Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Անատոլի Իլյայի Գեկկեր (ռուս.՝ Анатолий Ильич Геккер, օգոստոսի 25, 1888, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 1, 1937, Կոմունարկա ավան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, կորպուսի հրամանատար (1935 թվականից)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, 1920 թվականի օգոստոսից եղել է հրամանատար Տասնմեկերորդ բանակի, որը 1920-21 թվականներին ներխուժել և խորհրդայնացրել է Հայաստանի և Վրաստանի անկախ հանրապետությունները։
Անատոլի Գեկկեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1888 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 1, 1937 (48 տարեկան) |
Մահվան վայր | Կոմունարկայի կրակահրապարակ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վլադիմիրյան ռազմական ուսումնարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Անատոլի Իլյայի Գեկկերը ծնվել է Թիֆլիսում՝ ռազմական բժիշկ Իլյա Գեկկերի ընտանիքում։ 1909 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Վլադիմիրյան ռազմական ուսումնարանը։
1912 թվականին ծառայության է անցնում Սահմանապահ պահակազորի առանձին կորպուսում[1]։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտի ռազմական գործողություններին՝ հիմնականում Եվրոպական ռազմաբեմում[1]։ 1917 թվականին Գեկկերը շտաբս–ռոտմիստրի ռազմական կոչումով ավարտում է կայսերական Նիկոլաևյան Գլխավոր շտաբի ակադեմիայի արագացված դասընթացները[1]։ Նույն թվականին ընտրվել է Ռումինական ռազմաճակատի պատվիրակության կազմում՝ մասնակցելու Զինվորների Պետրոգրադի համագումարին[1]։
1917 թ․ սեպտեմբերին ցարական բանակի սպա, իսկ վերջին ամիսներին՝ Կերենսկու գլխավորած դեմոկրատական Ռուսաստանի բանակի սպա Գեկկերը մտնում է բոլշևիկների կուսակցության մեջ[2]։ Բոլշևիկների Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո՝ 1917 թ․ դեկտեմբերին Գեկկերը Զինվորների համագումարի կողմից ընտրվում է Ռուսական դեռևս դեմոկրատական բանակի 33-րդ կորպուսի զորահրամանատար։ Այնուհետև՝ 1918 թ․ հունվարին նա նշանակվում է Ռուսաստանի Ռումինական ռազմաճակատի 8-րդ բանակի հրամանատար[2]։ 1918 թվականին մտնում է Կարմիր Բանակի մեջ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում նա վարում է զանազան հրամանատարական պաշտոններ մի շարք ռազմաճակատներում[2]։
1918 թ․ գարնանը Գեկկերը դառնում է Կարմիր բանակի զորամասերի կազմակերպիչներից մեկը։ Նա նշանակվել է Դոնբասում խորհրդային զորքերի զորահրամանատար՝ Բանվորագյուղացիական կարմիր բանակի Դոնեցկի բանակի զորահրամանատար[2]։
1918 թ․ ապրիլից Գեկկերը խորհրդային Ռուսաստանի Ուկրաինական ռազմաճակատի զորահրամանատար Վլադիմիր Անտոնով-Օվսեենկոյի շտաբի պետն էր։ Այնուհետև Գեկկերը նշանակվում է Բելոմորյան օկրուգի ռազմական կոմիսար[2][3]։ Դրանից հետո նա նշանակվում է Վոլոգդայի թիկունքային շրջանի և Կոտլասի շրջանի զորահրամանատար[2][4]։
Իբրև Հյուսիսային Յարոսլավյան ռազմաճակատի հրամանատար՝ Գեկկերը ղեկավարել է բոլշևիկների իշխանության դեմ ուղղված Յարոսլավյան ապստամբության ճնշումը[5][6]։ Հյուսիսից շարժվելով Վոլգա գետի աջ ափով՝ երկաթուղային գծով՝ Դանիլով քաղաքից դեպի Յարոսլավ քաղաքը, կարմիր զորքերը պետք է անցնեին գետը և մարտնչեին ապստամբների դեմ, որոնք ամրացել էին Վոլգայի ձախ ափին։ Գեկկերը կազմակերպեց հրետանային կրակ, որի պատճառով Յարոսլավ քաղաքում տեղի ունեցան հրդեհներ, ավերածություններ և խաղաղ բնակչության զոհեր[6]։
Ապստամբների դեմ իր իրականացրած «պատժիչ ոստիկանական գործողությունների» մասին Գեկկերը 1918 թվականի հուլիսի 21իին Մոսկվա հեռագրեց հետևյալ զեկույցը[6]․
«Ես՝ Հյուսիսային Յարոսլավի շրջանի զորահրամանատար, Բելոմորի օկրուգի Կոմիսար Գեկկերս, իմ վրա դրված խնդիրը՝ մարտական գործողություններ անցկացնելու Յարոսլավի մոտ, համարում եմ ավարտված։ Ժողկոմ Տրոցկին հրամայել է ինձ՝ ռազմագործողություններ վարելու Վոլգայի հյուսիսային ափին․ վերջակետ։ Հյուսիսային ափը մաքրված է։ Վերջակետ։ Սպիտակները ոչնչացված են իննսուներեք հոգի քանակությամբ, գումարած դրան՝ հիսուն սպանվածներ՝ մեր կրակից։ Վերջակետ։ Մեր կողմից կորուստները կազմում են 8(՞) սպանված, 50 վիրավոր և 3 հոգի գնդակահարվել են կողոպուտի համար։ Հետագայում ես աջակցել եմ իմ հրետանու կրակով և հետևակային զորամասերով՝ հարավային երկրամասի ռազմագործողություններին, որոնք վարում է ընկեր Գուզարսկին։ Վերջակետ։ Ժողովրդական կոմիսար Կեդրովը մի քանի օր առաջ հեռագրել է ինձ, որ իմ ներկայությունը Արխանգելսկում՝ որպես օկրուագային կոմիսար և դրա հետ մեկտեղ՝ որպես ռազմական մասնագետ՝ վոյենսպեց, ծայրահեղ անհրաժեշտ է այնտեղ։ Վերջակետ։ Ժողկոմ Տրոցկին ցուցում է տվել ինձ, որօեսզի ես մնամ այստեղ, մինչև որ լիակատար կերպով վերացնենք Յարսոսլավի խռովությունը, ինչը, ռազմական իմաստով ես համարում եմ ավարտված, և խնդրում եմ զեկուցել ժողովրդական կոմիսար Տրոցկուն՝ իմ՝ Արխանգելսկ մեկնելու անհրաժեշտության մասին, որպեսզի աջակցեմ Արխանգելսկի պաշտպանությանը։ Վերջակետ։ Խնդրում եմ ինձ ամենասեղմ ժամկետում պատասխան տալ իմ մեկնելու հնարավորության մասին, և ևս մեկ անգամ զեկուցում եմ, որ այստեղ արդեն ոչ մի վտանգ չկա։ Վերջակետ։ Մեր զորամասերը ամուր գրավել են իրենց դիրքերը և ամեն ինչ առանց բացառության մեր ձեռքին է։» Այնուհետև գալիս է անընթեռնելի տեքստ[7][8]։[1]
Գեկկերը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները բոլշևիկյան զինված ուժերում․
1922 թ․ սկզբներին Գեկկերը ռազմական խորհրդատու էր Մոնղոլիայի բոլշևիկյան կառավարությանը կից[19]։ 1924 թ․ պաշտոնական Մոսկվան Գեկկերին նշանակեց Չինական Արևելյան երկաթուղու քաղաքական կոմիսար[19], իսկ ապա՝ Խորհրդային Միության ռազմական կցորդ Թուրքիայում՝ 1929 թ.[19]։ Գեկկերին 1933 թ․ ծառայության փոխադրեցին Կարմիր Բանակի Գլխավոր Շտաբ, իսկ 1935 թ. շնորհեցին կոմկոր ռազմական կոչումը։ Մինչև գրեթե իր վախճանը՝ Գեկկերը հանդիսացել Կարմիր Բանակի Ռազմական Հետախուզության վարչության արտաքին կապերի բաժնի պետը՝ կրելով կորպուսի հրամանատարի կոչում[19]։
1937 թվականի բռնաճնշման ժամանակ Անատոլի Գեկկերին ևս սպանեցին Ստալինի որոշմամբ։ «Հակախորհրդային տրոցկիստական ռազմական կազմակերպության գործի» հետաքննության ընթացքում ընկեր Գեկկերի դեմ ապացույցներ են տվել իր ընկերները՝ Միխայիլ Տուխաչևսկին, Վ. Պրիմակովը և Բ. Ֆելդմանը[20][21]։ Ձերբակալվել է 1937 թվականի մայիսի 30-ին[20][22]։ Դատարանում հրաժարվել է տալ նոր ցուցմունքներ[20][23]։ Դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 1-ին[20][24]։
Ստալինի մահից մոտ երեք տարի հետո՝ 1956 թվականին խորհրդային իշխանությունները ռեաբիլիտացիայի են ենթարկել Գեկկերին[20][25], ինչպես շատ ստալինյան բռնաճնշման ենթարկվածներին ու գնդակահարվածներին։
Ուներ մեկ որդի՝ ճարտարապետ Բորիս Գեկկեր, որը ծնվել է 1915 թվականին Պսկով քաղաքում և վախճանվել 1992 թվականին, ըստ որոշ տեղեկությունների՝ Վոլգոգրադում[26]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.