հայ դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Իդա Արշավիրի Մկրտչյան, սեպտեմբերի 22, 1914, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 20, 1997), հայ դերասանուհի։
Իդա Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1914 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 20, 1997 (82 տարեկան) |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Երանուհի Ադամյան |
Ամուսին(ներ) | Արարատ Բարսեղյան |
Երեխա(ներ) | Գայանե Բարսեղյան |
Պարգևներ և մրցանակներ | |
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի[1]։
Իդա Մկրտչյանը ծնվել է Երևանում։ Հայրը՝ Արշավիր Տեր-Մկրտչյանը,Գևորգյան ճեմարանի սան․ Իր երաժշտական ընդունակությունների շնորհիվ արժանանացել է ճեմարանի երգեցողության ուսուցչի ու խմբավարի՝ մեծ Կոմիտասի ուշադրությանը․ Եղել է Կոմիտասի աշակերտը, հետագայում,Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի՝ դիվանապետ, խորհրդային տարիներին՝ թարգմանիչ և սրբագրիչ,Առաջին պետական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր։ Մայրը՝ Երանուհի Ադամյան(Ադելլա)՝, հայ-սովետական թատրոնի և կինոյի անվանի գործիչ, Առաջին պետական թատրոնի առաջնակարգ դերասանուհի։ Իդա Մկրտչյանը ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ-ի)՝ դերասանական արվեստի բաժինը և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան, մեծ ռեժիսոր-բեմադիչ, դերասան՝ Ռուբեն Սիմոնովի ղեկավարությամբ։ Երկար տարիներ աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, այնուհետ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
1930-ական թվականներից, Իդա Մկրտչյանը աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իբրև առաջնակարգ դերասանուհի։Վարդան Աճեմյանի և Թադևոս Սարյանի պատվավոր հրավերով, Իդա Մկրտչյանը շարունակել է իր բեմական գործունեությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Իդա Մկրտչյանը թատրոնի պատմության մեջ մնաց,որպես թատերական արվեստի,քնարական ժանրի անկրկնելի դերասանուհի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.