From Wikipedia, the free encyclopedia
Ամիր Խոսրով Դեհլևի (1253[1][2], Patiyali[2] - սեպտեմբերի 27, 1325, Դելի, Դելիի սուլթանություն[3][2]), հնդիկ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական։
Ամիր Խոսրով Դեհլևի | |
---|---|
Ծնվել է | 1253[1][2] |
Ծննդավայր | Patiyali[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 27, 1325 |
Վախճանի վայր | Դելի, Դելիի սուլթանություն[3][2] |
Գերեզման | Tomb of Amir Khusro |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, գրող և երաժիշտ |
Լեզու | պարսկերեն, հինդի-ուրդու, հինդի, Ուրդու, Braj Bhasha? և ավադխի |
Ժանրեր | Գազել |
Amir Khusrow Վիքիպահեստում |
Ծնվել է Պատիալում (Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգ)։ Գրել է պարսկերեն, ինչպես և ուրդու և հինդի լեզուներով։ Հարել է սուֆիզմին։ Հայտնի է «Խամսե» («Հնգամատյան») ժողովածուն, որն ամփոփում է «Լուսատուների ծագումը» (1298), «Շիրին և Խոսրով» (1298), «Մեջնուն և Լեյլի» (1298), «Իսքանդարի իմաստության հայելին» (1299) և «Ութ դրախտայգի» (1301) պոեմները։ «Շիրին և Խոսրով» պոեմի հիմքում ընկած է արևելյան ժողովրդական ավանդությունը հայուհի Շիրինի (Անուշ) և պարսից Խոսրով Փարվիզ թագավորի սիրո մասին։ Գրել է նաև քնարական բանաստեղծություններ, պատմական, գրականագիտական և լեզվաբանական աշխատություններ։ Մահացել է Դելիում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.