինչև կյանքի վերջը ստեղծագործում այնտեղ։ Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում[4]։
- Պանտալոնե՝ Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», (1923 թվական)
- Զեմլյանիկա՝ Ն. Գոգոլի «Ռևիզոր», (1923 թվական)
- Օրգոն՝ Մոլիերի «Տարտյուֆ», (1924 թվական)
- Սաքո՝ Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար», (1924 թվական)
- Մատվեյ Եգորիչ՝ Վ. Փափազյանի «Ժայռ»
- Զամբախով՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա», (1927 թվական)
- Փարսիղ՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», (1938 թվական)
- Սարգիս՝ Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», (1944 թվական)
- Պեպո՝ Գ. Սունդուկյանի «Պեպո», (1929 թվական, 1935 թվական, 1948 թվական)
- Միկիտան Սաքո՝ Պ. Պռոշյանի «Հացի խնդիր», (1937 թվական)
- Շպրիխ՝ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», (1949 թվական)
- Դոստիգաև՝ Մ. Գորկու «Դոստիգաևը և ուրիշները», (1934 թվական)
- Սաղաթել՝ Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», (1939 թվական)
- Մարութխանյան՝ Ա. Շիրվանզադեի «Քաոս», (1959 թվական)
- Շվանդյա՝ Կ. Տրենյովի «Լյուբով Յարովայա»
- Բերեստ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
- Շադրին՝ Ն. Պոգոդինի «Հրացանավոր մարդը», (1938 թվական)
- Կուտուզով՝ Վ. Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզով», (1942 թվական)
- Սահակ Սևադա՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», (1941 թվական)
- Գլոբա՝ Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ», (1942 թվական)
- Շուլգա՝ Մ. Շոլոխովի «Երիտասարդ գվարդիա», (1947 թվական)
- Գրինյով՝ Ա. Սոֆրոնովի «Մոսկովյան բնավորություն», (1949 թվական)
- մուժիկ՝ Ե. Չարենցի «Դեպի ապագան», (1960 թվական)
- Ռոբինզոն՝ Ա. Օստրովսկու «Անօժիտը», (1946 թվական)
- Եպիխոդով՝ Ա. Չեխովի «Բալենու այգին», (1951 թվական)[5]
- 1925 - Նամուս - Հայրապետ
- 1925 - Զարե - Սլո
- 1926 - Շոր և Շորշոր - Վարդան
- 1927 - Ղուլը - Օնիկ
- 1927 - Խասփուշ - ոստիկանապետ
- 1929 - Կոլխոզային գարուն - բրիգադիր
- 1930 - Կիմը հերթապահ - հայր
- 1931 - Կիկոս- Մուրադ
- 1932 - Քրդեր-եզդիներ - Բրո
- 1934 - Գիքոր - բազազ Արտեմ
- 1935 - Պեպո - Զիմզիմով
- 1937 - Կարո - գնդապետ
- 1938 - Զանգեզուր - սպարապետ
- 1939 - Լեռնային արշավ - Համո
- 1940 - Քաջ Նազար - Սաքո
- 1941 - Հայրենասերների ընտանիքը - Ասատուր
- 1942 - Դուստրը - սպեկուլյանտ
- 1943 - Դավիթ Բեկ - մելիք Ֆրանգուլ
- 1947 - Անահիտ - Բագատուր
- 1949 - Արարատյան դաշտի աղջիկը - Արշակ
- 1956 - Պատվի համար - Սաղաթել
- 1958 - Ինչու է աղմկում գետը - Բուռնազյան
- 1959 - Փլուզում - Աշո
- 1960 - Հյուսիսային ծիածան - Մուրադ
- 1960 - Սայաթ-Նովա - Ավետ աղա
- 1964 - Մսյո Ժակը և ուրիշները - Թորոս աղա
- 1969 - Պայթյուն կեսգիշերից հետո - մաքսանենգ
- 1969 - Ադամ և Հեվա - Ալի Խուժա
- 1970 - Մորգանի խնամին - Մինտոև
- Հակոբյան Ժ., Ավետ Ավետիսյան, Ծ., 1958
- Вельтман С. Л., Авет Аветисян, Մոսկվա, 1939
- Ավետ Ավետիսյան (ժող. ալբոմ), Երևան, 1968
- Ով ով է. Հայեր, հատոր Ա, Երևան, 2005
- Ավետ Ավետիսյան, 1966 թվական, ԵՎՖՍ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.