հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Արարատ Մովսեսի Բարսեղյան (փետրվարի 5, 1913[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 8, 1987[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2])[3], հայ դրամատուրգ, թատերագետ, դերասան, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։
Արարատ Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1913[1][2] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1987[2] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատերագետ և դերասան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Բաքվի պետական հայկական թատրոն[1], Երևանի պատանի հանդիսատեսի[1], Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[1], Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն[1] և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն[1] |
Ամուսին | Ադելաիդա Մկրտչյան |
Զավակներ | Գայանե Բարսեղյան |
Արարատ Բարսեղյան Վիքիդարանում |
Ծնվել է Բաքվում։ 1930 թվականին ավարտել է Բաքվի թիվ 44 հայկական միջնակարգ դպրոցը։ 1931-1940 թվականները խաղացել է Բաքվի Հայկական պետական թատրոնում։ Խաղացել է նաև Աշտարակի, Երևանի պատանի հանդիսատեսի, Էջմիածնի, Երևանի Գ.Սունդուկյանի անվան, Երաժշտական կոմեդիայի և Ամո Խարազյանի անվան թատրոններում[4]։
1934 թվականին զբաղվել է դրամատուրգիայով։ Նրա «Կամո» պիեսը 1937 թվականին ՀԽՍՀ լավագույն պիեսների մրցանակաբաշխությունում շահել է երկրորդ կարգի մրցանակ։ Մրցանակների են արժանացել նաև նրա «Հայ կինը» (1943), «Սիրո հովիտ» (1955), «Վարդենիկ» (1973) դրամաները։
Անդրկովկասի թատրոնները բեմադրել են նրա «Կամո» (1937-1964), «Հայ կինը» (1943-1950), «Կռվածաղիկ» (1944-1960), «Քեզ դժվար է մոռանալ» (1948-1951), «Փակ դռներ» (1946-1965), «Ծնունդ» (1945-1960), «Սիրո հովիտ» (1955-1960), Լուսիկ Լիսինյան (1956-1969), «Ընդհանուր բաղնիք» (1965-1968), «Ազնիվ սրտերի աշխարհում» (1961), «Պըլը-Պուղի» (1962-1974), «Տաճատ Համազասպովիչը հուզված է», «Անոնիմ նամակ» (1973-1974), «Պոկված կրունկներ» (1975) պիեսները։
Ռուսերեն լույս է տեսել «Сломанный каблук» (Մոսկվա, 1979)[5] և պիեսների ժողովածու «Мозаика любви» (Մոսկվա, 1983)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.