դանիացի քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Աննա Մարի Կառլ-Նիլսեն (անգլ.՝ Anne Marie Carl-Nielsen, ծնյալ՝ Աննա Մարի Բրոդերսեն, հունիսի 21, 1863[1][2][3], Sønder Stenderup, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա - փետրվարի 21, 1945[2][3], Կոպենհագեն[4]), դանիացի քանդակագործ, որի նախընտրելի թեմաներ են եղել ընտանի կենդանիներն ու մարդիկ՝ իրենց շարժումների և տրամադրությունների ինտենսիվ, նատուրալիստական պատկերմամբ։ Աշխատել է նաև սկանդինավյան դիցաբանության թեմաներով և եղել «որպես քանդակագործ լրջորեն ընդունված առաջին կանանցից մեկը»[5]։ Ամուսնացել է դանիացի կոմպոզիտոր Կառլ Նիլսենի հետ։
Աննա Մարի Կառլ-Նիլսեն դան․՝ Anne Marie Brodersen | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1863[1][2][3] |
Ծննդավայր | Sønder Stenderup, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա |
Մահացել է | փետրվարի 21, 1945[2][3] (81 տարեկան) |
Վախճանի վայրը | Կոպենհագեն[4] |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Կոպենհագենի գեղարվեստի իգական դպրոց և Q29180710? |
Ուսուցիչ | Օգյուստ Սաաբյե |
Ստեղծագործություն(ներ) | Dagmar of Bohemia? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ամուսին | Կառլ Նիլսեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Anne Marie Telmányi? |
Ստորագրություն | |
Anne Marie Carl-Nielsen Վիքիպահեստում |
Բրոդերսենը ծնվել է Կոլինգի մոտ գտնվող Թիգեսմինդե ընդարձակ ագարակում։ Նախքան ագարակը գնելը նրա հայրը ծառայել է գերմանական դրագուններում, որից հետո ամուսնացել իր տնային կառավարչուհու հետ։ Բրոդերսենները «հաջողակ, համարձակ մարդիկ» էին[6], անմիջապես Անգլիայից կենդանիներ ներմուծող ամենաառաջիններից մեկը։ Այսպիսով, Աննա Մարին վաղ մանկությունից ծանոթ էր հողագործությանն ու կենդանիների հետ[7]։
Իր առաջին աշխատանքը՝ մի փոքիկ ոչխար, Աննա Մարին պատրաստել է ագարակի այգու կավից 1875 թվականին։ 1881–1882 թվականներին կրթություն է ատացել դպրոցներում փորագրության, գծանկարչության և կիրառական արվեստի գծով։ Նա նաև սովորել է քանդակագործ Օգյուստ Սաաբյեի ու նկարիչներ Յորգեն Ռոեդի ու Հենրիկ Օլրիքի մոտ։ Առաջին անգամ ցուցադրվել է 1884 թվականին Շառլոթենբորգի գարնանային ցուցահանդեսում։ 1887 թվականին Նյուհաուսենի մրցույթում առաջին մրցանակի է արժանացել «Թորը Միդգարդ օձի հետ» շատրվանախմբի համար, որը նա ավարտել էր Սաաբյեի արվեստանոցում[8]։
1889 թվականին նրան շնորհվել է կանանց արվեստի դպրոցի կրթաթոշակ և նա ճանապարհորդել է դեպի Նիդեռլանդներ, Բելգիա ու Փարիզ, որտեղ այցելել է Համաշխարհային ցուցահանդեսը և ներկայացրել հորթի երկու արձանիկ[Ն 1] ու արժանացել բրոնզե մեդալի[8]։ Արձանիկներից մեկը վաճառվել է 700 նորվեգական կրոնով, այժմյան £35[Ն 2] և նրա հայրն ասել է․ «Սա ավելին է, քան ես ստանում եմ իմ հորթերի համար»[9]։ 1890 թվականին Նա գեղարվեստի ակադեմիայից ստացել է ճանապարհորդության դրամաշնորհ կրկին Փարիզ (և գուցե Իտալիա) այցելելու համար[8]։
1891 թվականի մարտի 2-ին Փարիզում հանդիպել է դանիացի կոմպոզիտոր Կառլ Նիլսենի հետ[Ն 3]։ Նրանք այլևս չեն բաժանվել ու մարտի 20-ին ամուսնացել են[6], իսկ խնջույքը կազմակերպել ապրիլի 10-ին[8]՝ համաձայնելով պաշտոնապես ամուսնանալ, երբ փաստաթղթերը Դանիայից տեղ հասնեն։ Մայիսի 10-ին պսակադրվել են Ֆլորենցիայի սուրբ Մարկոսի անգլիական եկեղեցում, քանի որ որոշել էին Դանիա վերադառնալուց առաջ այցելել Իտալիա[6] ու Աննա մարիան վերցրել է Կառլ-Նիլսեն ազգանունը։ Նրա դուստր Իռմելին Ջոան Կառլ-Նիլսենը[11] ծնվել է դեկտեմբերի 9-ին[8]։ Չնայած նա արդեն հաղթահարել էր ծնողների դիմադրությունն իր արվեստվ զբաղվելու հարցում, ամուսնանալով նա ստացել է այն ազատությունը, որն անհրաժեշտ էր իր գեղարվեստական կարիերան շարունակելու համար[Ն 4], որը ներառում էր նաև տնից երկարատև բացակայություններ[12]։
1892 թվականին առաջին անգամ մասնակցել է Կոպենհագենի Ազատ ցուցահանդեսին ու 1893 թվականին մշտական անդամ դարձել։ Նրա բրոնզե երկու հորթերի քանդակներն[Ն 5] ընդունվել են 1893 թվականին Չիկագոյում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվելու համար։ Երկրորդ դուստրը՝ Աննա Մարի Ֆրեդերիկա Կառլ-Նիլսենն[11] ու որդին՝ Հանս Բյորգ Կառլ-Նիլսենը[11] ծնվել են համապատասխանաբար 1893 թվականի մարտի 4-ին ու 1895 թվականի սեպտեմբերի 5-ին։ Կառլ-Նիլսենի հայրը մահացել է 1899 թվականի սեպտեմբերի 14-ին[8]։
1903 թվականին ստացել է Անկերսկե կրթաթոշակը և ամուսնու հետ երկարատև ճանապարհորդության մեկնել դեպի Աթենք և Կոստանդնուպոլիս։ Մեկնումից առաջ աշխատանքի են վերցրել տնային տնտեսուհի Մարեն Հանսենին, որն աշխատում էր «բացառիկ նվիրվածությամբ»[13] ու ընտանիքի հետ մնացել է մինչև 1946 թվականին իր մահը[13]։ Աթենքում Աննա Մարին կրկնօրինակել է որոշ աշխատանքներ[Ն 6][պարզաբանել] Աթենասի հին տաճարի ֆրոնտոնից[8]։
1904 թվականին Աննա Մարին ստեղծել է Ռիբեի տաճարի երեք դռները։ Նույն 1904 թվականին մահացել է նրա մայրը։ 1907 թվականին առաջին մրցանակի է արժանացել[8] բժիշկ Նիլս Ֆինզենի հուշարձանի համար հայտարարված մրցույթում[14], ինչպես նաև Նոյհաուսենի մրցույթում՝ A Woman Weeding աշխատանքով։ Քրիստիանբորգի ամրոցում թագավորի աստիճանների համար վեց էսքիզ է ստեղծել[8]։
1908 թվականին նրան հանձնարարվել է Կոպենհագենում ստեղծել Քրիստիան IX թագավորի արձանը ձիու վրա․ առաջին կինն էր, որին նման հեղինակավոր հանձնարարություն է տրվել։ 1912–1914 թվականներին եղել է դեղարվեստի ակադեմիայի լիագումար խմբի անդամ։ 1913 թվականին քանդակել է թագուհի Դագմարի հուշարձանը[8]։
1916 թվականին օգնել է նկարչուհի Աննա Անկերին հիմնադրել Կին նկարիչների ընկերությունը[8]։ Կարիերայի պատճառով Աննա Մարիի՝ ընտանիքից բացակայելը լարվածություն էր առաջացրել ամուսինների փոխհարաբերություններում 1896 թվականից[15]։ 1916 թվականին նրանք սկսել են քննարկել ամուսնալուծության հարցը, որի թույլտվությունն ստացել են 1919 թվականին, սակայն 1922 թվականին վերամիավորվել[8]։
Քրիստիանսբորգի պալատի դիմաց 1927 թվականի նոյեմբերի 15-ին հանդիսավոր բացվել է թագավոր Քրիստիան IX-ի հեծյալ արձանը։ Նոյեմբերի 17-ին Աննա Մարին արժանացել է Ingenio et Arti ոսկե մեդալի[16]։ 1928 թվականին ստեղծել է իր ամուսնու դիմանկարային կիսանդրին, որի համար 1932 թվականին նրան շնորհվել է Thorvaldsen մեդալ[8]։ 1932 թվականին մասնակցել է ամառային օլիմպիական խաղերի Գեղարվեստական մրցույթներին[17], ինչպես նաև 1936 թվականի Ամառային օլիմպիական խաղերին[18] սկանդինավյան լեգենդար հերոսի քանդակով[19][20][21]։
1933 թվականին Սկագեն քաղաքում կանգնեցվել է ձիավոր հուշարձանի պատվանդանի մի մասը դանիացի ձկնորսի և փրկարարի տեսքով։ 1935 թվականին Աննա Մարին դարձել է Անկերկերկի դրամաշնորհի հանձնաժողովի անդամ։ 1942 թվականին քանդակել է The Headman և Մարգարիտա թագուհու արձանները։ Նրա 80-ամյակը տոնելու համար կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ ու նա ընդունվել է որպես Դանիայի քանդակագործների ընկերության պատվավոր անդամ[8]։
Աննա Մարիի ամուսինը մահացել է 1931 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրա հիշատակին կինն ստեղծել է երկու հուշարձան՝ The Herd Boy playing a Wooden Flute (1933) քանդակն ամուսնու ծննդավայրում և The Young Man playing Pan-pipes on a Wingless Pegasus (1939) արձանը Կոպենհագենում։ Նա ասել է․ «Այն, ինչ ես ուզում էի ցույց տալ իմ քանդակի մեջ, դա շարժումն է, կյանքի զգացողությունը, այն, որ ոչինչ կանգ չի առնում»[22]։ Աննա Մարին վախճանվել է 1945 թվականի փետրվարի 22-ին[23], հուղարկավորությունը կատարվել է Կոպենհագենի Տիրամոր եկեղեցուց․ թաղված է ամուսնու կողքին արևմտյան գերեզմանատանը[8]։ [24]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.