հայ արձակագիր, լրագրող, դրամատուրգ From Wikipedia, the free encyclopedia
Անդրանիկ Ռուբենի Հովսեփյան (կյանքի վերջին տարիներին ստորագրել է նաև Անդրանիկ Սևադա գրական անունով, հոկտեմբերի 15, 1914[1], Խնձորուտ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 30, 1968[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։
Անդրանիկ Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1914[1] |
Ծննդավայր | Խնձորուտ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 1968[1] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գրական անուն | Անդրանիկ Սևադա[1] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | ՀԳՄ |
Անդրանիկ Հովսեփյան Վիքիդարանում |
Ծնվել է Խնձորուտ գյուղում (այժմ՝ Վանաձոր քաղաքի շրջագծում)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Լենինականի «Մանածագործ» և «Բանվոր» թերթերի խմբագրություններում։ Եղել է Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Լենինականի թատրոնը բեմադրել է նրա «Ղուկաս Ղուկասյան», «արտակարգ լիազոր», «Բուք» դրամաները։ Անդրանիկ Հովսեփյանի «Սիրտը» վեպը լույս է տեսել ռուսերեն (1952)։ Մահացել է Երևանում[2]։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.