Արեգ Պետրոսյան
հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Արեգ Բենիկի Պետրոսյան (մարտի 5, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արեգ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց (1995), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1998) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (2004) |
Մասնագիտություն | քանդակագործ և ուսուցիչ |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Ծնողներ | հայր՝ Բենիկ Պետրոսյան, մայր՝ Ալիսա Ադամյան |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Areg Petrosyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
Քանդակագործ Բենիկ Պետրոսյանի և հասարակական-պետական գործիչ, ջութակահար, մանկավարժ Ալիսա Ադամյանի որդին է, նկարչուհի-դիզայներ Արև Պետրոսյանի և ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի եղբայրը։
1994-1995 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1996-1998 թվականներին` Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում, 1998-2004 թվականներին` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում (Թերեզա Միրզոյանի, Գարեգին Դավթյանի արվեստանոց), 2006 թվականին ավարտել է Ֆլորենցիայի վերականգնման ինստիտուտի «Պալացցո Սպինելլի» որմնանկարի բաժինը[1][2]։ 1998 թվականից «Բենիկ Պետրոսյան» հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի անդամ է, 2011 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2013 թվականից դասավանդում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում[3]։
Ստեղծագործություններ
Քանդակների շարք
Որմնանկարների վերականգնման աշխատանքներ
- 2013 թվական- Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարի կոնսերվացման և վերականգնման աշխատանքներ, մշակույթի տուն գյուղ Վահրամաբերդ, Շիրակի մարզ, Հայաստան
- 2013 թվական- Ռ. Աթոյանի «Ջաղչի ճամփին» որմնանկարի վերականգնման և տեղափոխման աշխատանքներ, Գյումրի, Հայաստան
- 2012 թվական- Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարների տեղափոխման և վերականգնման աշխատանքներ (Գյումրու քաղաքապետարան)
- 2011 թվական- Մինաս Ավետիսյանի “Գորգ են գործում” որմնանկարների տեղափոխման և վերականգնման աշխատանքներ /Կիլիկիա գարեջրի գործարան/, Գյումրի
- 2011 թվական- Մինաս Ավետիսյանի «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարների տեղափոխման և վերականգնման աշխատանքներ (Զվարթնոց Օդանավակայան), Գյումրի, Երևան
- 2010 թվական- Մինաս Ավետիսյանի «Աղբյուրի մոտ» և «Խաչքարի մոտ» որմնանկարների տեղափոխման և վերականգնման աշխատանքներ (կառավարական շենք N 1), Գյումրի, Երևան
- 2009 թվական- 12-րդ դարի Սուրբ Կաթողիկե եկեղեցու որմնանկարների վերականգնում, Քոբայր, Հայաստան
- 2008 թվական- Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլին» որմնանկարների վերականգնման աշխատանքներ, Գյումրի, Հայաստան
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ
- 2008 թվական- Ցուցահանդես, նվիրված Բենիկ Պետրոսյանի հիշատակին, Հայաստանի ազգային պատկերասրահ
- 2005 թվական- Միավորված ազգերի կազմակերպություն, Երևան
- 2005 թվական- «Թորոս Ռոսլին» Մշակութային Կենտրոն, Երևան
- 2001 թվական- Միավորված ազգերի կազմակերպություն, Երևան
- 1991 թվական- Ցուցահանդես հոր՝ Բենիկ Պետրոսյանի հետ, ԱՄՆ
Խմբակային ցուցահանդեսներ
- 2013 թվական- Քանդակի սիմպոզիում, Երկրապահի հրապարակ, տեղադրվել է 4 մեծածավալ աշխատանք՝ նվիրված զոհված ազատամարտիկների անմահ հիշատակին, Իջևան, Հայաստան
- 2012 թվական- «Օրրան» բարեգործական ցուցահանդես-վաճառք, Լոս-Անջելես
- 2012 թվական- Ցուցահանդես նվիրված Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին, Երևան
- 2009 թվական- Բարեգործական ցուցահանդեսներ, Երևան
- 2008 թվական- «Marriott» հյուրանոց, բարեգործական ցուցահանդես, Երևան
- 2006 թվական- ՀՀ Ազգային ժողով, Երևան
- 2006 թվական- «Marriott» հյուրանոց, բարեգործական ցուցահանդես, Երևան
- 2005 թվական- «Ռենեսանս» ցուցասրահ, Իտալիա, Ֆլորենցիա
- 2005 թվական- Ցուցահանդես-էքսպո, Հայաստանի կառավարության տուն, Երևան
- 2004 թվական- Ցուցահանդես-մրցույթ, ՆՓԱԿ, Երևան
- 2004 թվական- Հայաստանի կառավարության տուն, Երևան
- 2004 թվական- Երիտասարդական ցուցահանդես, Ազգային ժողով, Երևան
- 2004 թվական- Երիտասարդական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 2004 թվական- «Թերեզա Միրզոյան և ուսանողներ», Երևան
- 2003 թվական- Ոսկերչական ցուցահանդես-էքսպո, Հայաստանի կառավարության տուն, Երևան
- 2003 թվական- «Անդրկովկասյան պետությունների երկխոսություն» սիմպոզիում-ցուցահանդես, Վրաստան, Բաթում
- 2002 թվական- «Դանթե Ալիգիերի» Միջազգային Բիենալե, Իտալիա, Ռավեննա
- 2002 թվական- «Բենիկ Պետրոսյան» միջազգային բիենալե, Երևան
- 2001 թվական- «Դանթեն Հայաստանում» միջազգային բիենալե, Նկարիչների միություն, Երևան
- 2000 թվական- «Hay-Art» մշակութային կենտրոն, Երևան
- 2000 թվական- Ցուցահանդես, նվիրված ՄԱՀԿ-ի միջազգային համաժողովին, Երևան
- 1999 թվական- Երիտասարդական ցուցահանդես, Հովհաննես Թումանյանի թանգարան, Երևան
Մեջբերումներ Արեգ Պետրոսյանի մասին
![]() |
Արեգ Պետրոսյանը ձգտում է բացահայտել նյութերի կարողությունը, նախընտրությունը տալով դինամիկ կոմպոզիցիաներին և կտրուկ ուրվագծին` անտեսելով ռացիոնալ տրամաբանությանը, և չնայած սյուժեների բավական իմաստավորվածությանը, առանձնանում է մյուս արվեստագետներից։ Նրա ներքին պայքարը հասուն նկարչի միջև, որը ցանկանում է իր աշխատանքները հասցնել մինչև տրամաբանական վերջաբանի՝ զգայուն, մանկական պարզությունը և կյանքին անկեղծ ուսումնասիրողը, փոխում է Արեգ Պետրոսյանի քանդակները ցուցահանդեսից ցուցահանդես, աշխատանքներից աշխատանք։ - Գարեգին Դավթյան, քանդակագործ, պրոֆեսոր |
![]() |
Պատկերասրահ
- Հոգեվարք, 2004, բրոնզ, երկաթ, քար, 60x40x30 սմ
- Երեկոյան հարդարանք, 2005, բրոնզ, խառը տեխնիկա, 30x41 սմ
- Էքսպրեսիա, 2006, բրոնզ, քար, 18x14 սմ
- Որս, 2007, բրոնզ, քար, խառը տեխնիկա, 16x13 սմ
- Հրեշտակ, Իջևան, 2013, քար, երկաթ, 370x80 սմ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.