Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Սևանի լեռներ , Արևելյան Սևանի լեռնաշղթա, Կոնգուր, Քոնկուր, Գոնտուր, Գունտուր, լեռներ Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Փոքր Կովկասի լեռնաճյուղը Սևանա լճի և Թարթառ գետի վերին հոսանքի միջև։ Սևանի լեռներից հարավ-արևմուտք ուղղությամբ ձգվում է մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը շուրջ 40 կմ երկարությամբ։ Առավելագույն բարձրությունը 3441 մ է[2][3]։
Արևելյան Սևանի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա և լեռ |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
Վարչատարածքային միավոր | Գեղարքունիքի մարզ |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Բարձրություն (ԲԾՄ) | 3441 մետր |
Երկարություն | 40 կմ[1] |
Մեծագույն գագաթ | Մեծ Ծարասար |
Կազմված է կավճի, պալեոգենի և միոցենի հրաբխային ապարներից։ Կան ոսկու պաշարներ (Զոդի ոսկու հանքավայր)։ Արևելյան լանջերին հանդիպում են անտառներ, արևմտյան լանջերին տափաստանային բուսականություն է։
Արևելյան Սևանի լեռնաշղթայում է Սոթքի լեռնանցքը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.