From Wikipedia, the free encyclopedia
Ֆանֆիկ[1], խոսակցական բառ, որը նշանակում է սիրողական ստեղծագործություն, հիմնված գեղարվեստական գրականության, կինոարվեստի (կինոֆիլմերի, հեռուստասերիալների, անիմեի և այլն), կոմիքսների (այդ թվում մանգայի), ինչպես նաև համակարգչային խաղերի բնօրինակ ստեղծագործության վրա[2][3][4][5][6][7]։ Այդ ստեղծագործությունների հեղինակները՝ ֆիկռայթերները (անգլ.՝ Fic-writer [fɪk’raɪtər]), ինչպես կանոնն է, համարվում են օրիգինալ ստեղծագործության երկրպագու։ Հիմնականում ֆանֆիկները ստեղծում են շահույթ չհետապնդելով (այլ երկրպագուների կարդալու համար)։
Հասկացությունը առաջառել է անգլ.՝ Fan fiction [ˈfænˈfɪkʃ(ə)n] բառից, որը նշանակում է ֆան-գրականություն, ֆան-արձակագրություն[2][3][4][5][6][7]։ Նաև հանդիպում են «ֆեն ֆիկշ(ե)ն», «ֆանֆիկշն», «ֆենֆիկ», «ՖՖ» կամ «ֆիկ» տարբերակները։
Ռոբերտ Հենրիսոնի «Կրեսիդի կտակը» (The Testament of Cresseid) ստեղծագործությունը կարելի է համարել առաջին ֆանֆիկը։ Պատմությունը հիմնված է Ջեֆրի Չոսերի «Թրոիլ և Կրեսիդա» (Troilus and Criseyde) ստեղծագործության վրա և ինչպես մնացած ֆանֆիկները, ստեղծված է որպեսզի լրաացնի բնօրինակի թերությունները։ Հենրիսոնը իր պատմությունը վերջացրեց Կրեսիդայի մահով, քանի որ բնօրինակում չէր հիշատակվում ողբերգական ավարտը։
Շառլոթ Բրոնտեն և նրա քույրերը գրել են շատ պատմություններ և նովելներ, որոնք մանրամասնում էին Արթուր Ուելսլի Վելինգտոնի, առաջին հերցոգ Վելինգտոնի և նրա երկու տղաներ Արթուրի ու Չարլզի ֆանտաստիկ արկածները։ Վերջին պատմությունները կապված էին նրա որդի Արթուրի հետ, նրան դարձնել համարյա սուպերհերոսային կերպար։ Բրոնտեի երիտասարդական ստեղծագործությունները համարվում են «ֆանֆիկների իրական մարդկանց մասին» ժանրի ամենավաղ օրինակը[8]։
XX դարի սկզբին աշխարհը այլ հայացքով նայեց Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» ստեղծագործությանը՝ դրա հիման վրա Ֆրենսիս Էլիզա Բարնեթը և Էդիտ Նեսբիտը գրեցին պատմության իրենց տարբերակները։ Արթուր Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» հավաքածուի երկրպագուների համար ստեղծվեց դրա նոր տարբերակները։
1965-ականների սկզբին «Fan fiction» արտահայտությունը, օգտագործվում էր գիտաֆանտաստիկ ժանրի սիրահարների ֆենդոմում, նրանք գրում էին սիրողական պատմություններ այդ ժանրի մեջ։
Ֆանֆիկները մեծ տարածում ստացան «Ասղային ճանապարհ» գիտաֆանտաստիկ ֆենդոմի շնորհիվ, 1960-ականներին հաճախ էին ամսագրերում հրատարակվում դրա երկրպագուների ստեղծագործությունները։ «Spockanalia» առաջին գիտաֆանտաստիկ ամսագրում (1967 թվական) կային ֆանֆիկներ։ Շատ երկրպագուներ դրանից օրինակ վերցրեցին[9]։ Այդպիսի ամսագրերը տպագրվում էին ռոտատորներով և տարածում էին փոստի միջոցով, կամ էլ վաճառվում էին հավաքույթների ժամանակ, դրանք ունեին շատ ցածր գին։ Ըստ վիճակագրության ֆանֆիկ գրում են հիմնականում աղջիկները, 1970 թվականին «Ասղային ճանապարհ» ֆենդոմի ֆանֆիկների 83%-ը գրել էին աղջիկները, իսկ 1973 թվականին արդեն կազմում էին 90 %-ը[10][11]։
1960-1970-ականներին դա տարածվեց նաև Ճապոնիայում։ Այդ ժամանակ հայտնի դարձավ սիրողական մանգաները և նովելները, որոնք հայտնի են, որպես դոձինսի, տարածված են դոնձինի շրջանակներում (ճապոներեն տերմին, նշանակում է մարդկանց խումբ, ովքեր ունեն նույն հետաքրքրությունները, հոբբին և այլն)։ Դոձինսիների մեծ մասը ստեղծվել են արդեն գոյություն ունեցող անիմեյի, մանգայի և համակարգչային խաղերի հիման վրա[12]։
Ֆանֆիկները շատ տեսակներ ունեն և յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել ֆանֆիկի իր տեսակը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.