Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Հետո» ֆանֆիկ վեպ է, որը լույս է տեսել 2013 թվականին "Wattpad" հավելվածում։ Վեպի հեղինակը Աննա Թոդդն է։ Ֆանֆիկի առանցքային կերպարները One Direction խմբի երգիչներն են և Թերեզա Յանգը, որի կյանքը ամբողջովին տակնուվրա է լինում Հարրիի հետ ծանոթությունից հետո։
Հետո | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սիրավեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Աննա Թոդդ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | ԱՄՆ |
Կերպարներ | Hardin Scott? |
Հրատարակվել է | հոկտեմբերի 21, 2014 |
Հաջորդ | After We Collided? |
Վեպը աննախադեպ հաջողություն է ունենում կայքում, և 2019 թվականին էկրաններին է բարձրանում գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը[1]։ Հակառակ գրքի դրական արձագանքներին՝ ֆիլմը բացասական քննադատություն ստացավ։
Թերեզա Յանգը խելացի և աշխատասեր դեռատի օրիորդ է, ով մեծ ջանքեր է գործադրում միայնակ մորը գոհացնելու, նրա հույսերը արդարացնելու համար։ Դեռ մանկուց՝ հոր հեռանալուց հետո, մայրը մեծ ուշադրություն է դարձրել դստեր կրթությանը և դաստիարակությանը՝ նրա մեջ սերմանելով հանդուրժողականություն, համեստություն և բարոյականություն։ Թեսսայի՝ քոլեջ ընդունվելը մեծ և սպասված իրադարձություն էր, որը, ցավոք, ամբողջովին չի արդարացնում մոր հույսերը, քանի որ դստեր սենյակակիցը՝ Ստեֆը, մի փանկ աղջիկ է, ում մշտապես այցելում են իր ընկերները, այդ թվում և տղաներ։ Թեսսայի ընկերոջը՝ Նոյին, սա նույնպես դուր չի գալիս, բայց նրանցից ոչ ոք չի պնդում սենյակը փոխելու վրա։
Այն, ինչ սարսափելի և անընդունելի էր թե՛մոր, թե՛ դստեր համար, շուտով հարազատանում և մեծ գրավչություն է ընդգրկում Թերեզայի համար։ Դեռ հանրակացարան տեղափոխվելու առաջին պահից նա, անտեսելով մոր և Նոյի ներկայությունը, աչքը չի կարողանում կտրել Ստեֆի ընկերներից մեկից՝ Հարրիից (Հարդին)[2]։ Առաջին հայացքից վանող դաջվածքները և պիրսինգները Հարդինի վրա դառնում են գեղեցիկ և գրավիչ։ Աղջիկը քիմիա և ձգողություն է զգում իրանց միջև, մի բան,որ դեռ անծանոթ է նրան, իսկ Նո՞յը․․․
Թեսսայի և Հարդինի միմյանց նկատմամբ տածած թշնամանքը վերածվում է խաղի, հետո՝ ընկերության, հետո՝ հակամարտություններով լեցուն կրքոտ սիրո, հետո․․․ Հետոն էլ առաջվա նման չի լինի։
2013 թվականին գրող Աննա Թոդդը Wattpad հավելվածում հրապարակեց իր «Հետո» վերնագրով գրքի առաջին գլուխը։ Նրա պատմության նախնական շարադրանքը հիմնված էր Հարի Սթայլզի և Զեյն Մալիկի կերպարների վրա, ովքեր ներկայացվում էին որպես Վաշինգոոնի պետական համալսարանի ուսանողներ։ Պատմության գլխավոր հերոսը՝ անմեղ Թերեզան, սիրահարվում է «վատ» տղա Ստայլզին։
Մեկ ամսվա ընթացքում Աննա Թոդը և իր չորսհատորյա առաջին գիրքը առցանց հարթակի ամենաքննարկվող թեման են դառնում՝ Wattpad-ում ունենալով 544 միլիոն ընթերցող։ Այդ ժամանակ Աննա Թոդը այմանագիր է կնքում գիրքը հրատարակելու համար, և «Հետո» գրքի բոլոր չորս հատորները լույս են տեսնում 2014 թվականին[7]։ Գրքի տպագրված տարբերակում գլխավոր հերոսի անունը փոխվում է՝ դառնալով Հարդին Սկոտ։ Տպագիր գիրքը մեդիայի ուշադրության կենտրոնում է հայտնվում՝ դառնալով «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլեր[8]։
2014 թվականին Paramount Pictures-ը իրավունք է ձեռք բերում «Հետո»-ն թատրոններում ցուցադրելու համար[9][10]․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.