From Wikipedia, the free encyclopedia
Աննա Ռենե Թոդդ (անգլ.՝ Anna Renee Todd, մարտի 20, 1989[1], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի կին գրող, «New York Times» թերթի բեսթսելլեր «Հետո» վեպի հեղինակ։ «Cosmopolitan» ամսագրի կողմից հռչակվել է որպես «իր սերնդի ամենամեծ գրական ֆենոմեն»[3]։ Աննան իր գրական գործունեությունն սկսել է «Wattpad» հավելվածում։ 2013 թվականին հայտնվելով կայքում՝ «Հետո» վեպի էլեկտրոնային տարբերակը հավաքել է 1,5 միլիոնից ավելի ընթերցում։ Տպագիր տարբերակը լույս է տեսել 2014 թվականին «Gallery Books»-ի հրատարակչությունում՝ 15 միլիոն օրինակ տպաքանակով։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով և բեսթսելլեր է Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։ Ներկա պահին ավարտվել են «Հետո» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը Ռուսաստանում ցուցադրվել է 2019 թվականի ապրիլի 18-ին[4]։
Ոգեշնչված «One Direction» խմբի երաժշտությամբ և ֆանդոմով՝ 2013 թվականին Աննան սկսել է իր հեռախոսով գրել պատմվածքներ և հրապարակել դրանք «Wattpad» հավելվածում։ Նա օրական գրել է մեկ գլուխ՝ մեկ տարվա ընթացքում։ Շուտով հոբբին վերածվեց գործունեության, քանի որ «Հետո»-ն դարձավ հավելվածի ամենաշատ ընթերցվող շարքը։
Թոդդը «Wattpad»-ում գրել է 3 գիրք, որոնցից յուրաքանչյուրը նկարագրել է քոլեջի ուսանողներ Թեսսա Յանգի և Հարի Սթայլզի (տպագիր տարբերակում՝ Հարդին Սքոթ) միջև բուռն հարաբերությունների զարգացումը։
2014 թվականից սկսած՝ Աննան և իր հրապարակումները «Wattpad» հավելվածում սկսել են գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը, մասնավորապես՝ «The New York Times»-ի[5], «The Washington Post»-ի[6], «Cosmopolitan»-ի[3], «New York Magazine»-ի[7], «Nylon»-ի[8] և «Billboard»-ի[9]։
2015 թվականին Աննա Թոդդն ազդարարել է, որ լույս կտեսնի «Հետո» վեպի նախաբան՝ «Մինչ այն, երբ» վեպը, որտեղ նկարագրվելու են «Հետո»-ի իրադարձությունները՝ Հարդին Սքոթի տեսակետից[10]։
2016 թվականի աշնանն Աննան «New Romance Festival»-ից ստացել է մրցանակ «Վեպերի լավագույն հեղինակ» անվանակարգում[11]։ Գրողի հաջորդ գիրքը՝ «Սփրինգ քույրեր»-ը, հրատարակվել է 2018 թվականի հունվարին։ Սա Լուիզա Մեյ Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» դասական վեպի վերաիմաստավորումն է[12]։
2017 թվականին «Aviron Pictures»-ը ընկերությունը թույլտվություն է ստացել էկրանավորելու Աննա Թոդդի առաջին վեպ «Հետո»-ն[13]։ Ֆիլմն ԱՄՆ-ում ցուցադրվել է 2019 թվականի ապրիլի 12-ին, իսկ Ռուսաստանում՝ ապրիլի 18-ին[4]։ Կինոնկարի գլխավոր դերակատարներն են Ջոզեֆին Լենգֆորդը և Հիրո Ֆայնս Թիֆինը։
«Հետո» գիրքն արդեն լույս է տեսել Ռուսաստանում, բայց մոտ ապագայում այն նոր շապիկով և լրացուցիչ գլխով կտպագրի «ԷՔՍՄՈ» հրատարակչությունը, որն Աննա Թոդդը հատուկ գրել է ֆիլմի թողարկման համար։
Աննա Թոդդը մեծացել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ Նա ամուսնացել է ամերիկացի զինվորական Ջորդանի հետ, երբ 18 տարեկան էր։ Նրանք միասին տեղափոխվել են Տեխաս նահանգի Ֆորտ-Հուդ քաղաք, որտեղ Աննան զուգընթաց աշխատել է «Waffle House» ռեստորանում և «ULTA Beauty» գեղեցկության սրահում։ Աննան և Ջորդանն ունեն որդի՝ Աշեր անվամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.